Վահան Տերյանի հուշարձան (Երևան, Օղակաձև զբոսայգի)

Վահան Տերյանին նվիրված հուշարձան Օղակաձև զբոսայգում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Տերյանի հուշարձան (այլ կիրառումներ)

Վահան Տերյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, տեղադրվել է 2000-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Վահան Տերյանի հուշարձան

Վահան Տերյանի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/144
Համայնք Կենտրոն
Առաջին հիշատակում 2000
Գտնվում է Օղակաձև զբոսայգի
Բարձրություն 3 մ
Քանդակագործ(ներ) Նորայր Կարգանյան
Ճարտարապետ(ներ) Համլետ Խաչատրյան
Նյութ բազալտ
Շինարարության սկիզբ 2000
Շինարարության ավարտ փետրվարի 9, 2000
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակներ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 3 մետր է։

Պատմություն խմբագրել

Հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2000 թվականի փետրվարի 9-ին՝ բանաստեղծի ծննդյան 115-ամյակի օրը, Երևանի Օղակաձև զբոսայգում, բանաստեղծի անունը կրող փողոցի հարևանությամբ[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Տերյանի հուշարձան (Երևան, Օղակաձև զբոսայգի)» հոդվածին։