Վահրամ Կևորկյան (ֆուտբոլիստ)
Վահրամ Կևորկյան (դեկտեմբերի 17, 1887, Երևան, Ռուսական կայսրություն - հուլիսի 17, 1911, Անտվերպեն, Բելգիա), հայկական արմատներով ֆուտբոլիստ, հարձակվող։
Քաղաքացիությունը | Ռուսական կայսրություն | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 17, 1887 | ||
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն | ||
Մահվան ամսաթիվ | հուլիսի 17, 1911 (23 տարեկան) | ||
Մահվան վայր | Անտվերպեն, Բելգիա | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարիերա խմբագրել
Ակումբային խմբագրել
Էրիվանցի մեծահարուստ վաճառականի տասնամյա[1] որդուն՝ Վահրամ Կևորկյանին, ուղարկել են ԱՄՆ, Բոստոն քաղաքում սովորելու[2]։ 1902 թվականին նա մեկնել է Բելգիա, հաստատվել Բրյուգգեում և սկսել խաղալ տեղի «Սերկլ Բրյուգե» ֆուտբոլային թիմում։ Ֆուտբոլիստն իր առաջին հանդիպումն ակումբի կազմում անցկացրել է 1903/04 մրցաշրջանում։ Մեծահասակների թիմում խաղալու համար Վահրամն իր տարիքն ավելացրել է երեք տարով, բայց շուտով նա հեռացվել է խաղերից։ Կևորկյանը ստիպված բաց է թողնել 1904/05 մրցաշրջանի մեծ մասը։ 1905 թվականին Կևորկյանը դարձել է բելգիական մեկ այլ ակումբի՝ «Բերսխոտ»-ի խաղացող։ Իր դեբյուտային մրցաշրջանում նա անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ։ Նրա թիմը հաջորդ մրցաշրջանն անցկացրել է ավելի ցածր դիվիզիոնում։ Հարձակվողն օգնել է բելգիացիներին կրկին վերադառնալ երկրի բարձրագույն դիվիզիոն։ 1906/07 մրցաշրջանում 6 խաղում նա կարողացել է 18 անգամ գրավել մրցակիցների դարպասը։ 1908/09 մրցաշրջանում Գևորգյանը դարձել է Բելգիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 21 հանդիպումներում խփելով 24 գոլ։ Ֆուտբոլիստն իր վերջին հանդիպումն անցկացրել է 1911 թվականի փետրվարի 26-ին իր նախկին թիմի՝ «Սերկլ Բրյուգեի» դեմ։ Ընդհանուր առմամբ, նա Բելգիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 103 խաղ և դարձել 81 գոլի հեղինակ։
Հավաքականում խմբագրել
Չնայած այն հանգամանքին, որ Վահրամ Կևորկյանը ծագումով բելգիացի չի եղել այլ Ռուսական կայսրության քաղաքացի է եղել, Բելգիայի հավաքականում նա 1 հանդիպում է անցկացրել։ 1908 թվականի հոկտեմբերի 26-ին ֆուտբոլիստը մասնակցել է Շվեդիայի դեմ հանդիպմանը՝ 30-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ, որի արդյունքում նրա թիմը հաղթել է 2:1 հաշվով։
1912 թվականի Օլիմպիական խաղերում Կևորկյանը նախատեսել է խաղալ Ռուսական կայսրության ազգային հավաքականում։
Մահ խմբագրել
Վահրամ Կևորկյանը մահացել է 1911 թվականի հուլիսի 17-ին կույր աղիքի վիրահատությունից առաջացած բարդությունների պատճառով[1]։ Հուլիսի 18-ին նրան թաղել են Անտվերպենի գերեզմանատներից մեկում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Sparkle in the night. The story of Vahram Kevorkyan - the best player in Tsarist Russia
- ↑ «Искорка в ночи. История Ваграма Кеворкяна – лучшего игрока царской России». Footballhd.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Первый российский легионер, sportbox.ru, 13 декабря 2012
- Информация на сайте beerschot.wimmel.be