Սփռոց (ծածկոց սեղանածածկ[1]։ Սեղան և մաքուր, մաքրել, բառացի՝ մաքուր սեղան։ Սովորաբար տեքստիլից, կամ գործվածքե հատուկ պարագա է, որով ծածկում են սեղանը։ Սփռոցը մի քանի գործառույթ է իրականացնում․

  • պաշտպանում է սեղանի թանկարժեք մակերեսը (թանկ փայտանյութից, մարմարից) կեղտոտվելուց և վնասվելուց
  • Ծածկում է սեղանի մակերեսի թերությունները
  • Հանդիսանում է ներքին հարդարանքի պարագա։
Մետաքսից գործած սփռոց

Սփռոցները պատրաստում են առավելապես բամբակե կամ վուշե կտորներից[2]։ 19-րդ դարում հայտնի էին թավշե սփռոցները։ 20-րդ դարի երկրորդ կեսին տարածված էին մոմլաթե սփռոցները։ Ներկայումս արտադրվում են տարբեր սփռոցներ․ թղթե՝ միանգամյա օգտագործման, ինչպես նաև ժակարդե, թեֆլոնե և սատինե։

Սփռոցներն օգտագործվում են ոչ միայն որպես սեղանի պաշտպանական և թերությունները ծածկող, այլ որպես էսթետիկ միջոցներ։

Գրականության մեջ խմբագրել

  Սաքանի կինը սփռոցը գցեց, շարեց հաց, պանիր, մածուն։ Սաքանը մոտեցավ սփռոցին, հացի լավ տեղերից կտրեց, Ասյայի առաջ դրեց, ուզեց մածնի ամանն էլ դնի նրա մոտ, բայց քաշվեց, ամանը ետ տվավ։
- Մթնաձորի «չարք», Ակսել Բակունց
 

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Книга:Товарный словарь|Скатерти|VIII|177—184
Տես՝ скатерть Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս