Վազգեն Ասատրյան

երաժիշտ

Վազգեն Ժորժի Ասատրյան (սեպտեմբերի 22, 1958(1958-09-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, կոնտրաբասահար, բաս կիթառահար, հարվածային գործիքներ նվագող, դերասան[1], ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2014)[2]։

Վազգեն Ժորժի Ասատրյան
Ծնվել էսեպտեմբերի 22, 1958(1958-09-22) (65 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներաժիշտ
ԳործիքներԿոնտրաբաս, բաս կիթառ և հարվածային գործիք
ԿրթությունՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Վազգեն Ասատրյանը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 22-ին, Երևան քաղաքում։ Ավարտել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցը, 2 տարի սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի կոնտրաբասի բաժնում (դասատու՝ Հ. Մհերյան)։ 14 տարեկանից Վազգեն Ասատրյանը ուսումը շարունակել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կոնտրաբասի բաժնում, իսկ 1985 թվականից՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտում[3]։

Որպես բաս-կիթառահար 1978 թվականից նվագել է «Հայհամերգ», «Էրեբունի», 1979 թվականից` «Արմինա», «Երևան» խմբերում։ Որպես բաս-կիթառահար և թմբկահար 1981-1983 թվականներին աշխատել է Մոսկվայում՝ խորհրդային և ռուս երաժիշտ, կոմպոզիտոր Ստաս Նամինի խմբում։ 1983 թվականից եղել է Երևանի մարզահամերգային համալիրի գլխավոր հնչյունային ռեժիսորը, 2015-2018 թվականներին՝ տնօրենը[4]։

1980-ական թվականներին Լևոն Մալխասյանի հետ կազմակերպել է մի քանի ջազային փառատոներ, նվագել է երևանյան ռեստորաններում, ակումբներում։ 1983-1985 թվականներին դասավանդել է Գեղագիտության ազգային կենտրոնում։ 1989 թվականին եղել է «Յուրմալա 89» միջազգային երաժշտական մրցույթի ծրագրի տնօրենը, 1990 թվականին՝ Մոսկվայի «Սոյուզկոնցերտ» միավորման ծրագրերի տնօրենը, ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության «Տարվա երգ» նախագծի փոխտնօրենը[5]։

1989-1991 թվականներին Վազգեն Ասատրյանը սովորել է Տաշքենդի համալսարանի ֆինանսներ և էկոնոմիկայի ֆակուլտետում։ 1994-1997 թվականներին նա ղեկավարել է ՀՀ ՊՆ արտաքին տնտեսական կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնը։ 1995-2007 թվականներին հիմնադրել և ղեկավարել է «Փարիզյան սուրճ» ընկերությունը։ 2005 թվականին ստեղծել է «Երգում է 70-ականների Երևանը» նախագիծը, որի շրջանակներում անցկացրել է համերգներ, հեռուստանախագծեր։

2008 թվականին Մոսկվայում, ռուս-հայկական բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, Վազգեն Ասատրյանը արժանացել է ՌԴ «Պետրոս Առաջին» ոսկե մեդալի։

2010 թվականին Աշոտ Աղաբաբյանի հետ համատեղ հիմնադրել է «Ֆրանսիական սուրճ» ընկերությունը։

2013 թվականին Դաթոյի դերում խաղացել է Կարեն Ադամյանի «Շախմատիստի համախտանիշ» հեռուստասերիալում[6]։

2014 թվականին Վազգեն Ասատրյանն արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը, իսկ 2016 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ երաժշտին պարգևատրել է «Արգիշտի առաջին» շքանշանով[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ВАЗГЕН АСАТРЯН
  2. Жизнь в басах и ритмах
  3. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 65. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. «Վալերի Գործունյանի նախկին ամուսինը Մարզահամերգային համալիրի տնօրենն է». news.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.
  5. «Վազգեն Ասատրյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.
  6. Синдром Шахматиста
  7. Երնջակյանը և Վազգեն Ասատրյանը պարգևատրվել են «Արգիշտի առաջին» հուշամեդալով

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։