Վազք 100 մետր
Վազք 100 մետր, թեթև ատլետիկայի մարզաձև, որն ընդգրկվել է Օլիմպիական խաղերի ծրագրում առաջին Օլիմպիական խաղերի անցկացման պահից։ Վերաբերում է սպրինտերային մարզաձևերին։ Վազքի երկարությունը չափվում է մեկնարկային գծի՝ վերջնագծից ավելի հեռու եզրից մինչև վերջնագծի՝ մեկնարկի գծին մոտ եզրը։ Վազքն իրականացվում է ուղիղ գծով՝ վազքուղով։ Վազքի մեկնարկը կատարվում է մեկնարկային բլոկներից[1][2][3]։ Յուրաքանչյուր մարզիկ պետք է վազի իր անհատական ուղով, որն ունի 1,22 մ-ից ոչ պակաս և 1,25 մ-ից ոչ ավելի լայնություն, նշված է 5 սմ լայնությամբ գծերով։ Ցանկացած միջազգային մրցումներում պետք է լինեն ութ առանձին վազքուղիներ։
Պատմություն խմբագրել
100 մետր վազքում առաջին համաշխարհային ռեկորդի պաշտոնական տարին համարվում է 1912 թվականը, երբ հիմնադրվել է Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան։ Առաջին ռեկորդակիր է դարձել ամերիկացի Դոնալդ Լիպպինքոթը, որը Ստոկհոլմի Օլիմպիական խաղերում 100 մետրը վազել է 10,6 վայրկյանում։ 1966 թվականի Եվրոպայի առաջնությունից սկսած վազքում ժամանակի գրանցման համար կիրառվում է էլեկտրոնային վայրկյանաչափ, որը չափում է ժամանակը մինչև վայրկյանի հազարերորդական մասը (կլորացվում է հետո մինչև հարյուրերորդը)։ Մինչև 1966 թվականը ժամանակը չափվել է վայրկյանի տասներորդականի ճշգրտությամբ։
1980 թվականին համակարգչի միջոցով սպորտում մարդկային հնարավորությունների սահմանների ուսումնասիրություն արդյունքում Գիդեոն Էրիելը ստացել է 9,6 վ, և նշվել է, որ ավելի բարձր արագությանը չեն դիմանա վազորդի մկանները[4]։ Սակայն ներկայումս տղամարդկանց շրջանում 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը, որը սահմանվել է 2009 թվականի օգոստոսի 16-ին, պատկանում է ճամայկացի Ուսեյն Բոլտին և կազմում է 9,58 վայրկյան։ Դրա հետ մեկտեղ Ուսեյն Բոլտին է պատկանում նաև օլիմպիական ռեկորդը, որը սահմանվել է 2012 թվականի օգոստոսի 5-ին Լոնդոնի Օլիմպիական խաղերում և կազմում է 9,63 վրկ։
Կանանց շրջանում 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը պատկանում է Ֆլորենս Գրիֆիտ Ջոյներին։ Այն սահմանվել է 1988 թվականի հուլիսի 16-ին և կազմում է 10,49 վայրկյան։
100 մետր վազքի ռեկորդների պատմությունը (տղամարդիկ) | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ռեկորդ, վայրկ. | Մարզիկ | Ամսաթիվ | ||||
12,00 | Թոմաս Բերք (ԱՄՆ) | 1896 | ||||
10,80 | Ռեջինալդ Ուոլքեր (Հարավային Աֆրիկա) | 1908 | ||||
10,60 | Դոնալդ Լիպինկոտ (ԱՄՆ) | 06.07.1912 | ||||
10,40 | Չարլզ Փադոք (ԱՄՆ) | 23.04.1921 | ||||
10,30 | Պերսի Ուիլյամս (Կանադա) | 09.08.1930 | ||||
10,20 | Ջեսսի Օուենս (ԱՄՆ) | 20.06.1936 | ||||
10,10 | Ուիլի Ուիլյամս (ԱՄՆ) | 03.08.1956 | ||||
10,00 | Արմին Հարի (Գերմանիա) | 21.06.1960 | ||||
9,90 (ձեռքի ժամանակաչափ) | Ջիմ Հայնս (ԱՄՆ) | 20.06.1968 | ||||
9,95 (էլեկտրոնային ժամանակաչափ) | Ջիմ Հայնս (ԱՄՆ) | 14.10.1968 | ||||
9,93 | Քելվին Սմիթ (ԱՄՆ) | 03.07.1983 | ||||
9,83 (չեղյալ) | Բենջամին Ջոնսոն (Կանադա) | 30.08.1987 | ||||
9,79 (չեղյալ) | Բենջամին Ջոնսոն (Կանադա) | 24.09.1988 | ||||
9,92 | Կարլ Լյուիս (ԱՄՆ) | 24.09.1988 | ||||
9,90 | Լերոյ Բարրել (ԱՄՆ) | 14.06.1991 | ||||
9,86 | Կարլ Լյուիս (ԱՄՆ) | 25.08.1991 | ||||
9,85 | Լերոյ Բարրել (ԱՄՆ) | 06.07.1994 | ||||
9,69 (չի հաշվվել) | Օբադելե Թոմփսոն (Բարբադոս) | 13.04.1996 | ||||
9,84 | Դոնովան Բեյլի (Կանադա) | 27.07.1996 | ||||
9,79 | Մորիս Գրին (ԱՄՆ) | 16.06.1999 | ||||
9,78 (չեղյալ) | Թիմ Մոնտգոմերի (ԱՄՆ) | 14.09.2002 | ||||
9,77 | Ասաֆա Փաուել (Ճամայկա) | 14.06.2005 | ||||
9,766 (չի հաշվվել) | Ջասթին Գետլին (ԱՄՆ) | 12.05.2006 | ||||
9,74 | Ասաֆա Փաուել (Ճամայկա) | 09.09.2007 | ||||
9,72 | Ուսեյն Բոլտ (Ճամայկա) | 31.05.2008 | ||||
9,68 (չի հաշվվել) | Թայսոն Գեյ(ԱՄՆ) | 30.06.2008 | ||||
9,69 | Ուսեյն Բոլտ (Ճամայկա) | 16.08.2008 | ||||
9,58 | Ուսեյն Բոլտ (Ճամայկա) | 16.08.2009 |
Համաշխարհային ռեկորդներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Աթլետ | Ազգություն | Արդյունք | Ամսաթիվ | Վայր | Մրցություն | |
Տղամարդիկ | Ուսեյն Բոլտ | Ճամայկա | 9,58 վայրկյան[5] | Օգոստոսի 16, 2009 | Բեռլին | ԱԱ-2009 |
Կանայք | Ֆլորենս Գրիֆիթ Ջոյներ | ԱՄՆ | 10,49 վայրկյան | Հուլիսի 16, 1988[6] | Ինդիանապոլիս | ԱՄՆ առաջնություն |
Լավագույն արդյունքներ խմբագրել
Տղամարդիկ խմբագրել
Աթլետիկայի պատմության լավագույն մարզիկները
Արդ. | Մարզիկ | Երկիր | Վայր | Ամսաթիվ | Նշ. | |
---|---|---|---|---|---|---|
9,58 | Ուսեյն Բոլտ | Usain Bolt | Ճամայկա | Բեռլին | 16.08.2009 | [7] |
9,69 | Թայսոն Գեյ | Tyson Gay | ԱՄՆ | Շանհայ | 20.09.2009 | [8] |
9,69 | Յոհան Բլեյք | Yohan Blake | Ճամայկա | Լոզան | 23.08.2012 | [9] |
9,72 | Ասաֆա Փաուել | Asafa Powell | Ճամայկա | Լոզան | 02.09.2008 | [10] |
9,74 | Ջասթին Գետլին | Justin Gatlin | ԱՄՆ | Դոհա | 15.05.2015 | [11] |
9,78 | Թիմ Մոնտգոմորի | Tim Montgomery | ԱՄՆ | Փարիզ | 14.09.2002 | Դոպինգ |
9.76 | Քրիստիան Քոլեման | Christian Coleman | ԱՄՆ | Դոհա | 28.09.2019 | [12] |
9,78 | Նեստա Քարթեր | Nesta Carter | Ճամայկա | Ռիետի | 29.08.2010 | [13] |
9,79 | Բեն Ջոնսոն | Ben Johnson | Կանադա | Սեուլ | 24.09.1988 | Դոպինգ |
9,79 | Մորիս Գրին | Maurice Greene | ԱՄՆ | Աթենք | 16.06.1999 | [14] |
9,80 | Սթիվ Մալինգս | Steve Mullings | Ճամայկա | Յուջին | 04.06.2011 | [15] |
9,84 | Դոնովան Բեյլի | Donovan Bailey | Կանադա | Ատլանտա | 27.07.1996 | |
9,82 | Ռիչարդ Թոմփսոն | Richard Thompson | Տրինիդադ և Տոբագո | 27.07.1996 | [16] | |
9,84 | Բրունի Սուրին | Bruny Surin | Կանադա | Սևիլյա | 22.08.1999 | |
9,84 | Թրեյվոն Բրոմել | Trayvon Bromell | ԱՄՆ | Յուջին | 25.06.2015 | |
9,84 | Թրեյվոն Բրոմել | Trayvon Bromell | ԱՄՆ | Յուջին | 03.07.2016 | [17] |
9,85 | Լերոյ Բարել | Leroy Burrell | ԱՄՆ | Լոզան | 06.07.1994 | [18] |
9,85 | Օլուսոջի Ֆասուբա | Adekotunbo Olusoji Fasuba | Նիգերիա | Դոհա | 12.05.2006 | |
9,85 | Մայք Ռոջերս | Mike Rodgers | ԱՄՆ | Յուջին | 04.06.2011 | |
9,85 | Ռիչարդ Թոմփսոն | Richard Thompson | Տրինիդադ և Տոբագո | Պորտ օֆ Սփեյն | 23.08.2011 | |
9,86 | Կառլ Լյուիս | Carl Lewis | ԱՄՆ | Տոկիո | 25.08.1991 | [19] |
9,86 | Ֆրենկի Ֆրեդերիկս | Frank Fredericks | Նամիբիա | Լոզան | 03.07.1996 | |
9,86 | Ատո Բոլդոն | Ato Boldon | Տրինիդադ և Տոբագո | Աթենք | 19.04.1998 | |
9,86 | Ֆրենսիս Օբիկվելու | Francis Obikwelu | Պորտուգալիա | Աթենք | 22.08.2004 | |
9,86 | Կաստոն Բլեդմեն | Keston Bledman | ԱՄՆ | Պորտ օֆ Սփեյն | 22.06.2012 | |
9,86 | Ջիմմի Վիքաուտ | Jimmy Vicaut | Ֆրանսիա | Սեն Դենի | 04.07.2015 | [20] |
9,86 | Նոա Լայլս | Noah Lyles | ԱՄՆ | Շանհայ | 18.05.2019 | [21] |
9,86 | Դիվայն Օդուդուրու | Divine Oduduru | Նիգերիա | Օսթին | 07.06.2019 | [22] |
9,87 | Լինդորֆ Քրիստի | Linford Christie | Միացյալ Թագավորություն | Շտուտգարտ | 15.08.1993 | |
9,87 | Օբադելե Թոմփսոն | Obadele Thompson | Բարբադոս | Յոհաննեսբուրգ | 11.09.1998 | |
9,87 | Դուեյն Չեմբերս | Dwain Chambers | Միացյալ Թագավորություն | Փարիզ | 14.09.2002 | Դոպինգ |
9,87 | Ռոնի Բեյքեր | Ronnie Baker | ԱՄՆ | Խոժուվ | 22.08.2018 | [23] |
Աթլետիկայի պատմության 20 լավագույն արդյունքները
Արդ. | Մարզիկ | Երկիր | Վայր | Ամսաթիվ | Նշ. | |
---|---|---|---|---|---|---|
9,58 | Ուսեյն Բոլտ | Usain Bolt | Ճամայկա | Բեռլին | 16.08.2009 | |
9,63 | Ուսեյն Բոլտ | Usain Bolt | Ճամայկա | Լոնդոն | 05.08.2012 | |
9,69 | Ուսեյն Բոլտ | Usain Bolt | Ճամայկա | Պեկին | 16.08.2008 | |
9,69 | Թայսոն Գեյ | Tyson Gay | ԱՄՆ | Շանհայ | 20.09.2009 | |
9.69 | Յոհան Բլեյք | Yohan Blake | Ճամայկա | Լոզան | 23.08.2012 | |
9,71 | Թայսոն Գեյ | Tyson Gay | ԱՄՆ | Բեռլին | 16.08.2009 | |
9,72 | Ուսեյն Բոլտ | Usain Bolt | Ճամայկա | Նյու Յորք | 31.05.2008 | |
9,72 | Ասաֆա Փաուել | Asafa Powell | Ճամայկա | Լոզան | 02.09.2008 | |
9,74 | Ասաֆա Փաուել | Asafa Powell | Ճամայկա | Ռիետի | 09.09.2007 | |
9,74 | Ջասթին Գետլին | Justin Gatlin | ԱՄՆ | Դոհա | 15.05.2015 | |
9,75 | Յոհան Բլեյք | Yohan Blake | Ճամայկա | Քսինգսթոն | 29.06.2012 | |
9,75 | Յոհան Բլեյք | Yohan Blake | Ճամայկա | Լոնդոն | 05.08.2012 | |
9,75 | Թայսոն Գեյ | Tyson Gay | ԱՄՆ | Դե Մոյն | 22.06.2009 | |
9,76 | Ուսեյն Բոլտ | Usain Bolt | Ճամայկա | Քինգսթոն | 03.05.2008 | |
9,76 | Ուսեյն Բոլտ | Usain Bolt | Ճամայկա | Բրյուսելի մայրաքաղաքային մարզ | 16.09.2011 | |
9,76 | Ուսեյն Բոլտ | Usain Bolt | Ճամայկա | Հռոմ | 31.05.2012 | |
9,76 | Յոհան Բլեյք | Yohan Blake | Ճամայկա | Ցյուրիխ | 30.08.2012 | |
9,77 | Ասաֆա Փաուել | Asafa Powell | Ճամայկա | Աթենք | 14.06.2005 | |
9,77 | Ասաֆա Փաուել | Asafa Powell | Ճամայկա | Գեյթսհեդ | 11.06.2006 | |
9,77 | Ասաֆա Փաուել | Asafa Powell | Ճամայկա | Ցյուրիխ | 18.08.2006 | |
9,77 | Թայսոն Գեյ | Tyson Gay | ԱՄՆ | Յուջին | 28.06.2008 | |
9,77 | Ուսեյն Բոլտ | Usain Bolt | Ճամայկա | Բրյուսել | 05.09.2008 | |
9,77 | Ասաֆա Փաուել | Asafa Powell | Ճամայկա | Ռիետի | 07.09.2008 | |
9,77 | Թայսոն Գեյ | Tyson Gay | ԱՄՆ | Հռոմ | 10.07.2009 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Bob Harris; Ramela Mills; Shanon Parker-Bennett (2004 թ․ հունիսի 22). BTEC First Sport. Heinemann. էջ 35. ISBN 978-0-435-45460-9.
- ↑ The Day – 23 January 1983
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Рекорды и перфокарты // «Советский спорт» : газета. — 1980. — № 174 (10093). — С. 4.
- ↑ «100 Metres Results» (PDF). IAAF. 2009 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 100 Metres All Time. IAAF (9 March 2009). Retrieved 6 May 2009. 8 May 2009.
- ↑ Layden, Tim (2009 թ․ օգոստոսի 31). «Bolt Strikes Twice». si.com. Sports Illustrated. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Tyson Gay equals Usain Bolt's old world record with second fastest 100m». theguardian.com. The Guardian. 2009 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Campigotto, Jesse (2012 թ․ օգոստոսի 23). «Yohan Blake becomes 3rd man to run 9.69». cbc.ca. Canadian Broadcasting Corporation. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Ledsom, Mark (2008 թ․ սեպտեմբերի 2). «Powell equals second fastest 100 meters time». reuters.com. Reuters. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Justin Gatlin runs fastest 100 meters in world this year». espn.com. ESPN Internet Ventures. 2015 թ․ մայիսի 15. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «100m Results» (PDF). IAAF. 2019 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Nesta Carter ties for fastest 100 of year». seattletimes.com. The Seattle Times. 2010 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Litsky, Frank (1999 թ․ հունիսի 17). «Greene Breaks World Record in the 100 Meters». nytimes.com. The New York Times. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Cherry, Gene (2011 թ․ հունիսի 4). «Tyson Gay runs year's fastest 100 metres». theglobeandmail.com. The Globe and Mail. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Thompson breaks record». guardian.co.tt. Trinidad and Tobago Guardian. 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Roy Jordan (2016 թ․ հուլիսի 4). «Six world leads on third day of US Olympic Trials». IAAF. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Burrell Eclipses 100-Meter Mark». latimes.com. Los Angeles Times. 1994 թ․ հուլիսի 7. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Janofsky, Michael (1991 թ․ օգոստոսի 26). «He Paces Back In a Blazing 9.86». nytimes.com. The New York Times. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Diamond League: Asafa Powell runs 100m in 9.81 seconds». bbc.com. BBC. 2015 թ․ հուլիսի 5. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Jason Henderson (2019 թ․ մայիսի 18). «Noah Lyles edges Christian Coleman in Shanghai sprint showdown». Athletics Weekly. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Bret Bloomquist (2019 թ․ հունիսի 7). «Oduduru leads Texas Tech track to first-ever men's NCAA championship». El Paso Times. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Bob Ramsak; Alfons Juck (2018 թ․ օգոստոսի 22). «Baker clocks 9.87 world lead in Chorzow». iaaf.org. IAAF. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Թեթև ատլետիկա(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազք 100 մետր» հոդվածին։ |