Սֆորցա ընտանիք (իտալ.՝ Sforza, արտասանություն: [ˈsfɔrtsa]), Միլանում հիմնված Վերածննդի ժամանակաշրջանում Իտալիայում գերիշխող դիրք զբաղեցնող ընտանիք։ 15-րդ դարի կեսերին Վիսկոնտի ընտանիքից նրանք ձեռք բերեցին Միլանի դքսության տիտղոսը, որը մեկ դար հետո անցավ իսպանական Հաբսբուրգներին։

Սֆորցա ընտանիքի զինանշանը

Պատմություն խմբագրել

 
Մուցիո Ատտենդոլոյի մանրանկարը, 15-րդ դար

Լինելով գյուղական ազնվականներ՝ Սֆորցաները դարձել են կոնդոտյոր և օգտագործելով այդ ռազմական դիրքը՝ դարձել Միլանի ղեկավարներ։ Ինչպես Մեդիչիները Ֆլորենցիայում, այնպես էլ Սֆորցաները ղեկավարել են Միլանում։ Նրանց ղեկավարման օրոք քաղաք-պետությունը ծաղկել ու ընդլայնվել է։

Սֆորցա ընտանիքի հիմնադիրն է Մուցիո Ատտենդորոն (1369-1424 թթ.) (sforzare՝ ուժ գործադրել)։ Եղել է կոնդոտյոր Ռոմանյայում, ծառայել է Նեապոլի Վալուա ընտանիքի Անժուական ճյուղի թագավորներին և դարձել է կոնդոտյորներից ամենահաջողակ կառավարիչը։

Նրա որդին՝ Ֆրանչեսկո I ՍՖորցան, 1447 թվականին Վիսկոնտիների տոհմի վերացումից հետո ձեռք է բերել Միլանի դուքս (1450-1466 թթ.) տիտղոսը և ղեկավարել Միլանը։

Մուցիո Ատտենդոլոյի որդուց Ալեքսանդրո Սֆորցայից (1409-1473 թթ.) սկսած՝ ընտանիքն իշխել է նաև Պեզարոյում։ Սֆորցաները Պեզարոյում իշխել են մինչև 1519 թվականը, մինչև Գալեացցո Մարիա Սֆորցայի մահը։

Մուցիոյի երրորդ որդին՝ Բոզիոն (1411-1476 թթ.), հիմնադրել է Սանտա Ֆիորա ճյուղը և Սֆորցաները ղեկավարել են հարավային Տոսկանայի Սանտա Ֆիորա համայնքը մինչև 1624 թվականը։ Այս ընտանիքի անդամները նաև կարևոր եկեղեցական և քաղաքական դիրք են զբաղեցրել Պապական նահանգում և վերցնելով Սֆորցա Ցեզարինի անունը՝ 1674 թվականին տեղափոխվել Հռոմ։

Սֆորցան դարձել է Բորջիա ընտանիքի դաշնակիցը Լուկրեցիա Բուրջիայի և Ջիովաննի Սֆորցայի (Պեզարոյի Կոստանցո I-ի ապօրինի որդին) պայմանավորված ամուսնության (1493-1497 թթ.) միջոցով[1]։ Այս դաշինքը չի հաջողվել, քանի որ Բորջիան ամուսնությունը չեղյալ է հայտարարել, երբ այլևս Սֆորցաների կարիքը չունեին։

1499 թվականին Իտալական երկրորդ պատերազմի ժամանակ Ֆրանսիայի Լուի XII-ի բանակը Լյուդովիկո Սֆորցայից վերցրել է Միլանի ղեկավարումը (հայտնի է որպես «Ludovico il Moro»):

Երբ գերմանական թագավորական զորքերը ֆրանսիացիներին դուրս հանեցին Միլանից, Լոդովիկոյի որդին՝ Մաքսիմիլիան Սֆորցան, դարձավ Միլանի դուքս (1512-1515 թթ.) մինչև Ֆրանսիացիները Ֆրանցիսկ I-ի գլխավորությամբ վերադարձան ու բանտարկեցին նրան։

Միլանի դքսության Սֆորցա ընտանիքի ղեկավարներ խմբագրել

 
Իտալիայի քարտեզը 1494 թվականին: Ներդիրը ցույց է տալիս Վիսկոբտիների կողմից ղեկավարվող և Սֆորցա ընտանիքի ժառանգած Միլանի դքսությունը
  • Ֆրանչեսկո I Սֆորցա, 1450-1466 թթ.
  • Գալեացցո Մարիա Սֆորցա, 1466-1476 թթ.
  • Ջան Գալեացցո Սֆորցա, 1476-1494 թթ.
  • Լյուդովիկո, 1494-1499 թթ.
  • Լյուդովիկո (վերականգնվել է պաշտոնում) 1500 թ.
  • Մասիմիլիանո Սֆորցա, 1512-1515 թթ.
  • Ֆրանչեսկո II Սֆորցա, 1521-1535 թթ.

Պեզարոյի և Գրադարայի Սֆորցա կառավարիչներ խմբագրել

  • Ալեսանդրո Սֆորցա
  • Կոստանցո I Սֆորցա
  • Ջիովանի Սֆորցա
  • Կոստանցո II Սֆորցա
  • Գալեացցո Սֆորցա

Սֆորցա ընտանիքի տոհմածառ խմբագրել

 

  • Մուցիո Սֆորցա, սիրուհուց՝ Լուչիա դա Տորսանոյից ունեցել է 7 ապօրինի որդիներ
    • որդի՝ Ֆրանչեսկո I Սֆորցան ամուսնացել է Բիանկա Մարիա Վիսկոնտիի հետ
      • որդի՝ Գալեացցո Մարիա Սֆորցա, սիրուհին՝ Լուկրեցիա Լանդրիանի
        • դուստր՝ Բիանկա Մարիա Սֆորցա (1472-1510), Սրբազան Հռոմեական կայսր Մաքսիմիլիան I-ի երկրորդ կինը
        • որդի՝ Ջան Գալեացցո Սֆորցա (1469-1494), ամուսնացել է Իզաբելա Արագոնացու հետ
          • որդի՝ Ֆրանչեսկո II Սֆորցա, անվանական դուքս Լոդովիկո Մարիայի ռեգենտության օրոք
          • դուստր՝ Բոնա Սֆորցա (1494-1557), Սիգիզմունդ I Ծերի երկրորդ կինը[2]
          • դուստր՝ Օպպոլիտա Մարիա Սֆորցա (1493-1501)
        • ապօրինի դուստր՝ Կատերինա Սֆորցա, ամուսնացել է Ջիովաննի դե Մեդիչի իլ Պոպոլանոյի հետ
      • որդի՝ Լոդովիկո Սֆորցա (Moor) (1451-1508)
        • որդի՝ Մասիմիլիանո Սֆորցա
        • որդի՝ Ֆրանչեսկո II Մարիա Սֆորցա
        • ապօրինի դուստր՝ Բիանկա Սֆորցա {1483-1496}, ամուսնացել է Գալեացցո Սանսևերինոյի հետ
        • ապօրինի որդի՝ Ջիովաննի Պաոլո I Սֆորցա (1497-1535), Կարավաջոյի մարկիզ
      • որդի՝ Ասկանիո Սֆորցա (1444-1505), կարդինալ
      • դուստր՝ Իպպոլիտա Մարիա Սֆորցա (1446-1484), ամուսնացել է Նեապոլի թագավոր Ալֆոնս II-ի հետ
    • որդի՝ Ալեսանդրո Սֆորցա, Պեզարոյի առաջին լորդը
      • որդի՝ Կոստանցո I Սֆորցա
      • որդի՝ Գալեացցո Սֆորցա, Պեզարոյի վերջին Սֆորցա կառավարիչ
      • որդի՝ Ջիովաննի Սֆորցա (1466-1510), Լուկրեցիա Բորջիայի առաջին ամուսինը
        • որդի՝ Կոստանցո II Սֆորցա (Ջիովաննի Մարիա)
    • Բոզիո (Կոտինյոլայի կոմս, Կաստել Արկուատոյի լորդ)

Հայտնի անդամներ խմբագրել

Անուն Դիմանկար Կապը Սֆորցա ընտանիքի հետ
Մուցիո Ատտենդոլո   Սֆորցա ընտանիքի հիմնադիր
Ֆրանչեսկո Սֆորցա Մուցիո Ատտենդոլոյի որդին, Միլանի առաջին Սֆորցա կառավարիչը
Բիանկա Մարիա Վիսկոնտի Ֆրանչեսկո I Սֆորցայի կինը
Գալեացցո Մարիա Սֆորցա Ֆրանչեսկո I Սֆորցայի և Բիանկա Մարիա Վիսկոնտիի որդին, Միլանի դուքս
Ջան Գալեացցո Սֆորցա Գալեացցո Մարիա Սֆորցայի որդին
Բոնա Սֆորցա, Լեհաստանի թագուհի   Ջան Գալեացցո Սֆորցայի դուստրը
Բիանկա Մարիա Սֆորցա   Գալեացցո Մարիա Սֆորցայի և Հռոմեական կայսր Մաքսիմիլիան I-ի դուստրը
Աննա Սֆորցա   Գալեքացցո Մարիա Սֆորցայի դուստրը և Ալֆոնսո I դ՛Էստե
նրա իրավահաջորդն է տխրահռչակ Լուկրեցիա Բորջիան
Կատերինա Սֆորցա Գալեքացցո Մարիա Սֆորցայի ապօրինի դուստրը, Միլանի դուքս
Լոդովիկո Սֆորցա Ֆրանչեսկո I Սֆորցայի և Բիանկա Մարիա Վիսկոնտիի որդին, Միլանի դուքս
Բեատրիչե դ՛Էստե Լոդովիկո Սֆորցայի կինը
Մասիմիլիանո Սֆորցա   Լոդովիկո Սֆորցայի որդին, Միլանի դուքս
Ֆրանչեսկո II Սֆորցա   Լոդովիկո Սֆորցայի որդին, Միլանի դուքս
Ջիովաննի Պաոլո I Սֆորցա Լոդովիկո Սֆորցայի ապօրինի որդին, Կարավաջոյի առաջին մարկիզը

Մշակույթում խմբագրել

  • «Ուրբաթ 13» հեռուստասերիալի անիծված իրերից «Սֆորցա ձեռնոցը» պատկանել է ընտանիքին
  • Թոմաս Հարիսի Հանիբալ Լեկտոր կերպարը Սֆորցա ընտանիքի հետնորդ է
  • «Երրորդության արյուն» անիմեում Միլանի կարդինալներից և դսքուհիներից մեկի անունը Կատերինա Սֆորցա է
  • Կատերինա ՍՖորցան հայտնվել է Assassin's Creed 2 և դրան հաջորդող Assassin's Creed: Brotherhood վիդեո խաղերում
  • Սֆորցա ընտանիքը հիշատակվում է Բորջիա ընտանիքի մասին երգում բրիտանական «Սոսկալի պատմություններ» հեռուստածրագրում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «La Signoria degli Sforza». Gradara.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
  2. http://www.britannica.com/biography/Sigismund-I-king-of-Poland
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սֆորցա ընտանիք» հոդվածին։