Սև փայտփոր
Սև փայտփոր (արու)
Սև փայտփոր (արու)
Սև փայտփոր (արու)
Սև փայտփոր (արու)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Փայտփորանմաններ (Piciformes)
Ընտանիք Փայտփորներ (Picidae)
Ցեղ Dryocopus
Տեսակ Սև փայտփոր (D. martius)
Միջազգային անվանում
Dryocopus martius
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սև փայտփոր (լատին․՝ Dryocopus martius), փայտփորների ընտանիքին պատկանող նստակյաց և հազվագյուտ թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Dryocopus martius pinetorum

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 45-57 սմ է, թևերի բացվածքը՝ 64-68 սմ, կենդանի զանգվածը՝ 300 գ։ Խոշոր սև փայտփոր է, որի աչքերն ու կտուցը բաց գույնի են։ Արուի գագաթը կարմիր է, էգի գագաթի հետին մասում կա փոքր կարմիր բիծ։ Լեզուն երկար է և որդանման, իսկ թքագեղձերը՝ լավ զարգացած։ Ոտքերը կարճ են և ուժեղ, թևերը՝ լայն և բութ ծայրերով։

Կենսակերպ խմբագրել

Աղմկոտ է, կտուցով թմբկահարումները երկարատև են և ուժեղ։ Արձակում է բազմազան ճիչեր։ Բնակվում է բարձրաբուն սաղարթավոր կամ խառը անտառներում, պտղատու այգիներում։

Սննդառություն խմբագրել

Սնվում է մրջյուններով, փայտահատ բզեզներով։

Բնադրում խմբագրել

Հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտին, որի ընթացքում լսելի են կատվի մլավոց հիշեցնող կանչեր։ Փչակը փորում է 10-17 օրում (հիմնականում արուն՝ օրական 10-13 ժ աշխատելով) 8-10 մ բարձրության վրա։ Առաջին ձվերը հայտնվում են ապրիլի վերջերին։ Դնում է 34 մմ տրամագծով, սպիտակ 4-6 ձու։ Թռիչքին տիրապետող երիտասարդ թռչունները հանդիպում են հուլիսի երրորդ տասնօրյակից։

Տարածվածություն խմբագրել

Բացարձակ օգտակար է, ոչնչացնում է ծառերի մեծ քանակությամբ վնասատու բզեզների թրթուրներ։ Հայաստանում մեծ ծավալով անտառահատումները (հատկապես հաստաբուն ծառերի) կարող են հանգեցնել թվաքանակի կտրուկ կրճատման։

Հանդիպում է Եվրոպայում և Ասիայում, իսկ Հայաստանում՝ Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի անտառային շրջաններում[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը կրճատվել է, հավանաբար, վերջին տասնամյակում բարձրաբուն ծառերի ինտենսիվ հատման պատճառով։

Տեսակին սպառնում է անտառների հատումը, որը հանգեցնում է բիոտոպի մասնատմանը և բնադրման համար հարմար ծառերի ոչնչացմանը։

Պահպանվում է «Շիկահող» արգելոցում, «Դիլիջան» ազգային պարկում և Տավուշի մարզի պետական արգելավայրերում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև փայտփոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև փայտփոր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։