Վալիսներիա

բույսերի ցեղ
Վալիսներիա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովվափողածաղկավորներ (Alismatales)
Ընտանիք Ջրազարդազգիներ (Hydrocharitaceae)
Ցեղ Վալիսներիա (Vallisneria)
L., 1753

Վալիսներիա (անգլ.՝ Vallisneria), ջրազարդազգիների ընտանիքի բազմամյա ջրասույզ բույսերի ցեղ։ Հայտնի է 6 տեսակ՝ տարածված արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն շրջանների քաղցրահամ ջրավազաններում ու դանդաղահոս գետերում։ ԽՍՀՄ-ում հանդիպում է մեկ տեսակ՝ պարուրաձև վալիսներիա (Vallisneria spiralis), որն աճում է մինչև 1 մ խորության տղմուտ լճերում ու լճակներում։ Նշված տեսակի բույսերի տերևներն ունեն մինչև 80 սմ երկարություն և 12 մմ լայնություն, ժապավենաձև են, ատամնաեզր։ Երկտուն բույս է։ Իգական ծաղիկը երկար ծաղկակոթունով հասնում է մինչև ջրի մակերևույթ, փոշոտվում, ապա պարուրաձև ոլորվում է և նորից ընկղմվում ջրի մեջ, որտեղ և պտուղը հասունանում է։ Պարուրաձև վալիսներիան կեր է ձկների, ջրլող թռչունների և ջրային այլ կենդանիների համար։ Հաճախ աճեցվում է ակվարիումներում։

Պարուրաձև վալիսներիա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 232
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալիսներիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալիսներիա» հոդվածին։