Վահան Թեքեյան

հայ բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թեքեյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահան Գալուստի Թեքեյան (հունվարի 21, 1878(1878-01-21)[1][2], Օրթաքյոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - ապրիլի 4, 1945(1945-04-04)[1][2], Կահիրե, Եգիպտոս[1][2]), հայ բանաստեղծ։ Հայ բանաստեղծության հարուստ աշխարհում իրենց ուրույն ու չքնաղ երանգներն ունեն Վ. Թեքեյանի ստեղծագործությունները։ Նա եղեռնից պատահաբար փրկված հայ այն լավագույն ստեղծագործողն է, որը բարձր պահեց ապագայի հավատը և իր ստեղծագործություններում արծարծեց կենսուրախության ու հերոսության գաղափարները։

Վահան Թեքեյան
արմտ. հայ.՝ Վահան Թէքէեան
Ծնվել էհունվարի 21, 1878(1878-01-21)[1][2]
ԾննդավայրՕրթաքյոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էապրիլի 4, 1945(1945-04-04)[1][2] (67 տարեկան)
Վախճանի վայրԿահիրե, Եգիպտոս[1][2]
ԳերեզմանԿահիրե
Մասնագիտությունբանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ և գրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Եգիպտոսի թագավորություն
ԿրթությունՊերպերյան վարժարան[1] և Կեդրոնական վարժարան[1]
ԱշխատավայրՇիրակ[1][2], Զարթոնք և Արեւ
Վահան Թեքեյան Վիքիդարանում
 Vahan Tekeyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1878 թվականի հունվարի 21-ին Կ. Պոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանների սանը։ 1896 թվականին որպես առևտրական պաշտոնյա մեկնում է Եվրոպա, ապա հաստատվում Եգիպտոսում։ Այստեղից անընդհատ աշխատակցում է արևմտահայ պարբերականներին, իսկ 1905 թվականից ժամանակի հայ գրողներին համախմբում իր հիմնադրած «Շիրակ» պարբերականի շուրջը։

Համիդյան բռնակալության անկումից հետո Թեքեյանը «Շիրակը» տեղափոխում է Կ. Պոլիս, հաստատվում այստեղ, մասնակցում ազգային-հասարակական կյանքին։ 1914 թվականին Թեքեյանը կրկին Եգիպտոսում էր, մի բարեբախտության, որը նրան հնարավորություն տվեց փրկվելու արյունահեղ կոտորածից։ Սակայն գրական-մանկավարժական կյանքը ծննդավայրում անցկացնելու ձգտումը դարձյալ հանգիստ չի տալիս նրան, և վերադառնալով Պոլիս` սկսում է խմբագրել «Ժողովուրդի ձայն» օրաթերթը, ապա վարում Կեդրոնական վարժարանի տնօրենի պաշտոնը։ Քաղաքական կյանքը, այնուամենայնիվ, ստիպում է գրողին կրկին ապաստան գտնել Եգիպտոսում, ուր մինչև կյանքի վերջը խմբագրում է «Արև» օրաթերթը։

Հանդես է եկել մի շարք ծածկանուններով՝ Ա,,,; Ասպատակ; Ասուպ; Բ.Կ.Մ.; Բիկմալիոն; Գիսաստղ; Խորեն Որոտում; Հ.Գ.; Համշիրակ, Բ.; Հայր Վարդան; Հովհաննես-Կարապետ; Հովյան, Իսկուհի; Նշան Հարցական; Պում; Սկայորդի; Վ.; Վ.Թ.; Վ.Տ.; Վեթո (Վե-Թո) Տաթ.; Տիրանյան, Սուրեն; Տիրանյան, Վ.; Տիրանյան, Վահան[3]։

Վախճանվել է Կահիրեի Հելիոպոլիս թաղամասում իր վարձած սենյակում (երբևէ ընտանիք չի կազմել ու տուն չի ունեցել)՝ 1945 թ. ապրիլի 4–ին, առավոտյան ժամը 4.30-ին[4]։ Թեքեյանի աճյունը հանգչում է Կահիրեի հայկական գերեզմանատանը։

Ստեղծագործական աշխատանք խմբագրել

1901 թ. Փարիզում հրատարակվում է Թեքեյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Հոգեր»։ Այնուհետև, նա հրատարակել է «Հրաշալի յարութիւն» (1914), «Կէս գիշերէն մինչև արշալոյս» (1919), «Սէր» (1933), «Հայերգութիւն» (1943) և «Տաղարան» (1944) ժողովածուները։

Թեքեյանի լիրիկական պոեզիան սիմվոլիզմի և ռոմանտիզմի յուրօրինակ համադրություն է։

Թեքեյանը ոչ միայն չքնաղ բանաստեղծությունների ու սոնետների հեղինակ է, այլև գրել է պատմվածքներ՝ գաղութահայ կյանքի ու ազգային-ազատագրական շարժումների մասին։ Նա նաև ճանապարհորդական նոթերի, բազմաթեմա հոդվածների ու գրական արժեքավոր նամակների հեղինակ է։ Նրա գրչի տակից դուրս եկած յուրաքանչյուր գործում միախառնված են բանաստեղծական երևակայությունն ու փիլիսոփայող միտքը։ Դրանց միջոցով էլ գրողը փորձել է ըմբռնել կյանքի գաղտնիքներն ու վեր հանել մարդկային հասարակության մեջ տեղ գտած անարդարութունները։

Թեքեյանի երկերում քիչ չեն նաև հայ ժողովրդի պատմությունից և ավանդություներից քաղված զրույցների մշակումները։

Հայ ընթերցողները Վ. Թեքեյանի թարգմանությունների շնորհիվ ծանոթացել են նաև համաշխարհային գրականության դեմքերի՝ Շեքսպիրի, Վիկտոր Հյուգոյի, Շառլ Բոդլերի, Օսկար Ուայլդի և ուրիշների արժեքավոր գործերին։

 
Վահան Թեքեյանի դիմաքանդակ, քանդակագործ՝ Արա Սարգսյան, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան, 1964
 
Վահան Թեքեյանի հուշարձանը Կարբիում, 1991

Թեքեյանի գրական ու հասարակական գործունեության արժանիքների արդարացի գնահատականը սփյուռքի ամենակարևոր մշակութային միությունը նրա անունով կոչելն էր։ Թեքեյան Մշակութային Միությունը հիմնադրվել է 1947 թ. Բեյրութում։ Աշխարհի բազմաթիվ երկրներում ունեցած իր մասնաճյուղերով այն օգնում է սփյուռքահայության մեջ տարածելու հայ մշակույթը[5][6]։

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Հոգեր, Փարիզ, 1901, 116 էջ։
  • Հրաշալի յարութիւն, Կ. Պոլիս, 1914, 199 էջ։
  • Կէս գիշերէն մինչև արշալոյս, Փարիզ, 1919, 96 էջ։
  • Սէր, Փարիզ, 1933, 131 էջ։
  • Հայերգութիւն և այլ քերթուածներ, Գահիրէ, 1943, 199 էջ։
  • Տաղարան, Գահիրէ, 1944, 64 էջ։
  • Ամբողջական երկեր, հատ. 1, Գահիրէ, 1949։
  • Ամբողջական երկեր, հատ. 2, Գահիրէ, 1949։
  • Ամբողջական երկեր, հատ. 3. Բանաստեղծութիւններ, Գահիրէ, 1949, 164 էջ։
  • Ամբողջական երկեր, հատ. 4. Բանաստեղծութիւններ, Գահիրէ, 1949, 160 էջ։
  • Ամբողջական երկեր, հատ. 5. Ոտանաւոր թարգմանութիւններ, Գահիրէ, 1949, 148 էջ։
  • Ամբողջական երկեր, հատ. 6, Գահիրէ, 1949։
  • Ամբողջական երկեր, հատ. 7. Եթէ տէրը կամենայ, Գահիրէ, 1949, 144 էջ։
  • Ամբողջական երկեր, հատ. 8. Հովահար հոգւոյ, Արձակ և ոտանաւոր երգիծանք, Գահիրէ, 1950, 160 էջ։
  • Ամբողջական երկեր, հատ. 9. Պատմուածքներ և թատերգութիւններ, Գահիրէ, 1950, 168 էջ։
  • Հատընտիր, Պէյրութ, 1954, 141 էջ։
  • Երկեր, Երևան, 1958, 496 էջ։
  • Հայերգութիւն և հատընտիր քերթուածներ, Պէյրութ, 1958, 244 էջ։
  • Հատընտիր, Երևան, 1970, 178 էջ։
  • Իրիկվան խորհուրդներ, Երևան, 1978, 213 էջ։
  • Հատընտիր, Պէյրութ, 1978, 239 էջ։
  • Նամակներ, Լոս Անջելոս, 1983, 709 էջ։
  • Մամուլի մէջ տպուած և անտիպ երկեր ու նամակներ, Պէյրութ, 1987, 386 էջ։
  • Քերթուածներ, Վենետիկ, 1996, 84 էջ։
  • Գաղտնի պարտեզ (հատընտիր քերթուածներ), Պէյրութ, 2003, 248 էջ։
  • Ես սիրեցի…, Երևան, 2003, 100 էջ։
  • Հատընտիր (բանաստեղծութիւններ), Երևան, 2012, 246 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, 2014, 200 էջ։
  • Կեսարիա։ Երթուդարձի և բնակութեան օրագիր մը (1913 թ. սեպտեմբեր – 1914 թ. յունուար), Իսթանպուլ, 2016, 176 էջ։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ֆրանսիական պոեզիա.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 480 էջ.- (Ուսանողի գրադարան)։

Մեջբերումներ Վահան Թեքեյանի մասին խմբագրել

  … Նա դարձավ սփյուռքի հայության ամենաճանաչված բանաստեղծը, նրա դառն օրերի ողբասացը, նրա ծանր ապրումների և հույսերի երգիչը և մահացավ իբրև ազնիվ հայրենասեր՝ հոգով ու սրտով իրեն կապված զգալով մայր հայրենիքին։  
  Թեքեյանի լավագույն բանաստեղծությունները կարդալիս ինձ միշտ թվացել է, թե կանգնել եմ մեր ճարտարապետական որևէ նշանավոր կոթողի դեմ՝ նույն խորհրդավոր խոհունությունը, ձևերի նույն ներդաշնակությունը, նույն անզարդ ու զուսպ վեհությունը։  

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 4, Երևան, 1978, էջ 181-182։
  • Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 2, Երևան, 1995, էջ 292-293։
  • Հյուսյան Մ. Մեծ եղեռնի զոհ գրողները.Հյուսյան Մ. Էջեր արևմտահայ գրականության պատմությունից գրքում.- Եր.։ Համալս. հրատ, 1977.էջ 148-182։
  • Նորենց Վաղարշակ, Վահան Թեքեյան.- Նորենց Վ. Հուշեր և արձագանքներ գրքում.- Եր.։ Հայաստան, 1968.- էջ 363-386։
  • Նորենց Վաղարշակ, Տարոնցի Սողոմոն, Վահան Թեքեյան.Առաջաբան Թեքեյան Վ. Երկեր գրքում.- Եր., Հայպետհրատ, 1958.- էջ 3-9։
  • Դավթյան Վահագն, Խոսք Թեքեյանի մասին.- Առաջաբան Թեքեյան վ. Իրիկվան խորհուրդներ գրքում.- Եր.; Խորհրդ. գրող, 1978, էջ 3-11։
  • Զաքարյան Ա. Վահան Թեքեյան և Եղիշե Չարենց.Զաքարյան Ա. Ավանդների ուժը գրքում.- Եր.; Խորհրդ. գրող, 1981, էջ 140-145։
  • Ասմարյան Լևոն, Վահան Թեքեյան, Ասմարյան Լ.-Եր., 1978։
  • Հովհաննիսյան Թ., Վահան Թեքեյանի սիրերգությունը, Հովհաննիսյան Թ.-Եր., 1995։
  • Օշական Հակոբ, Վահան Թեքեյան, Օշական Հ.-Բեյրութ, 1985։
  • Օշական Հակոբ, Սփյուռքը և իրավ բանաստեղծությունը։ Վահան Թեքեյանի առթիվ, Օշական Հ.-Երուսաղեմ, 1945։
  • Մամուլի մեջ տպուած և անտիպ երկեր ու նամակներ Վահան Թէքէեանեն, Բեյրութ, 1987։
  • Վահան Թեքեյան-100։ Տարեգրություն։ Մատենագիտություն, Ե., 1979։
  • Սիրակարոտ հոգիներ։ Նամակներ։ Թեքեյան-Սյուրմելյան, Մասաչուսեթս, 1998։
  • Վազգեն Գաբրիելյան, Հայ նորագույն գրականություն (Սփյուռքահայ գրականություն), Երևան, 2008, էջ 29-47։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. Թեքեյան, Վահան Գալուստի, 1878-1945․ Հայաստանի Ազգային Գրադարան
  4. ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ, Արծրուն Ավագյան, Գրական Թերթ, 16/02/2018
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. «Վահան Թեքեյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
 
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝


Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Թեքեյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Թեքեյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 181