Վալտու դաստակերտ (էստ․՝ Valtu mõis, գերմ.՝ Waldau) — նախկին դաստակերտ Էստոնիայի Հարյու (ներկայում՝ Հարյումաա) շրջանում։ Առաջին անգամ հիշատակվում է 1412 թ.։ 1588—1828 թ. դաստակերտը պատկանում էր Տիզենհաուզեններին, ավելի ուշ՝ Շտակելբերգներին, Մայդելներին։ Դաստակերտը ժամանակին հայտնի էր որպես էստոնական կլասիցիզմի լավագույն նմուշ[1]։

Հողմաղաց Վալտու դաստակերտում

Դաստակերտի հիմնական շինությունը կառուցվել է 1905 թ.։ Նրա ավերաները ու կից շինությունը պահպանվել են, իսկ տնտեսական որոշ շինություններ վերակառուցվել են։ 1815 թ. դաստակերտին կից կառուցվել է հոլանդական ալրաղաց։ Դաստակերտն ու հողմաղացը համարվում են Էստոնիայի մշակութային ժառանգության մաս[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել