Վալերի Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վալերի Հակոբի Մարտիրոսյան (փետրվարի 8, 1949, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1992), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ 2006 թվականից։
Վալերի Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1949 (75 տարեկան) Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Եղել է գիտական ղեկավար | Տաթևիկ Ղարիբյան[1], Արմեն Վաղարշակյան[1], Գոհար Հարությունյան[1], Աշոտ Մարտիրոսյան[1] և Սարգիս Մկրտչյան[1] |
Կենսագրություն խմբագրել
1966-1971 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1974-1981 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում, 1992-2001 թվականներին՝ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետում, 2011-2012 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն, 2011 թվականից Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ֆունկցիայի տեսության ամբիոնի պրոֆեսոր։ Հայ մաթեմատիկոսների միության անդամ է[2]։
Գործունեություն խմբագրել
Աշխատանքները վերաբերում են կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսությանը (կոմպլեքս տիրույթում բացթողումներ ունեցող անալիտիկ ֆունկցիաներով հավասարաչափ և շոշափումային մոտավորություններ, աստիճանային շարքերի եզակիությունների տեղայնացման հարցեր, ամբողջ ֆունկցիաների միակության արդյունքներ)[3]։
Երկեր խմբագրել
- Степенные ряди։ Аналитическое продолжение и ликализация особенностей, Е., 1991 (համահեղինակ).
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Վալերի Մարտիրոսյան
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.