Վահրամ Հարությունի Շահումյան (1908[1], Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1964[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հիդրոտեխնիկայի և ոռոգման բնագավառի հայ խորհրդային գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1949

Վահրամ Շահումյան
Ծնվել է1908[1]
Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1964[1]
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունհիդրոտեխնիկ
Հաստատություն(ներ)Հիդրոտեխնիկայի և հողի մելիորացիայի համառուսական գիտահետազոտական ​​ինստիտուտ[1]
Ալմա մատերՄոսկվայի բնապահպանական կառավարման պետական ​​համալսարան (1931)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1949)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1931 թվականին ավարտել է Մոսկվայի ջրային տնտեսության ինստիտուտը։ 1931 թվականից աշխատել է Հիդրոտեխնիկայի և մելիորացիայի համամիութենական ԳՀԻ-ում (Մոսկվա)։ Մասնակցել է Ուզբեկական ԽՍՀ-ի, Ամուդարյա գետի ստորին հոսանքի և Սարդարապատի դաշտի ոռոգման համակարգերի, Արաքս գետի պոմպակայանների, Ռուբլևյան պատվարի (Մոսկվա գետի վրա) շինարարությանը։ Մշակել է Միջին Ասիայի, Անդրկովկասի, ՀԽՍՀ-ի, ՌԽՖՍՀ-ի ոռոգման համակարգերի շահագործումը բարելավելու միջոցառումներ, անպատվար ջրընդունիչի հանգույցի կոնստրուկցիան։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 435.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 435