Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքսեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահե Սամվելի Մելիքսեթյան (նոյեմբերի 5, 1988(1988-11-05), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 8, 2020(2020-10-08), Արցախ, Արցախի Հանրապետություն)` զորամասի բուժկետի դեղագետ, բժշկական ծառայության լեյտենանտ, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի (ԵՊԲՀ) Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ[1]։

Վահե Մելիքսեթյան
Դիմանկար
Ծնվել է5 նոյեմբեր 1988
ԾննդավայրԿիրովական
Մահացել է8 հոկտեմբեր 2020
Մահվան վայրԱրցախի Հանրապետություն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական բժշկական համալսարան
ՄասնագիտությունԿլինիկական դեղագետ
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական ծառայության մեդալ

Կենսագրություն խմբագրել

Կրթություն խմբագրել

Վահե Մելիքսեթյանը ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 5-ին Կիրովական քաղաքում[2]։

1995-2005թթ․ սովորել և ոսկե մեդալով ավարտել է Վանաձոր քաղաքի թիվ 28 միջնակարգ դպրոցը[2]։

2005-2010 թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետը[2]։

2010-2012 թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատուրան[2]։

2011 թվականին վերապատրաստում է անցել Իտալիայի Կամերինո քաղաքի համալսարանում[2]։

2012 թվականից հանդիսացել է ՀՀ ֆարմակոլոգների ասոցիացիայի անդամ[2]։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

2009-2010 թթ. «Նատալի ֆարմ» ընկերության դեղագետ[2]

2011-2012 թթ. «Նիբ ֆարմ» ընկերության դեղագետ[2]

2012 թ.-ից «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի եվ բժշկական տեխնոլոգիանորի փորձագիտական կենտրոն» ՓԲԸ, ավագ փորձագետ[2]

2013-2014 թթ. ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ[2]

2014-2016 թթ. ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի ասիստենտ[2]

2016 թ.-ից  ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս[2]

Ծառայությունը խմբագրել

Ծառայել է որպես թիվ N զորամասի բուժկետի դեղագետ, բժշկական ծառայության լեյտենանտ[3]։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Հայ-ադրբեջանական պատերազմում ռազմաճակատում վիրավորներ տեղափոխելիս[1]։

ՀՀ նախագահի հոկտեմբերի 16-ի հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Վահե Մելիքսեթյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Studio, Sargssyan. «Times.am | Վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վահե Մելիքսեթյանը». times.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. 3,0 3,1 ««Մերօրյա հերոսները». Վահե Մելիքսեթյան. Հոկտեմբերի 8-ին նորից նետվել էր կյանքեր փրկելու, բայց զոհվել էր. ԵՊԲՀ ռեկտոր». news.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.