Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան (այլ կիրառումներ)

Վահան, երկրաբանական պլատֆորմների առավել խոշոր դրական ստրուկտուրան է, հակադրվում է սալին։ Վահանի սահմաններում երկրի մակերևույթ են դուրս գալիս խիստ մետամորֆացած մինչքեմբրյան բյուրեղային ապարներ (գրանիտներ, գնեյսներ, բյուրեղային թերթաքարեր) որոնք կազմում են պլատֆորմների հիմքը։ Վահանները ունեն անկանոն հարթ բարձրացումների ձև և սովորաբար երկրակեղևի բարձր մարզերն են։ Վահանների ուրվագծերը աչքի են ընկնում մեծ կայունությամբ երկարատև ժամանակահատվածի մեջ։ Տերմինն առաջարկել է Զյուսը 1885 թվականին մինչքեմբրյան ապարների խոշոր ելքերի համար Հյուսիսային Ամերիկայում (Կանադական վահան) և Եվրոպայի հյուսիսում (Բալթիական վահան)։ «Բյուրեղային վահան» տերմինն առաջարկել է Ն. Շատսկին 1947 թվականին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան