Ուլի Շտիլիկե

Ուլրիխ «Ուլի» Շտիլիկե (գերմ.՝ Ulrich "Uli" Stielike; ), գերմանացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի հունիսը՝ Կորեայի Հանրապետության հավաքականի գլխավոր մարզիչ։

Կարիերա խմբագրել

Խաղային խմբագրել

Ուլի Շտիլիկեն կարիերան սկսել է հարազատ քաղաքի «Կեչ» երիտասարդական թիմում, այնուհետև 1973 թվականին Մյոնխենգլադբախից տեղափոխվել է «Բորուսիա»՝ նախ խաղալով կենտրոնական պաշտպանի, ապա նաև կիսապաշտպանի դիրքում։ «Բորուսիայի» հետ Շտիլիկեն հաղթել է երեք Բունդեսլիգա, ՈՒԵՖԱ-ի գավաթ և դուրս եկել Չեմպիոնների գավաթի եզրափակիչ։

1977 թվականին Շտիլիկեն տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ» իսպանական ակումբ, որի հետ նվաճեց երեք Պրիմերա, երկու Թագավորի գավաթ, Լիգայի գավաթ և ՈՒԵՖԱ գավաթ, ինչպես նաև մասնակցեց Չեմպիոնների գավաթի և Գավաթների գավաթի եզրափակիչներին։

Գերմանիայի հավաքականում Շտիլիկեն հանդես է եկել 1975-1984 թվականներին՝ անցկացնելով 42 հանդիպում և դառնալով 3 գոլի հեղինակ։ Թիմի հետ նա 1980 թվականին նվաճեց Եվրոպայի առաջնությունը, 1982 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալները, որի կիսաեզրափակչում Շտիլիկեն դարձավ միակ գերմանացին, ով գոլ չխփեց հետխաղյա 11 մետրանոցների շարքում։ 1978 թվականին Աշխարհի առաջնությանը Շտիլիկեն չի մեկնել, քանի որ գերմանական ֆուտբոլային միությունը հրահանգել է չվերցնել Բունդեսլիգայից դուրս հանդես եկող ֆուտբոլիստներին։ Շտիլիկեի հավաքականի կազմում վերջին հանդիպումն անցկացրել է 1984 թվականի սեպտեմբերին Արգենտինայի հավաքականի դեմ, որը դարձել է Ֆրանց Բեկենբաուերի նորամուտը հավաքականի մարզչի պաշտոնում, խաղն ավարտվել է ԳԴՀ-ի պարտությամբ՝ 1:2:

1985 թվականին Շտիլիկեն տեղափոխվել է շվեյցարական «Նևշատել Քսամաքս», որի հետ հաղթել է շվեյցարական երկու սուպերլիգայում։

Ուլի Շտիլիկեն կարիերան ավարտել է 1988 թվականին։

Մարզչական խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Շտիլիկեն 1989 թվականին գլխավորել Է Շվեյցարիայի հավաքականը, այնուհետև աշխատել է իր նախկին «Նևշատել Քսամաքս» ակումբի, 2-րդ Բունդեսլիգայի «Վալդհոֆ» ակումբի և «Ալմերիայի» հետ։

1998 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև 2000 թվականի մայիսի 7-ը Շտիլիկեն կատարում էր Էրիխ Ռիբբեկի օգնականի գործառույթները Գերմանիայի հավաքականում, որտեղից հեռացել էր հենց Ռիբբեկի հետ բարդ հարաբերությունների պատճառով, որն ինքն իրեն օգնական չէր ընտրում, Շտիլիկեն այդ պաշտոնին նշանակվեց Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Էգիդիուս Բրաունի կողմից։ 2000 թվականից Շտիլիկեն աշխատել է Գերմանիայի երիտասարդական հավաքականների հետ, որոնց հետ աշխատել է 6 տարի, սակայն 2006 թվականի օգոստոսին պայմանագրի ավարտից հետո Գերմանիայի բոլոր հավաքականների նոր պատասխանատու Մատիաս Զամերը չի ցանկացել երկարաձգել Շտիլիկեի հետ պայմանագիրը։

2006 թվականի սեպտեմբերի 14-ին Շտիլիկեն գլխավորեց Կոտ դ'Իվուարի հավաքականը, որի հետ աշխատեց 2 տարի, Բայց 2008 թվականի հունվարի 10-ին՝ Աֆրիկայի ազգերի գավաթի մեկնարկից 10 օր առաջ, Շտիլիկեի որդին ծանր հիվանդացավ, և Ուլին շտապ մեկնեց Գերմանիա, բայց փետրվարի 1-ին նրա 23-ամյա որդին մահացավ, մահվան պատճառը թոքերի փոխպատվաստման անհաջող վիրահատությունն էր։ Առանց իր գլխավոր մարզչի Կոտ դ'Իվուարը զբաղեցրել է միայն 4-րդ հորիզոնականը։ Ավելի ուշ Շտիլիկեն վերադարձել է կոտդիվուարցիների մոտ, սակայն արդեն ապրիլի 15-ին հավաքականի ղեկավարությունը չի ցանկացել երկարաձգել պայմանագիրը գերմանացի մասնագետի հետ։

2008 թվականի մայիսի 31-ին Շտիլիկեն 3 տարվա պայմանագիր կնքեց «Սյոն» ակումբի հետ, բայց արդեն նոյեմբերի 3-ին հեռացվեց ակումբի էքսցենտրիկ նախագահ Քրիստիան Կոնստանտինի կողմից, ով 2 տարվա ընթացքում աշխատանքից հեռացրեց 8 մարզիչի։ 2009 թվականի հունվարի 7-ից Շտիլիկեն աշխատել է Կատարի «Ալ Արաբի» ակումբի գլխավոր մարզիչ։ 2010 թվականին թողել է պաշտոնը և ընդունել կատարական մեկ այլ ակումբ՝ «Աս-Սիլիան»։

2014 թվականի սեպտեմբերի 5-ին 59-ամյա մասնագետը գլխավորել Է Հարավային Կորեայի հավաքականը Հոն Մյոն Բոյի հրաժարականից հետո, որը լքել էր թիմը ԱԱ-2014-ում խմբից չհեռանալու պատճառով։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

Անձնական խմբագրել

  • Իսպանիայի լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստ՝ 1979, 1980, 1981, 1982

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել