Վալերի Օռլով
Վալերի Օռլով (ռուս.՝ Вале́рий Я́ковлевич Орло́в, հուլիսի 26, 1947), ռուս դիվանագետ։
Վալերի Օռլով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հուլիսի 26, 1947 (76 տարեկան) |
Կենսագրություն խմբագրել
1971 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։
1973 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1990 թվականից մինչև 1991 թվականը Բրատիսլավայում եղել է Խորհրդային Միության գլխավոր հյուպատոս։
- 1991-1997 թվականներին Չեխիայում եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդական-դեսպանորդ։
- 1997 թվականի հուլիսից մինչև 2002 թվականի փետրվարը եղել է Ռուսաստանի Դաշնության դաշնային սուբյեկտների, խորհրդարանի և հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ կապերի դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2002 թվականի ապրիլի 4-ից մինչև 2006 թվականի հուլիսի 26-ը Գանայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
- 2002 թվականի ապրիլի 15-ից մինչև 2006 թվականի հուլիսի 26-ը Լիբերիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
- 2006 թվականից մինչև 2009 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության դաշնային սուբյեկտների, խորհրդարանի և հասարակական միավորումների հետ կապերի դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2009 թվականի հունվարի 20-ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 27-ը Ջիբութիում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան<[1]:
- 2013 թվականի հուլիսի 25-ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 27-ը Սոմալիում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
Անձնական կյանք խմբագրել
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Դիվանագիտական աստիճան խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Указ Президента Российской Федерации от 27.11.2015 № 579 «Об Орлове В.Я.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 23.01.2004 г. № 94 "О присвоении дипломатических рангов"
- ↑ Указ Президента Российской Федерации от 04.11.2011 г. № 1462 "О присвоении Орлову В.Я. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла"
Արտաքին հղումներ խմբագրել
- Биография на сайте посольства России в Джибути(չաշխատող հղում)