Վալդիս Զատլերս (լատիշ․՝ Valdis Zatlers, մարտի 22, 1955(1955-03-22)[1][2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), Լատվիայի նախագահ (2007-2011)։ Մասնագիտությամբ բժիշկ վնասվածքաբան է։ 2011 թվականից Բարեփոխումների կուսակցության առաջնորդն է։

Վալդիս Զատլերս
 
Կրթություն՝ Riga Stradiņš University? և Եյլի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բժիշկ, վիրաբույժ և Լիկվիդատորներ
Ծննդյան օր մարտի 22, 1955(1955-03-22)[1][2] (69 տարեկան)
Ծննդավայր Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Լատվիա
Ամուսին Lilita Zatlere?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կրթություն խմբագրել

Սովորել է Ռիգայի № 50 դպրոցում, ավարտել է Ռիգայի բժշկական ինստիտուտը (1979)։ 1990-1991 թվականներին վեցամսյա վերապատրաստում է անցել Յեյլի և Սիրաքյուսի համալսարաններում (ԱՄՆ)։

Բժիշկ և քաղաքական գործիչ խմբագրել

1979-1985 թվականներին եղել է Ռիգայի երկրորդ հիվանդանոցի վնասվածքաբան-օրթոպեդ բժիշկ, 1985-1994 թվականներին գլխավորել է վնասվածքաբանության բաժանմունքը, իսկ 1994 թվականից եղել է Վնասվածքաբանության ու օրթոպեդիայի հիվանդանոցի խորհրդի նախագահը։

2005 թվականին միաժամանակ դասավանդել է Ստրադինյայի անվան համալսարանում։ Հիմնադրել ու ղեկավարել է Լատվիայի արթրոսկոպիայի միավորումը, եղել է Օրթոպեդների լատվիական միավորման նախագահը։ Պարգևատրվել է Երեք աստղերի շքանշանով (2007) (պարգևատրվել է մինչև նախագահի պաշտոնում առաջադրվելը)[17]։

1986 թվականին ռազմական բժիշկների հետ մասնակցել է Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքները վերացնելու աշխատանքներին[18][19]։

1988-1989 թվականներին ընտրվել է Լատվիայի ժողովրդական ճակատի դումայի անդամ, ինչից հետո թողել է քաղաքական գործունեությունը։ 1998 թվականին ստորագրել է Ժողովրդական կուսակցության հռչակագիրը։ 1980-ական թվականների վերջին Լատվիայի բժիշկների միության ստեղծման նախաձեռնողներից մեկն է եղել։

Կինը (երկրորդ ամուսնություն)` Լիլիտա Զատլերեն, նրանից մեծ է երկու տարով։ Ընտանիքում կա երեք երեխա։

Սկանդալներ և քննադատություն խմբագրել

2003 թվականի փետրվարին այն ժամանակվա առողջապահության նախարար Արիս Աուդերսի հայտարարությամբ քրեական գործ է հարուցվել հիվանդանոցում գնումների չարաշահումների համար, որ ղեկավարել է Զատլերսը։ Հետաքննության ժամանակ նա հեռացվել է պաշտոնից։ Լատվիական մամուլի կարծիքով Զատլերսի հեռացումը կապված է եղել Աուդերսի հետ ունեցած կոնֆլիկտի հետ, ով, լինելով Վիրաբուժության կենտրոնի տնօրեն, զբաղվել է մասնավոր գործունեությամբ և գումար պահանջել այցելուներից այն վիրահատությունների դիմաց, որոնց համար վճարել էր պետությունը։ Արդեն 2003 թվականի մարտին Զատլերսը վերականգնվել է պաշտոնում. հետաքննության արդյունքում մեղադրանքը չի հաստատվել, մինչդեռ 2006 թվականին Աուդերսը մեղադրվել է խոշոր չափերի խարդախության մեջ` ենթարկվելով նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափ տուգանքի և գույքի բռնագրավման։

Ընտրություններից առաջ ռուսական ԶԼՄ-ների կողմից մեղադրվել է ռուսերենի նկատմամբ անհանդուրժողականության, ինչպես նաև կոմունիստական անցյալի համար[20]։

Ընտրություն նախագահի պաշտոնում խմբագրել

2007 թվականի մայիսի 22-ին կառավարական կոալիցիան (Ժողովրդական կուսակցություն, Լատվիայի առաջին կուսակցություն, Կանաչների ու գյուղացիների միություն) որոշում է ընդունել 2007 թվականի մայիսին կայանալիք ընտրություններում Վալդիս Զատլերսին առաջադրելու Լատվիայի նախագահի պաշտոնում. լատվիական Սահմանադրությամբ նախագահը ընտրվում է խորհրդարանի պատգամավորների կողմից[21]։ Հաշվի է առնվել նրա մասնագիտական ու հասարակական բարձր հեղինակությունը, որևէ կուսակցության չպատկանելու հանգամանքը։ Զատլերսի օգտին քվեարկել են 100 պատգամավորներից 58-ը, որից հետո նախկին բժիշկը դարձել է նախագահ` առանց երկրորդ փուլի։ Սակայն Լատվիայի խորհրդարանում, այնուամենայնիվ, եղել է պայքար նախագահի պաշտոնի համար. ընդդիմության թեկնածու Այվար Էյձինշի օգտին քվեարկել էր Սեյմի 39 պատգամավոր[20]։

Նախընտրական պայքարի ժամանակ քննարկման առարկա է դարձել Զատլերսի` այցելուներից նվեր ստանալու սովորությունը, որոնք իր պնդմամբ ինքը չի պահանջել։ Այդպիսի գործունեությունը բնորոշ է եղել Լատվիայի բժիշկներին, և այն չի համարվել քրեորեն հետապնդելի արարք։ Ինչպես նախկին վարչապետ Անդրիս Շկելեն է բնորոշել.

  Աստեղ կարելի է շատ հստակ սահմանագիծ անցկացնել. եթե բժիշկը պահանջում է ինչ-որ բան կամ դրա մասին ակնարկ է անում մինչ օգնության տրամադրումը, ապա դա անհանդուրժելի է և ոչ բարոյական։ Սակայն եթե մարդ կարծում է, որ պետք է շնորհակալություն հայտնի, դրանում չկա մեղադրանքի արժանի ոչ մի բան։ Ես նույնպես բժշկական խորհրդատվության հարցով դիմել եմ Զատլերսին։  

Նախագահություն խմբագրել

 

2009 թվականին Զատլերսը Սեյմին կոչ է արել փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ, որպեսզի ժողովուրդը կարողանա ցրել Սեյմը, ինչը ընդունվել է։ Նա առաջարկել է նաև, որ նախագահը ևս առանց հանրաքվեի իրավունք ունենա Սեյմը ցրելու, սակայն այդ առաջարկությունը չի ընդունվել[22]։ 2011 թվականին նա առաջարկել է Սեյմին ուղղումներ մտցնել Սահմանադրության մեջ` մեծացնելով նախագահի լիազորությունները, նաև քաղաքացիության մասին օրենքը փոփոխել` ընդարձակելով երկքաղաքացիության և ոչ քաղաքացիների` քաղաքացի դառնալու հնարավորությունները[23][24]։

2009 թվականին նախագահը Սահմանադրական դատարանում հաջողությամբ վիճարկել է հասարակական գնումների մասին օրենքը այն բանից հետո, երբ Սեյմը կիրառել է իր վետոն, որը դրվել էր համապատասխան ուղղումների համար[25]։

2011 թվականի մարտին Վալդիս Զատլերսը հայտարարել է երկրորդ ժամկետում առաջադրվելու իր մտադրության մասին[26]։

2011 թվականի մայիսին Զատլերսը նախաձեռնել է 2010 թվականի հոկտեմբերին ընտրված Սեյմի արձակումը, հղում անելով «դատարանի նկատմամբ նրա ոչ հարգալից վերաբերմունքը» (պատգամավորները մերժել էին պատգամավորներից մեկին խուզարկելու` դատարանի պահանջը) և պաշտոնների վաճառքը[27]։

2011 թվականի հունիսի 2-ին Սեյմը քվեարկությամբ նոր նախագահ է ընտրել Անդրիս Բերզինշին[28]։

Քաղաքական գործունեություն նախագահությունից հետո խմբագրել

2011 թվականի հունիսի 9-ին` նոր նախագահի իրավասության հենց առաջին օրը, Զատլերսը մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ հայտնել է նոր կուսակցության ստեղծման մասին` Զատլերսի բարեփոխումների կուսակցություն։ Հուլիսի 23-ին` տասներորդ Սեյմն արձակելու հանրաքվեի օրը, կայացել է կուսակցության համագումարը[29]։

Արցախյան հարցում ունի ադրբեջանամետ հայացքներ, Գյանջեվու միջազգային կենտրոնի անդամ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 499. — ISBN 978-951-37-7005-1
  4. 4,0 4,1 4,2 https://archive.ph/20120308211058/http://www.apollo.lv/portal/news/72/articles/126550#selection-1053.0-1137.200
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 https://web.archive.org/web/20110612013347/http://www.president.lv/pk/content/?cat_id=2192
  6. https://web.archive.org/web/20140728025131/http://news.mail.ru/politics/3135063/
  7. Narodne novine (хорв.) — 1835. — ISSN 1333-5618; 1849-2843
  8. http://db.natlib.uz/ru/editions/15818
  9. https://web.archive.org/web/20140814135936/http://www.president.gov.ua/documents/13490.html
  10. https://1news.az/news/20090810040251233-Prezident-Latvii-nagrazhden-ordenom-Geidar-Aliev
  11. https://zakon.rada.gov.ua/cgi-bin/laws/main.cgi?nreg=581/2008#Text
  12. https://web.archive.org/web/20081007151212/http://www.akorda.kz/www/www_akorda_kz.nsf/news-open?OpenForm&idn=3&idno=72CD488F90C4CD76062574D7007BB55C&lang=ru
  13. https://www.president.ee/en/estonia/decorations/bearer/17618/valdis-zatlers
  14. https://canord.presidency.ro/ro/decorari/cautare
  15. https://www.lrp.lt/lt/prezidento-veikla/apdovanojimai/apdovanotu-asmenu-duomenu-baze/27252?sqid=406771b939bb9dfca2e11ae27f05e8d69081ec9e
  16. https://www.ekhokavkaza.com/a/24903447.html
  17. ст. 14.1 Закона об Ордене Трёх Звёзд (լատիշերեն)
  18. «Затлерс посетит Чернобыль». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  19. У Затлерса особые воспоминания о Чернобыле
  20. 20,0 20,1 Парламент Латвии выбрал травматолога(չաշխատող հղում), Аргументы и факты, 01.06.2007
  21. Предыдущий президент после избрания заявляла, что не имеет реальной власти, а только представительские функции, но впоследствии проявила себя жёстким политиком и реально была главой государства
  22. «Latvijas Valsts prezidenta mājas lapa». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  23. «{title}» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  24. «{title}» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  25. «Latvijas Valsts prezidenta mājas lapa». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  26. Президент Латвии Валдис Затлерс решил баллотироваться на второй срок http://www.fontanka.ru/2011/03/16/154/
  27. Президент Латвии инициировал роспуск Сейма
  28. «В Латвии сменился президент». Лента.ру. 2 июня 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 2-ին.
  29. Учреждена Партия реформ Затлерса

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալդիս Զատլերս» հոդվածին։