Վազգեն Մանասյան

ֆուտբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վազգեն Իգնատի Մանասյան (մարտի 13, 1958(1958-03-13)[1], Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 9, 2024(2024-01-09)[2]), հայկական արմատներով խորհրդային և տաջիկ ֆուտբոլիստ, հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1988), մարզիչ։

Վազգեն Մանասյան
Քաղաքացիությունը  Տաջիկստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 13, 1958(1958-03-13)[1]
Ծննդավայր Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ հունվարի 9, 2024(2024-01-09)[2] (65 տարեկան)
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Վազգեն Մանասյանը ֆուտբոլ սկսել է խաղալ Դուշանբեի շենքերի բակերում։ 1968-1970 թվականներին մասնակցել է «Կաշվե գնդակ» համամիութենական մրցույթին։ Այնուհետև ընդունվել է «Սպարտակ» մարզադաշտին կից թիվ 5 մանկապատանեկան մարզադպրոց։ Մարզվել է Վալերի Ֆայզրախմանովի և Վալերի Կորչեևի մոտ։ 1975-1979 թվականներին սովորել է Տաջիկստանի պոլիտեխնիկական ինստիտուտում և միաժամանակ հանդես է եկել ինստիտուտի թիմում Տաջիկստանի առաջնությունում։ 1979 թվականի սեպտեմբերին հրավիրվել է «Պամիր»։ Քանի որ նրան հնարավոր չէր հայտագրել, Մանասյանը խաղացել է փոխարինող կազմում, որտեղ էլ դրսևորել է իր ռմբարկուական որակները։

1980 թվականից հանդես է եկել թիմի հիմնական կազմում։ Առաջին մրցաշրջանում մասնակցել է առաջնության բոլոր 46 հանդիպումներին և դարձել 16 գոլի հեղինակ։ Հետագա մրցաշրջաններում նույնպես նա շատ գոլեր է խփել, իսկ թիմն առաջին լիգայում առաջատարի դերում է եղել։ 1986 թվականի առաջնությունում Մանասյանը խփել է 27 գոլ։ Այդ ցուցանիշը նրան թույլ է տվել դառնալ «Տաջիկստանի Կոմսոմոլեց» թերթի «Կրակող խաղակոշիկների» մրցանակակիր, որը սահմանվել է մրցաշրջանի առաջին լիգայի ամենաարդյունավետ ռմբարկուի համար։ 1987 թվականի մայիսի 31-ին «Ռոստսելմաշ»-ի դեմ արտագնա խաղում նա խփել է իր 100-րդ գոլը ազգային առաջնություններում առաջին լիգայի թիմերի կազմում։ 1988 թվականի մրցաշրջանում նա օգնեց թիմին նվաճել փոքր ոսկե մեդալներ առաջին լիգայի առաջնությունում և դուրս գալ բարձրագույն լիգա։ Արդյունքում 120 գոլով նա դարձավ առաջին լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը։ Բարձրագույն լիգայում Մանասյանն այնքան էլ արդյունավետ չի խաղացել. երեք մրցաշրջանում նա խփել է ընդամենը 3 գոլ[3]։

1992 թվականի ապրիլին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, հեռացել է «Պամիր»-ից և տեղափոխվել «Զենիթ»[4]։ Սանկտ Պետերբուրգում 4 խաղ է անցկացրել, որպես «հարձակվող»[5]։ Վնասվածքը նրան խանգարել է թիմում տեղ գրավել՝ «Սպարտակի» հետ խաղում սեպավոր խաղակոշիկով կանգնել են նրա ոտքի աքիլլեսյան ջլի վրա։ Ամառային ընդմիջմանը նրա վնասվածքն ապաքինվել է, սակայն ստուգողական խաղում կրկին վնասվածք է ստացել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ խաղացողի մոտ ջիլը մասնակի պատռվել է։ Արդյունքում, ակումբի ղեկավարության հետ փոխհամաձայնությամբ պայմանագիրը լուծարվել է, Մանասյանը վերադարձել է Դուշանբե, որտեղ ամբողջովին բուժել է վնասվածքը և տեղափոխվել Ուկրաինա, որտեղ մի քանի մրցաշրջան է անցկացրել առաջին լիգայի «Վորսկլա» ակումբում՝ ստանալով Ուկրաինայի քաղաքացիություն[6]։ 1992 թվականին նա մեկ հանդիպում է անցկացրել Տաջիկստանի ազգային հավաքականի կազմում[7]։

Կարիերան ավարտել է 1996 թվականին՝ Ռուսաստանի երկրորդ լիգայի «Ինդուստրիա» (Բորովսկ) թիմում։ Այնուհետև վերադարձել է Պոլտավա, որտեղ մարզել է КФК թիմը, ինչպես նաև եղել Պոլտավայի մարզի տարբեր տարիքի թիմերի գլխավոր մարզիչը։

2003 թվականի դեկտեմբերից մարզել է Վոլոչանին-Ռատմիր ակումբը[8]։ 2004 թվականին հեռացել է թիմից։ 2005 թվականին աշխատել է «Նովոռոսիյսկ» ֆուտբոլային ակումբի հետ, որը խաղացել է Հարավային դաշնային շրջանի սիրողական լիգայում[9]։ 2006-2007 թվականներին գլխավորել է Պավլովսկի ստանիցայի «Կոլոս» ֆուտբոլային ակումբը[10]։ 2011 թվականի սկզբին նա նշանակվել է Ուզբեկստանի առաջնության առաջին լիգայում հանդես եկող Տաշքենդի «Լոկոմոտիվ» ակումբի գլխավոր մարզիչ[10]։ Հետագայում դարձել է ակումբի մարզչական շտաբի անդամ[11]։

Մանասյանը ունի երկու երեխա՝ ավագ դուստրը՝ Օլգան և որդին Արսենը (ծն. 01/08/1987)։ Օլգան աշխատում է որպես Պոլտավայի մարզի գլխավոր մանկաբույժ։ Արսեն Մանասյանը նույնպես ընտրել է ֆուտբոլիստի մասնագիտությունը[12]։

2021 թվականին Վազգեն Մանասյանի մոտ ախտորոշվել է օնկոլոգիական հիվանդություն։ Մահացել է Տաշքենդում 2024 թվականի հունվարի 9-ի գիշերը[13]։

Վիճակագրություն խմբագրել

Սեզոն Ակումբ Խաղեր Գոլեր
1980   Պամիր 46 16
1981   Պամիր 44 13
1982   Պամիր 42 13
1983   Պամիր 40 9
1984   Պամիր 41 7
1985   Պամիր 40 12
1986   Պամիր 44 27
1987   Պամիր 40 8
1988   Պամիր 39 15
1989   Պամիր 21 1
1990   Պամիր 23 1
1991   Պամիր 5 1
1992
 

Պամիր
? 8
  Զենիթ 4 0
1992/93   Վորսկլա 16 3
1993/94  Վորսկլա 26 8
1994/95   Վորսկլա 28 8
1995/96   Նիվա 2 0
1996   Ինդուստրիա 19 6

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.championat.com/football/news-5387280-umer-eks-futbolist-zenita-vazgen-manasyan.html
  3. «Манасян Вазген». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  4. «История «Зенита». Сезон 1992». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 4-ին.
  5. «Статистика на сайте zenit-history.ru». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. «Офіційний сайт Федерації футболу України». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 20-ին.
  7. «International Matches 1992 — Asia». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 20-ին.
  8. Из «Памира» — в тверскую Венецию(չաշխատող հղում)
  9. «ФК «Новороссийск»: цвета прежние, тренер новый». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  10. 10,0 10,1 «В списке футболистов мира есть и павловчане» (ռուսերեն). Pav-edin23.ru. 2014 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  11. Вазген Манасян стал помощником главного тренера ташкентского «Локомотива»
  12. Манасян Арсен Вазгенович
  13. «Ушёл из жизни ветеран таджикского футбола Вазген Манасян – Федерация Футбола Таджикистана» (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 9-ին.