Վալդեմոսա, Մալյորկա․ տատասկափուշը և խոտերը բլրի լանջին

«Վալդեմոսա, Մալյորկա․ տատասկափուշը և խոտերը բլրի լանջին» կամ «Արմատներ, Վալդեմոսա»[3] (անգլ.՝ Valdemosa, Majorca: Thistles and Herbage on a Hillside), ամերիկացի նկարիչ, հիասքանչ դարաշրջանի ներկայացուցիչների Ջոն Սինգեր Սարջենթի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1908 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 55,8 × 71,1 սմ։

Վալդեմոսա, Մալյորկա․ տատասկափուշը և խոտերը բլրի լանջին
տեսակգեղանկար
նկարիչՋոն Սինգեր Սարջենթ[1]
տարի1908[1]
բարձրություն55,8 սանտիմետր[2]
լայնություն71,1 սանտիմետր[2]
ստեղծման երկիր ԱՄՆ
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ[1]
Ծանոթագրություններ

Այսօր «Վալդեմոսա, Մալյորկա․ տատասկափուշը և խոտերը բլրի լանջին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Արվեստի ազգային պատկերասրահում[4] (Վաշինգտոն ԿՇ, ԱՄՆ

Պատմություն խմբագրել

Ջոն Սինգեր Սարջենթը, որպես գեղանկարիչ-դիմանկարիչ, մեծ քանակությամբ պատվերներ է ունեցել և՛ Անգլիայում, և՛ ԱՄՆ-ում։ Սակայն նկարիչը հոգնել է այդ պատվերներից և սկսել է ամեն տարի գնալ հանգստի դեպի Շվեյցարիա, Իտալիա, Ավստրիա, Իսպանիա։ Այդ ուղևորություններին պլեներների ժամանակ Սարջենթը յուղաներկով ուրվանկարներ է արել։ «Վալդեմոսա, Մալյորկա․ տատասկափուշը և խոտերը բլրի լանջին» ստեղծագործությունը հեղիակը վրձնել է 1908 թվականին[5], երբ իր քրոջը՝ Էմիլիին և վերջինիս ընկերուհուն՝ Էլիզա Վեջվուդին ուղեկցում էր Վալդեմոսա՝ Մալյորկայի փոքրիկ քաղաք[5]։

Հենց սկզբում նկարը գտնվել է հեղինակի մոտ։ Հետո այն վաճառվել է Լոնդոնում Christie, Manson & Woods աճուրդի ժամանակ[6]։ 1958 թվականին այն վաճառվել է Թոմաս Կ․ Ուերին։ 1963 թվականին որպես ժառանգություն այն անցել է կնոջը՝ Լենոր Քոլդուել Վուդկոկին։

1980 թվականի ապրիլի 25-ին նկարը վաճառվել է Սոթբիս աճուրդի տանը։ 1991 թվականից նկարը գտնվում է թվականից Արվեստի ազգային պատկերասրահում։

Նկարագիր խմբագրել

«Վալդեմոսա, Մալյորկա․ տատասկափուշը և խոտերը բլրի լանջին» ստեղծագործությունում Սարջենթը կերպափոխել բնության մանրաշխարհը վառ պատկերի՝ իսպանական բորբ արևի լույսի տպավորությունը դրոշմելով բուսականության բարդ ձևերում[5]։ Փոխանակ նկարիչը ստեղծի նատուրալիստական կտավ, նա ստեղծել է ցայտուն երանգներ և կատարման ինտենսիվություն[5]։ Նկարում հեղինակը պատկերել է արմատներ, խոտեր և տատասկափուշ։

Գրականություն խմբագրել

  • Mount, Charles Merrill John Singer Sargent: A Biography. — Rev. ed. — New York: Kraus Repr., 1969. — P. 473. — 490 p.
  • Torchia, Robert Wilson, with Deborah Chotner and Ellen G. Miles American Paintings of the Nineteenth Century, Part II. — Washington: National Gallery of Art, 1998. — P. 122—125. — 380 p.
  • Martindale, Meredith John Singer Sargent a Mallorca. — 1a edicion. — Mallorca: Rubrica, 2009. — P. 47, 122. — 157 p.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.73835.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.73835.html
  3. Mount, 1969, էջ 473
  4. Sargent, John Singer (1908), Wild Olive Tree Roots, Valldemosa, Majorca, Վերցված է 2024 թ․ մարտի 4-ին
  5. 5,0 5,1 5,2 5,3 Torchia, Chotner, Miles, 1998, էջ 123
  6. Torchia, Chotner, Miles, 1998, էջ 122

Արտաքին հղումներ խմբագրել