Սֆերոլիթ (հունարեն, σφαῖρα — սֆերա և λίθος — քար), ռադիալ-ճառագայթային կառուցվածք ունեցող գնդաձև առաջացում, որը կազմված է անորոշելի բյուրեղային նյութի նրբագույն թելիկներից։ Ս-ները հանդիպում են մագմատիկ և նստվածքային ապարներում։ Սիներալային կազմը և մեծությունը տարբեր են։ Ս-ները մագմատիկ ապարներում դիտվում են որպես ներծին կոնտակտային առաջացումներ դիաբազների եզրամասերում։ Նստվածքային ապարներում հանդիպում են կարբոնատային, մանգան-երկաթային, ֆոսֆատային, խալցեդոնային Ս-ներ։ Շատ Ս-ներ ծագմամբ նման են կոնկրեցիոն առաջացումներին։

Մալաքիտ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սֆերոլիթ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 220