Վալենտին Հովսեփի Հարությունով (մարտի 23, 1908(1908-03-23), Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - փետրվարի 19, 1976(1976-02-19), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), չափիչ տեխնիկայի բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1950)։ Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1931)։ 1932-1941, 1944-1976 թվականներին դասավանդել է նույն ինստիտուտում։ 1937-1940 թվականներին և Հայրենական մեծ պատերազմի տարիներին զգալի ավանդ է ներդրել Կրասնոդարի չափիչ սարքերի նորակառույց գործարանում սերիական արտադրության արդյունավետ մեկնարկն ապահովելուն, նորաստեղծ ձեռնարկության համար բարձրակարգ մասնագետներ պատրաստելուն ուղղված աշխատանքներում[1]։ 1956-1976 թվականներին պաշտոնավարել է որպես Դ. Ի. Մենդելեևի անվան չափագիտության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն[2]։ 12 գյուտի[3][3], 10 մենագրությունների ու դասագրքերի հեղինակ է։ Աշխատանքները վերաբերում են էլեկտրական չափումների, էլեկտրաչափիչ սարքերի տեսության, հաշվարկի և նախագծման հարցերին։ Սարքաշինության գիտատեխնիկական ընկերության Լենինգրադի բաժանմունքի նախագահ։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1948)։

Վալենտին Հարությունով
Ծնվել էմարտի 23, 1908(1908-03-23)
ԾննդավայրԱշխաբադ, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 19, 1976(1976-02-19) (67 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգիտնական
ԱշխատավայրQ4110485?, Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան և D.I. Mendeleyev All-Russian Institute for Metrology?
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ»
Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ և Ստալինյան մրցանակ

Վ. Հարությունովը էլեկտրական ու մագնիսական մեծությունների էտալոնների համակարգի ստեղծման ու զարգացման, ինչպես նաև չափագիտության մեջ մի շարք նոր ուղղությունների (ֆիզիկա-քիմիական չափումներ, շարժման պարամետրերի չափումներ, ֆիզիկական դաշտերի չափումներ, հիդրոդինամիկ չափումներ, ֆիզիկական հաստատունների որոշում և ճշգրտում և այլն) ներդրման նախաձեռնողներից էր։

Պարգևներ խմբագրել

Աշխատություններ խմբագրել

  • Арутюнов В. О. Электрические и магнитные измерения. Общий курс : учеб. пособие для втузов./В. О. Арутюнов [и др.]. - Л. ; М. : ОНТИ. Гл. ред. энерг. лит., 1937. - 668 с.
  • Теория, расчёт и конструирование электроизмерительных приборов / Пономарёв Н. Н., Арутюнов В. О., Дамский А. М., Селибер Б. А. и др.; под редакцией Н.Н. Пономарёва. — Л., 1943—648 с.
  • Арутюнов В. О. Электроизмерительные приборы : устройство, монтаж и обслуживание / В. О. Арутюнов, В. П. Валицкий. - Л. ; М. : Госэнергоиздат, 1947. - 199 с. : ил.
  • Арутюнов В. О. Расчет и конструкции электроизмерительных приборов : учеб. для электромех. техникумов / В.О. Арутюнов. - М. ; Л. : Госэнергоиздат, 1949. - 524 с. : ил.
  • Атлас конструкций электроизмерительных приборов непосредственной оценки : учеб. пособие для вузов / В. О. Арутюнов [и др.] ; под ред. В. О. Арутюнова. - М. ; Л. : Госэнергоиздат, 1956. - 235 с. : ил. - Библиогр.: с. 235.
  • Арутюнов В. О. Электромеханические логометры / В. О. Арутюнов. - М. ; Л. : Госэнергоиздат, 1956. - 292 с. : ил. - Библиогр.: с. 291-292.
  • Арутюнов В. О. Электрические измерительные приборы и измерения : учеб. пособие для вузов / В. О. Арутюнов. - М. ; Л. : Госэнергоиздат, 1958. - 631 с. : ил. - Библиогр.: с.628.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Занимал должность номинально - назначение на должность было произведено в связи с планами реэвакуации завода из Омска в Краснодар, немецкое наступление 1942 года не позволило реализовать эти планы, оборудование Краснодарского ЗИП осталось в распоряжение Государственного союзного завода № 634
  2. 2,0 2,1 «Биографическая справка на сайте ВНИИМ им. Менделеева». Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  3. 3,0 3,1 «База патентов СССР». Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.
  4. ««Листок Ветерана» — бесплатная газета для ветеранов и пенсионеров конструкторского бюро ПО Краснодарский ЗИП». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.

Գրականություն խմբագրել

  • Приборостроение — XX век. / Сост. М. С. Шкабардня. М.: Совершенно секретно, 2004—768 с., 16 л.ил. ISBN 5-89048-136-3

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։