Սև օր, խոսակցական արտահայտություն, որը նկարագրում է երկրի մթնոլորտի թափանցիկության տեղական նվազման դեպքերը։ Դրանք բացատրելու համար առաջ քաշված վարկածները բազմաթիվ են։ Օրինակ՝ անտառային հրդեհը կամ մթնոլորտում փոշու մասնիկների տեղական փոխադրումը կարող է լինել այս երևույթի հնարավոր բացատրությունը։

Կրոնական հեղինակները որպես աստվածաշնչյան կատարված մարգարեության օրինակ են բերում 1780 թվականի մայիսի 19-ը, երբ Հյուսիսային Ամերիկայի մի մեծ մասում (Նոր Անգլիայում և Կանադայի որոշ հատվածներում տեղական ժամանակով ժամը 10:00-ին) մթնոլորտի թափանցիկությունը նվազել է։ Ականատեսները երևույթը նկարագրել են որպես «երկինքը ծածկող սև կտավ»։ Աստղեր կամ լուսին չէին երևում, թեպետ լիալուսին էր։ Մյուս առավոտը բավականին սովորական էր։ Երևույթը նկարագրված է «Բոստոնի անկախ քրոնիկոնում» 1780 թվականի մայիսի 22-ին և նշված է Վեբստերի բացատրական բառարանում։ Միսսուրիի ամերիկյան համալսարանի հետազոտողների կարծիքով «սև օրվա» պատճառը Կանադայում ուժեղ անտառային հրդեհներն են եղել[1]։

Այլ իմաստներ խմբագրել

Ավելի լայն, փոխաբերական իմաստով «սև օրը» նշանակում է մարդու կամ հասարակության համար ծանր ժամանակաշրջան, ճգնաժամային իրավիճակ կամ աղետալի, դժվար, կարիքի, դժբախտության ժամանակներ[2]։ Օրինակ ՝ «սև օրվա պաշար հավաքել» նշանակում է «պատրաստվել դժվարին ժամանակին, երբ ուտելու բան չի լինի»։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Кольца деревьев помогли разгадать тайну «чёрного дня» Новой Англии» (ռուսերեն). РИА Новости. 2008 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին.
  2. «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, Աշոտ Մուրադի Սուքիասյան եւ Սերգեյ Աշոտի Գալստյան - սև օր». www.nayiri.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել