Վահագն Դեմիրճօղլյան

հայ քանդակագործ

Վահագն Ստեփանի Դեմիրճօղլյան (ապրիլի 12, 1875(1875-04-12), Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 1, 1938(1938-07-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս, մանկավարժ, նկարիչ, քանդակագործ։

Վահագն Դեմիրճօղլյան
Ծնվել էապրիլի 12, 1875(1875-04-12)
ԾննդավայրԱխալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 1, 1938(1938-07-01) (63 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան և Ներսիսյան դպրոց (1896)
Մասնագիտությունքիմիկոս, մանկավարժ և քանդակագործ
ԱշխատավայրՆերսիսյան դպրոց

Դերենիկ Դեմիրճյանի հորեղբոր որդին։

Կենսագրություն խմբագրել

Վահագն Դեմիրճօղլյանը ծնվել է 1875 թվականի ապրիլի 12 (24)-ին, Ախալքալաքում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1896 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Դասավանդել է նույն դպրոցում։ Շուրջ 10 տարի հոգևոր ծառայություն է իրականացրել Արդահանում։ Վահագն Դեմիրճօղլյանը՝ (1875-1938)՝ ապագայի գիտնական, քիմիկոս-ատոմիստը, 1924 թվականից ապրել է Երևանում։ «Արժեքականությունն ըստ քիմիական տարրերի առաջացման իմ տեսության» (1914 թվական, ռուսերեն, վիմատիպ) գրքում ներկայացրել է արժեքականության էլեկտրոնային բնույթի իր տեսակետը, համաձայն որի՝ քիմիական միացություն առաջացնելու ատոմի հատկությունը պայմանավորված է իներտ գազի ատոմի նման կայուն էլեկտրոնային կոնֆիգուրացիա ձեռք բերելու հակումով[1]։

Առաջարկել է իզոտոպիայի երևույթի մեկնաբանությունը, իզոտոպներն անվանել «տարատեսակ» կամ «Աննորմալ զարգացած» քիմիական տարրեր։ «Արժեքականությունը և ատոմների կառուցվածքը» (1926 թվական, ռուսերեն) գրքում Դեմիրճօղլյանը ամբողջացրել է արժեքականության և ատոմի կառուցվածքի մասին պատկերացումները։

Դեմիրճօղլյանը թողել է քնարական բանաստեղծությունների մի քանի տետր, զբաղվել է նկարչությամբ, իսկ քանդակներից մեկը՝ հայ արքաների մարմարե խորաքանդակը պահվում է Լուվրի թանգարանում։

Գրականություն խմբագրել

  • Այվազյան Հ., Վահագն Դեմիրճօղլյան (1875-1938), տես Նշանավոր ճեմարանականներ, Ս. Էջմիածին, 2005, էջ 233-241։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 350։