Վադիմ Նիկոլաևիչ Պոդբելսկի (ռուս.՝ Вадим Николаевич Подбельский, նոյեմբերի 13 (25), 1887, Ամգինսկի ուլուս, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ և Յակուտսկ, Ռուսական կայսրություն - փետրվարի 25, 1920(1920-02-25), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), ռուս բոլշևիկյան հեղափոխական գործիչ, խորհրդային պետական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905 թվականից։

Վադիմ Պոդբելսկի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 13 (25), 1887
ԾննդավայրԱմգինսկի ուլուս, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ կամ Յակուտսկ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 25, 1920(1920-02-25) (32 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՌուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)
 Vadim Podbelsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Յակուտիայում՝ 1887 թվականին։ Կուսակցական աշխատանքներ է կատարել Տամբովում։ Բազմիցս ձերբակալվել և աքսորվել է։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո անդամագրվել է ՌՍԴԲԿ Մոսկվայի կոմիտեի և Մոսկվայի քաղաքային դումայում (բոլշևիկների ցուցակում)։ «Սոցիալ-դեմոկրատ» («Социал-демократ» ) թերթի խմբկոլի անդամ, ՌՍԴԲԿ 6-րդ համագումարի պատվիրակ։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության օրերին Մոսկվայի ՌՀԿ-ն ղեկավարող կուսակցական կենտրոնի անդամ։ 1918 թվականի մայիսից՝ ՌՍՖՍՀ փոստ-հեռագրային ժողկոմ։ Մասնակցել է Մոսկվայի, Տամբովի և Յարոսլավլի հակաբոլշևիկյան ապստամությունների ճնշմանը։ 1919 թվականին ՌԿԿ ԿԿ-ի և Համառուսական ԿԳԿ-ի հատուկ լիազոր Հարավային ճակատի Տամբովի հատվածում։ Կուսակցության 8 համագումարի (1919) պատվիրակ։

Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վադիմ Պոդբելսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 346