Սերգեյ Կուրղինյան

հայ գիտնական
(Վերահղված է Ս. Կուրղինյանից)

Սերգեյ Երվանդի Կուրղինյան (ռուս.՝ Сергей Ервандович Кургинян, նոյեմբերի 14, 1949(1949-11-14), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսաստանյան քաղաքական գործիչ, թատերական ռեժիսոր, քաղաքագետ, վերլուծաբան և «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ[1]։ Մինչև վերջին ժամանակներս «Պատմական գործընթաց» քաղաքական շոուի մշտական համավարողն էր»[2]։ Հաճախակի հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության պաշտպանության դիրքերից և քննադատում Արևմտյան երկրներին, մասնավորապես, ԱՄՆ–ին[3][4]։ Կուրղինյանը հայտնի է նաև իր հակահայ ելույթներով, որոնց թվին է դասվում 2013 թվականին Երևանում հնչեցրած այն միտքը, թե իբր Բերձորի (Լաչինի) միջանցքը ազատագրել են ոչ թե հայկական զինված ուժերը, այլ ռուսական զինուժը[5]։ Հայտնի է իր առավել հակահայկական դիրքորոշմամբ (տես՝ Հակահայկականությունը Ռուսաստանում)[6]։

Սերգեյ Կուրղինյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1949(1949-11-14) (74 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1983) և Սերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան (1972)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1978)
Մասնագիտությունքաղաքագետ, հեռուստահաղորդավար և երկրաֆիզիկոս
Ծնողներհայր՝ Երվանդ Կուրղինյան, մայր՝ Մարիա Կուրղինյան
Զբաղեցրած պաշտոններավագ գիտաշխատող
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունEssence of Time?
Կայքkurginyan.ru
 Sergey Kurginyan Վիքիպահեստում

Արտահայտություններ Հայաստանի և հայերի վերաբերյալ

խմբագրել

2017 թվականի նոյեմբերի 24-ին Ռուսաստանի առաջին ալիքի Վրեմյա պոկաժետ (ռուս.՝ Время покажет, թարգ.՝ «Ժամանակը ցույց կտա») հեռուստահաղորդման եթերում, որի հիմնական թեման էր ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Կուրղինյանը կատարել է մի շարք հայտարարություններ Հայաստանի վերաբերյալ[6].

Հայաստանը 80-ականների վերջում փորձել է հույսը դնել ամերիկացիների և այլ ուժերի վրա և կարծում էր, որ նա ունի մեծ սփյուռք և հնարավորություններ։ Դա ավարտվել է նրանով, որ ամերիկացիները և ընդհանուր առմամբ Արևմուտքը չեն կարող իրականում աջակցել այն տարածքներին, որոնց մասին խոսում են։ Հայաստանը հայտնվել է պատմական այն իրողության մեջ, որի մեջ նա արդեն եղել է՝ Պարսկաստանի (ժամանակակից Իրանի) և Թուրքիայի միջև։ Կարելի է ընտրել, ով կոտորի՝ օսմանները թե պարսիկները։ Պարսիկները կարծես մի քիչ լավն են։ Հայերը ստիպված են ընտրել և հայտնվում են ռուսները։ Եվ ռուսները նորից են այստեղ հայտնվում։ Հայաստանը ուզում է ինչ-որ մեկի հետ ընկերություն անել և տնտեսական բաներ արտադրել։ Խնդրեմ, Հայաստանը, ինչպես մենք գիտենք, Ադրբեջանի հետ ունի խոր հակամարտություն, և Հայաստանը ունի համապատասխան աշխարհաքաղաքական հարևաններ։ Հայաստանը ուզու՞մ է ապրել։ Ուզում է։ Եթե նա ուզում է ապրել, ապա ոչ մի տեղ նա ռուսական քաղաքականության ճակատամասից դուրս չի գա։ Եթե դուրս գա՝ համեցե'ք։

Ամենուրեք գոյություն ունի արևմտամետ գլոբալիստական լոբբի։ Նա միշտ կարող է փողոց հանել հինգհարյուր, երկուհարյուր, երեքհարյուր հազար մարդ։ Որոշիչ պետք է լինեն ժողովրդավարական ընտրությունները՝ ազգային մեծամասնությունը, որը ավելի բարդ է համախմբված և այդ ազգային մեծամասնությունը իր մեջ պահպանում է գենետիկական հիշողություն այն բանի մասին, թե ինչն է Ռուսաստանից հեռանալը։ Նրանք քաջ գիտակցում են, որ լուրջ հեռանալ չի կարելի։ Իսկ այն, որ ուզում են Տիտոյի խորհրդային-հարավսլավական տարբերակը խաղալ՝ քնքուշ հորթը երկու մատակից է ծծում, դա կողմի բնական ցանկությունն է։ Ինչքան մենք դա թույլ տանք, այնքան էլ այն շարունակվելու է։ Բայց ոչ մի անալոգիա Ուկրաինայի և Հայաստանի միջև չկա։ Հայաստանը այլ իրավիճակի մեջ է։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Մոսկվայում գիտնականների ընտանիքում։ Հայրը՝ պատմաբան Երվանդ Հմայակի Կուրղինյանը (1914-1996), «արմատներով մի խուլ հայկական գյուղից էր»[7], իսկ մայրը՝ Մարիա Սերգեյի Բեկման (1922-1989)։ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժնի ավագ գիտական աշխատողն էր, Թոմաս Մանի գործունեության ուսումնասիրող, մի շարք մենագրությունների հեղինակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Կուրղինյան» հոդվածին։