Վալերի Բեբուտով

խորհրդային ռեժիսոր

Վալերի Միխայլովիչ Բեբուստով (Բեհբութով) (դեկտեմբերի 6 (18), 1885, Վոլգոգրադ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 2, 1961(1961-11-02), Մոսկվա, ԽՍՀՄ), թաղված է Մոսկվայում), խորհրդային ռեժիսոր։ Ծագումով հայ, զորավար Բ․ Բեհբութովի զարմից։ ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1934 թ.), Թաթարական ԻՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945 թ.)։

Վալերի Բեբուտով
Ծնվել էդեկտեմբերի 6 (18), 1885
ԾննդավայրՎոլգոգրադ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 2, 1961(1961-11-02) (75 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտացումդրամատուրգ և թատերական ռեժիսոր
Պարգևներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Գործունեություն խմբագրել

1912–1917 թթ. աշխատել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնում։ 1919 թվականին մասնակցել է ՌՍՖՍՀ 1-ին թատրոնի կազմակերպմանը, Վ․ Մեյերխոլդի հետ բեմադրել է․ Վերհառնի «Արշալույսներ»-ը (1920 թվականին), Վ․ Մայակովսկու «Միստերիա–Բուֆֆ»-ը, Հենրիկ Իբսենի «Երիտասարդների միություն»-ը (1921 թվական1922–1923 թվականներին ղեկավարել է Մոսկվայի «Ռոմանեսկ» թատրոնը, 1924 թվականից՝ դասական Բուֆոնադի (հետագայում երաժշտական կոմեդիայի) թատրոնը, ուր աշխատել է բարեփոխել հին օպերետը։ 1928 թվականին իր թատրոնը հյուրախաղերի է բերել Երևան։ Ներկայացումներ է բեմադրել Մոսկվայի թատրոններում։ Իր ժամանակ աշխույժ հետաքրքրություն է առաջացրել նրա բեմադրած շեքսպիրյան երկերի շարքը՝ «Փոթորիկ», «Տասներկուերորդ գիշեր» և առանձնապես՝ «Համլետ» (Վորոնեժի թատրոն, 1940 թվական, Վիտեբսկի Յա. Կոլասի անվան բելառուսական թատրոն, 1946 թվական և 1955 թվական), իսկ «Լիր արքա»-ի բեմադրությունը Կազանի Գ․ Քամալի անվան թաթարական թատրոնում (1945 թվական) դիտվել է իբրև նոր խոսք սովետական շեքսպիրականի ասպարեզում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «БЕБУТОВ в энциклопедии музыки». www.musenc.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 350