Վահան (աղանդապետ)

աղանդապետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան (այլ կիրառումներ)

Վահան (ծննդյան և մահվան թվականները անհայտ), Պավլիկյան շարժման հայազգի առաջնորդ է, թվով վեցերորդ աղանդապետը։ Գործել է VIII դարի վերջից IX սկզբին, հավանաբար Նեոկեսարիայի շրջանում (Փոքր ՀայքԲյուզանդական աղբյուրները Վահանին անվանում են «զազիր» մականվամբ, գրում, թե իբրև ապօրինածին էր։ Վահանն ապավինել է իր նախորդի՝ Հովսեփ Լպափրոդիակոսի գաղափարներին, Սերգիոս Տյուքիկոսի գաղափարական նորամուծությունների դեմ գլխավորել պահպանողական թևը։ Վահանը և նրա կողմնակիցները՝ «վահանյանները», այդ պայքարում պարտություն են կրել։ Աղանդապետ է դարձել Սերգիոս Տյուքիկոսը։

Վահան
Ծնվել էոչ վաղ քան 8-րդ դար
Ծննդավայրանհայտ[1]
Մահացել էոչ ուշ քան 9-րդ դար

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 243