Վազգեն Առաքելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վազգեն Գևորգի Առաքելյան (հոկտեմբերի 21, 1941, Ջրաբեր, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 11, 2016[1]), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1977 թվականից։ Ստորագրել է նաև Վազգեն Առաքել։
Վազգեն Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1941 |
Ծննդավայր | Ջրաբեր, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 11, 2016[1] (74 տարեկան) |
Գրական անուն | Վազգեն Առաքել |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1964) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Վազգեն Առաքելյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է ՀԽՍՀ Կոտայքի շրջանի (հետո՝ Աբովյանի շրջան, այժմ՝ Կոտայքի մարզ) Ջրաբեր գյուղում։ Ավարտել է Երևանի Սարի թաղի թիվ 70 դպրոցը։ 1961-1964 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում։ 1972 թվականին ավարտել է Երևանի մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը։
Առաջին անգամ տպագրվել է չորրորդ դասարանում «Պիոներ կանչ» թերթում և արժանացել թերթի մրցանակին, 1956 թվականին։ 1967 թվականից աշխատել է ՀԽՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրության «Հայշինտեխկազմ» տրեստի ինֆորմացիայի բաժնում որպես խմբագիր։ Արժանացել է Դանիել Վարուժանի անվան մրցանակի[2][3]։
Վ. Առաքելյանի երկերի մատենագրություն խմբագրել
- Երեքնուկներ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1966, 60 էջ։
- Գարունը գյուղում (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1974, 32 էջ։
- Արթնացում (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1975, 84 էջ։
- Մի թաքնված երգ գտա, Երևան, «Սովետական գրող», 1981, 64 էջ։
- Հունձ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1983, 76 էջ։
- Մայրիկիս չորս հեքիաթը (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1985, 96 էջ։
Թարգմանություններ խմբագրել
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Իմ Դաղստան.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 332 էջԻմ Դաղստան.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 332 էջ։
Գրականություն խմբագրել
- Ալեքսանդր Թոփչյան, Չհրաժարվել հույզերից։ «Գարուն», 1967, № 1։ (Գրախոսություն Վազգեն Առաքելյանի «Երեքնուկներ», Ծովինարի «Ապրիլ», Լևոն Զաքարյանի «Իմ փողոցը», Յուրի Սահակյանի «Արևը քո դեմքին» բանաստեղծական ժողովածուների մասին)։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Առաքելյան» հոդվածին։ |