Վակուոլներ (ֆր.՝ vacuole, լատին․՝ vacuole՝ դատարկ), խոռոչներ բուսական, կենդանական և միաբջիջ օրգանիզմների բջիջներում։ Որոշ նախակենդանիների, բազմաբջիջ անողնաշարավորների (սպունգներ, աղեխորշավորներ, թարթիչավոր որդեր և այլն) և բարձրակարգ կենդանիների ֆագոցիտներին հատուկ են մարսողական ֆերմենտներ պարունակող մարսողական վակուոլներ։ Բարձրակարգ կենդանիների մյուս բջիջների վակուոլները պարունակում են աղեր, ֆերմենտներ և նյութափոխանակության արգասիքներ։ Բազմաթիվ միաբջիջ օրգանիզմներ ունեն նաև կծկվող կամ բաբախող վակուոլներ, որոնք պարբերաբար արտաքին միջավայր են նետում իրենց պարունակությունը։ Նախակենդանիների կծկվող վակուոլները հիմնականում ծառայում են օսմոտիկ ճնշման կարգավորման և քայքայման արգասիքների արտազատման համար։ Բուսական բջիջների վակուոլները ցիտոպլազմայից բաժանվում են կիսաթափանցիկ թաղանթով, պարունակում են շաքարներ, ալկալոիդներ, դաբաղանյութեր և այլն, օսմոսի ուժի շնորհիվ ապահովում են ջրի և սննդանյութերի մուտքը բջիջ, ստեղծում բջիջների ու հյուսվածքների մեխանիկական լարվածություն (Տուրգոր)։ Բջջի աճմանը զուգընթաց վակուոլներն աճելով միավորվում են մեկ մեծ վակուոլում։

Վակուոլ
Տեսակբջջի բաղադրիչ
Ենթադասintracellular membrane-bounded organelle?[1]
Մասն էՑիտոպլազմա[1]
MeSHA11.284.430.214.190.875.190.920
Նկարագրված էՀայկական սովետական հանրագիտարան, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան
 Vacuole Վիքիպահեստում
(1) Կորիզակ (2) Բջջակորիզ (3) Ռիբոսոմ (4) Ներառուկ (5) Հատիկավոր էնդոպլազմային ցանց (6) Գոլջիի ապարատ (7) Բջջակմախք (8) Հարթ էնդոպլազմային ցանց (9) Միտոքոնդրիումներ (10 ) Վակուոլներ (11) Ցիտոպլազմա (12) Լիզոսոմ (13) Ցետրիոլ

Նշանակություն խմբագրել

  1. Ջրա-աղային փոխանակության կարգավորում։ Քանի որ վակուոլների բջջահյութի խտությունը բարձր է, ուստի դրանք բջջի գլխավոր օսմոտիկ մասերն են, որոնք պահպանում են տուգորը
  2. Կուտակում են ցածրամոլեկուլային ջրալույծ նյութեր:
  3. Նյութափոխանակության գործընթացում հեռացնում են թունավոր նյութերը:
  4. Կատարում են նաև լիզոսոմներին բնորոշ գործառույթ, որի հետևանքով բույսերի բջիջներում լիզոսոմները քիչ են:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Gene Ontology release 2019-10-07 — 2019-10-07 — 2019.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 240