Վահե Ահարոնյան (դաշնակահար)

հայ դաշնակահար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ահարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահե Գրիգորի Ահարոնյան (հոկտեմբերի 20, 1933(1933-10-20), Սոֆիա, Բուլղարիա - սեպտեմբերի 18, 1994(1994-09-18), Երևան, Հայաստան), հայ դաշնակահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1974)։

Վահե Ահարոնյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհոկտեմբերի 20, 1933(1933-10-20)
Սոֆիա, Բուլղարիա
Երկիր Բուլղարիայի թագավորություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էսեպտեմբերի 18, 1994(1994-09-18) (60 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունդաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1957)
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գրիգոր Ահարոնյանի որդին է։

Կենսագրություն խմբագրել

Վահե Ահարոնյանը ծնվել է Սոֆիայում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1957 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1960-1994 թվականներին դասավանդել է նույն կոնսերվատորիայում, 1987 թվականից՝ պրոֆեսոր, 1987-1994 թվականներին` ամբիոնի վարիչ։ Դասավանդել է նաև Վանաձորի, Երևանի երաժշտական ուսումնարաններում, դպրոցներում։

Համագործակցել է դիրիժորներ Դ. Խանջյանի, Գ. Օբերֆրանկի (Հունգարիա), մենակատարներ Ժան Տեր-Մերկերյանի, Սվետլանա Նավասարդյանի, Վ. Մոկացյանի, Ն. Նովիկի, Ռ. Խարաջանյանի և այլոց հետ։ Նվագացանկում` եվրոպական, հայկական դասական և ժամանակակից կոմպոզիտորների երկեր են եղել[1][2]։

Պարգևներ խմբագրել

  • Հայաստանի երիտասարդների 1-ին փառատոնի ոսկե մեդալակիր
  • Մոսկվայի Համամիութենական մրցույթի դափնեկիր, 1957
  • Բաքվի Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր, 1960
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1974

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Վահե Ահարոնյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.