Վալերիա Բրունի Տեդեսկի
Ծնվել է | նոյեմբերի 16, 1964[2][3][4][…] (59 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Թուրին, Իտալիա[5] |
Քաղաքացիություն | Իտալիա և Ֆրանսիա[1] |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, երգչուհի, կինոդերասանուհի, կատարողուհի, թատրոնի դերասանուհի, մոնտաժող, դերասանուհի և ռեժիսոր |
Ծնողներ | մայր՝ Մարիսա Բորինի |
Համատեղ ապրող(ներ) | Լուի Գարրել և Sofiane Bennacer? |
Պարգևներ և մրցանակներ | |
Վալերիա Կառլա Ֆեդերիկա Բրունի Տեդեսկի, գրվում է նաև Բրունի-Տեդեսկի (Իտալերեն արտասանություն՝ [vaˈlɛːrja ˈbruːni teˈdeski] նոյեմբերի 16, 1964[2][3][4][…], Թուրին, Իտալիա[5]), իտալացի և ֆրանսիացի[6] դերասանուհի, սցենարիստ և կինոռեժիսոր։ Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլյա Սարկոզիի կնոջ՝ Կառլա Բրունիի ավագ քույրն է։ Չորս անգամ արժանացել է իտալական հեղինակավոր «Դավիդ դի Դոնատելլո» կինոմրցանակի (1996, 1998, 2014, 2017)՝ որպես լավագույն դերասանուհի։ Նրա նկարահանած «Մի ամրոց Իտալիայում» ֆիլմը 2013 թվականին Կաննի կինոփառատոնում առաջադրվել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին[7]։
Անձնական կյանք խմբագրել
Բրունի Տեդեսկին ծնվել է Իտալիայի Թուրին քաղաքում[8]։ Իր կրտսեր քրոջ՝ Կառլա Բրունիի պես նա հաստատվել է Ֆրանսիայում։ Աղջիկները մեծացել են երկլեզու ընտանիքում։ Նրանց մայրը ֆրանսիական ծագմամբ իտալուհի է, հայրը՝ իտալացի[9]։ Բրունին Ալեսանդրա Մարտինեսի երկրորդ զարմուհին է[10][11]։ Նրանց ընտանիքը 1973 թվականին տեղափոխվել է Փարիզ` վախենալով առևանգումներից և ավելի ուշ` Կարմիր բրիգադների ահաբեկչությունից։ Բրունին ունի իտալական քաղաքացիություն, 2006 թվականի հուլիսի 31-ին էլ ստացել է ֆրանսիական քաղաքացիություն[12]։ Տեդեսկին 2007-2012 թվականներին հարաբերություններ է ունեցել ֆրանսիացի դերասան Լուի Գարելի հետ։ Նրանք միասին 2009 թվականին որդեգրել են սենեգալցի մի աղջկա՝ Օումին[13][14]։ Ըստ տարածված լուրերի՝ 2022 թվականի դրությամբ Բրունի Տեդեսկին հարաբերությունների մեջ էր ֆրանսիացի դերասան Սոֆիան Բենասերի (Sofiane Bennacer) հետ[15][16][17]։
Ընտրված ֆիլմագրություն խմբագրել
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1985 | Hôtel de France | Sonia | |
1989 | The Story of Boys & Girls / Պատմություն տղաների ու աղջիկների մասին | Վալերիա | |
1991 | Fortune Express / Բախտի ճեպընթացը | Կորինա | |
1993 | Diary of a Man Condemned to Marriage / Ամուսնանալու դատապարտված մարդու օրագիրը | Գլորիա | |
1993 | Normal People Are Nothing Exceptional / Նորմալ մարդիկ բացառիկ ոչ մի բան չունեն | Մարտինա | Սեզար մրցանակ «Ամենախոստումնալից դերասանուհի» անվանակարգում Լոկառնոյի ՄԿՓ-ի մրցանակ - «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրում European Nastro d'Argento մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
1994 | La Reine Margot / Մարգո թագուհի | 2nd Escardon Volant | |
1995 | The Second Time / Երկրորդ ժամանակը | Լիզա Վենտուրի | «Դավիդ դի Դոնատելլո» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրում—European Nastro d'Argento-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
1996 | My Man / Իմ կյանքի տղամարդը | Սանգինա | առաջադրում Սեզար մրցանակի Երկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում անվանակարգում |
1996 | Nénette et Boni | Լոկառնոյի ՄԿՓ-ի մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում | |
1996 | The Liars / Ստախոսները | Դեյզի | |
1997 | The House / Տունը | ||
1998 | Those Who Love Me Can Take the Train | Քլեր | |
1998 | Notes of Love / Սիրո նոթեր | Անջելա | «Դավիդ դի Դոնատելլո» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրում—European Nastro d'Argento-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
1999 | The Color of Lies / Ստերի գույնը | Ֆրեդերիկա Լըսաժ | |
1999 | Empty Days / Փուչ, դատարկ օրեր | Մարի Դել Սոլ | |
1999 | The Nanny | Վիտտորյա Մորի | |
2001 | The Milk of Human Kindness / Մարդկային բարության կաթը | Ժոզիանա | |
2002 | If I Were a Rich Man / Եթե ես հարուստ մարդ լինեի | Ալիսա | |
2002 | Peau d'Ange | Փաստաբան | |
2002 | Ten Minutes Older: The Cello | the Histoire d'eaux - մի հատված | |
2003 | Feelings / Զգացողություններ | Երիտասարդ մայր | |
2003 | Happiness Costs Nothing / Երջանկությունը ոչ մի արժեք չունի | Կառլա | |
2003 | It's Easier for a Camel... / Ավելի հեշտ է միայն ուղտի համար | Ֆեդերիկա | Տրիբեկայի ՄԿՓ-ի մրցանակ «Լավագույն նոր ռեժիսոր» անվանակարգում Տրիբեկայի ՄԿՓ-ի մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրում—European Nastro d'Argento-ի «Լավագույն նոր ռեժիսոր» անվանակարգում առաջադրում Սեզար մրցանակի՝ «Լավագույն դեբյուտ» անվանակարգում |
2004 | 5x2 | Մարիոն | Pasinetti մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրում Եվրոպական կինոմրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2005 | Time to Leave / Լքելու ժամանակը | Ջեյնի | |
2005 | Munich | Սիլվիա | |
2005 | Quartier V.I.P. | Քլեր | |
2006 | A Good Year | Նատալի Օզե | |
2007 | Actrices / Դերասանուհիներ | Մարսելինա | Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ - Un Certain Regard section |
2007 | Let's Dance / Արի պարենք | Սառա Բելինսկի | |
2010 | Kiss Me Again / Ինձ նորից համբուրիր | Ադել | առաջադրում—European Nastro d'Argento-ի Երկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում անվանակարգում |
2010 | Roses à crédit | Սյուզետ | |
2011 | Les Mains en l'air | Սենդրինա | European Nastro d'Argento |
2012 | Padroni di casa | Մոյրա Միելի | |
2013 | Viva la libertà | Դանիելա | առաջադրում—«Դավիդ դի Դոնատելլո»-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2013 | Un château en Italie | Լուիզա Ռոսսի Լևի | |
2014 | Human Capital / Մարդկային կապիտալ | Կառլա Բեռնասկի | «Դավիդ դի Դոնատելլո» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Golden Ciak «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Տրիբեկայի ՄԿՓ-ի մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրում եվրոպական կինոմրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրում—Nastro d'Argento-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2014 | Saint Laurent | մադամ Դյուզե | |
2015 | Macadam Stories | Բուժքույր | |
2015 | Latin Lover | Ստեֆանիա | առաջադրում—European Nastro d'Argento-ի Երկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում անվանակարգում |
2015 | Like Crazy / Խելագարի նման | Բեատրիս Մորանդինի Վալդիրանա | «Դավիդ դի Դոնատելլո» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում European Nastro d'Argento «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրում Եվրոպական կինոմրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2016 | Slack Bay | Իզաբելա Վան Պետեգեմ | առաջադրում Սեզար մրցանակի Երկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում անվանակարգում |
2017 | Let the Sunshine In / Թող արևը ներս ընկնի | ||
2018 | The Summer House / Ամառային տունը | Աննա | առաջադրում —«Դավիդ դի Դոնատելլո»-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2020 | Summer of 85 | մադամ Գորման | առաջադրում Սեզար մրցանակի Երկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում անվանակարգում |
2020 | The Time of Indifference / Անտարբերության ժամանակը | Մարիա Գրացիա Արդենգո | |
2021 | La fracture / Կոտրվածքը | Ռաֆայելա Կատանյա | առաջադրում Սեզար մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում |
2021 | Anaïs in Love / Սիրահարված Անաիսը | Էմիլիա Դյուկրե |
Վալերիան ներկա է գտնվել 2005 թվականի Բեռլինալեին՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնին՝ գովազդելու երկու ֆիլմ, որոնցում ինքը նկարահանվել է. ռեժիսոր Օլիվյե Դյուկաստելի և Ժակ Մարտինոյի Crustacés et Coquillages կատակերգությունը և Էրմանո Օլմիի, Աբաս Քիառոստամիի ու Քեն Լոուչի նկարահանած «Տոմսակներ» եռամաս ֆիլմը։ Իսկ դրանից մեկ տարի առաջ էլ Բեռլինալեին մասնակցել էր որպես ժյուրիի անդամ։
Ռեժիսորական աշխատանք խմբագրել
Վալերիայի ռեժիսորական դեբյուտը Ավելի հեշտ է միայն ուղտի համար... ֆիլմն է, որը նրան 2003 թվականին բերել է Տրիբեկայի կինոփառատոնի մրցանակներ Նորահայտ կինոռեժիսոր Լավագույն դերասանուհի անվանակարգերում[18]։ Բացի այդ, ֆիլմը 2004 թվականին մրցանակի է արժանացել Անկարայի «Ցախավելով թռչող կանանց կինոփառատոնում»[19][20], ինչպես նաև շահել է Լուի Դելյուկի անվան մրցանակը՝ որպես լավագույն առաջնաֆիլմ[21]։ Ի հավելումն՝ այն ներկայացվել է Մոսկվայի միջազգային 25-րդ կինոփառատոնում[22]։ Կինոքննադատ Թիմ Պալմերի գնահատմամբ՝ դա ֆրանսիական փոփ-արտ կինոյի գրավիչ նմուշօրինակ է[23]։
2007 թվականին Բրունի Տեդեսկին նկարահանել է Դերասանուհիներ ֆիլմը, որը Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի՝ Un Certain Regard|Prix Spécial du Jury: 2022 թվականին նրա նկարահանած Les Amandiers (Հավերժ երիտասարդ) կինոնկարը նույնպես ներկայացվել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցույթին[24]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.legifrance.gouv.fr/jorf/jo/id/JORFCONT000000004663
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #132237334 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Fluctuat : Actu et chroniques : un œil sur la Pop culture». Premiere.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «2013 Official Selection». Cannes. 2013 թ․ ապրիլի 20. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Catálogo BAFICI 2008. Gob Ciudad de Buenos Aires. էջ 116 – via Internet Archive. «Valeria Bruni Tedeschi turin.»
- ↑ "La genealogies de Carla Bruni", RF Genealogie
- ↑ Média, Prisma (2021 թ․ սեպտեմբերի 19). «Le saviez-vous ? Alessandra Martines est la cousine de Carla Bruni - Gala». Gala.fr (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Cos'hanno in comune Fantaghirò, Carla Bruni e Valeria Bruni Tedeschi? Il loro legame vi sorprenderà». Cinematographe.it (իտալերեն). 2021 թ․ փետրվարի 24. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «JORF n° 0177 du 2 août 2006 - Légifrance». legifrance.gouv.fr. Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Mabilon, Léa (2023 թ․ հունվարի 27). ««J'avais envie d'être blanche» : ces mots d'Oumy, la fille de Louis Garrel et Valeria Bruni Tedeschi, victime de racisme"» ["I wanted to be white: words of Oumy, the daughter of Louis Garrel and Valeria Bruni Tedeschi, victim of racism]. Le Figaro (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Carla Bruni 'besotted' after becoming aunt to African baby». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 25-ին.
- ↑ Vicente, Álex (2023 թ․ մայիսի 19). «Valeria Bruni Tedeschi: "Lamento haber rodado mi película, ninguna obra vale este sufrimiento"» ["Valeria Bruni Tedeschi: I regret having shot my film, no work of art is worth this suffering"]. El País (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Affaire Bennacer : sa compagne, la réalisatrice Valeria Bruni-Tedeschi, dénonce un "lynchage médiatique"» ["The Bennacer Affair: his partner, the director Valeria Bruni-Tedeschi, denounces a "media lynching""]. La Montagne (ֆրանսերեն). 2022 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2023 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Chollet, Mona (2022 թ․ դեկտեմբերի 3). «'Valeria Bruni-Tedeschi did not stop to analyze the power games that were playing out in her school'». Le Monde (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Amdur, Meredith (2003 թ․ մայիսի 12). «'Blind Shaft' tops at Tribeca Fest». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Il est plus facile pour un chameau... - IMDb» – via www.imdb.com.
- ↑ «7th Flying Broom International Women's Film Festival» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Delluc: the nominations». Cineuropa - the best of european cinema (անգլերեն). 2003 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «25th Moscow International Film Festival (2003)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Palmer, Tim (2011). Brutal Intimacy: Analyzing Contemporary French Cinema, Wesleyan University Press, Middleton CT. 0-8195-6827-9.
- ↑ «Official Selection». Festival de Cannes 2022. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերիա Բրունի Տեդեսկի» հոդվածին։ |