Սևերոսներ, հռոմեական կայսրերի դինաստիա, որի ներկայացուցիչները կառավարել են կայսրությունը 193-235 թթ.-ին։ Սևերոսները ստեղծել են ստրկատերների շահերը պաշտպանող ռազմաբյուրոկրատական միապետություն։ Սևերոսների քաղաքանությունը, բացառությամբ Ալեքսանդր Սևերոսի, հակածերակույտական բնույթ ուներ։ 212-ին կայսրության բոլոր ազատ քաղաքացիներին շնորհվել է հռոմեական քաղաքացիության իրավունք։ Սևերոսների օրոք սկզբնավորվել է կայսրության տնտեսագիտական և հասարակական-քաղաքական ճգնաժամը։ Հայաստանի հանդեպ Սևերոսների քաղաքականությունը հակասական էր։ Սեպտիմիոս Սևերոսը վարել է սիրաշահելու, Կարակալլան՝ անհաջող նվաճողական քաղաքականություն։ Սևերոսների ներկայացուցիչները.

Սևերոսների դինաստիայի հիմնադիր Սեպտիմիոս Սևերոսը կնոջ և որդիներ՝ Գետայի ու Կարակալլայի հետ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։