«Սև նարգիզ» (անգլ.՝ Black Narcissus), բրիտանացի ռեժիսորներ Մայքլ Փաուելի և Էմերիխ Պրեսբուրգերի հոգեբանական դրաման Հիմալայների մի հովտում գտնվող վանքում մեկուսացած միանձնուհիների հուզական լարվածության մասին։

Սև նարգիզ
անգլ.՝ Black Narcissus
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[1][2][3] և վեպի էկրանավորում
ՀիմքBlack Narcissus?
Թվական1947
Լեզուանգլերեն
ՌեժիսորEmeric Pressburger?[2][3][4] և Մայքլ Փաուել[2][3][4]
ՊրոդյուսերEmeric Pressburger? և Մայքլ Փաուել
Սցենարի հեղինակՄայքլ Փաուել և Emeric Pressburger?
ԴերակատարներԴեբորա Քեր[3][4][5], Ջին Սիմոնս[3][5], Ֆլորա Ռոբսոն[3][4][5], Սաբու Դաստագիր, David Farrar?[3][4][5], Էսմոնդ Նայթ[3][5], Քեթլին Բայրոն[3][5], Ջուդիթ Ֆերս[5], Մեյ Հելեթ[5] և Jenny Laird?[6]
ՕպերատորՋեք Քարդիֆ
ԵրաժշտությունԲրայան Իզդեյլ
ՄոնտաժՌեջինալդ Միլզ
Պատմվածքի վայրԿալկաթա և Հնդկաստան
Նկարահանման վայրPinewood Studios
Տևողություն97 րոպե
 Black Narcissus Վիքիպահեստում

Ֆիլմը նկարահանվել է Ռումեր Գոդդենի համանուն վեպի հիման վրա։ Պրեմիերան կայացել է Հնդկաստանի անկախացումից մի քանի ամիս առաջ[7]։ Ըստ Դեյվ Քերի՝ այդ ժամանակ ֆիլմը ընկալվել է որպես հրաժեշտ Բրիտանական կայսրությանը[8]։

«Սև նարգիզը» ճանաչում է ստացել տեխնիկական առումով նորարարության համար. օպերատոր Ջեք Քարդիֆը ֆիլմը լցրել է վառ գույներով, ինչը բերել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը լավագույն օպերատորական աշխատանքի համար, բեմադրող նկարչի լավագույն աշխատանքի համար և «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ լավագույն օպերատորական աշխատանքի համար։

2010 թվականից Criterion Collection-ում հասանելի է DVD-ով[9]։

Սյուժե խմբագրել

Մի քանի կաթոլիկ միանձնուհիներ մեկնում են Հիմալայների հեռավոր գյուղ՝ մտադիր լինելով այնտեղ դպրոց հիմնել։ Որոշ ժամանակ անց նրանք գիտակցում են, որ ընտրել են «ոչ իրենց չափսի հագուստ»։ Առաքելությունն այնքան դժվար է լինում, որ միանձնուհիները ստիպված լինում ընտրել՝ կամ փախչել, կամ մնալ՝ վտանգելով իրենց կյանքը։

Դերերում խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Կատեգորիա Դափնեկիրներ և թեկնածուներ Արդյունքներ
«Օսկար» 1948 թվական
լավագույն օպերատորական աշխատանքի համար (գունավոր ֆիլմեր) Ջեք Քարդիֆ Հաղթանակ
բեմադրող նկարչի լավագույն աշխատանքի համար (գունավոր ֆիլմեր) Ալֆրեդ Յունջ (բեմադրող և ձևավորող) Հաղթանակ
«Ոսկե գլոբուս» 1948 թվական
լավագույն օպերատորական աշխատանքի համար Ջեք Քարդիֆ Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև նարգիզ» հոդվածին։