«Սրտի ռիթմով» (անգլ.՝ In a Heartbeat), համակարգչային կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ` նկարահանված 2017 թվականին։ Սա Կերպարվեստի և դիզայնի Ռինգլինգյան քոլեջի ուսանողներ՝ Բեթ Դևիդի և Էստեբան Բրավոյի դիպլոմային աշխատանքն է[1]։

Սրտի ռիթմով
անգլ.՝ In a Heartbeat
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, կարճամետրաժ ֆիլմ և video work?
Ժանրռոմանտիկ ֆիլմ, ռոմանտիկ կատակերգություն, Մնջախաղ և համր կինո
ՌեժիսորԲեթ Դեյվիդ և Էստեբան Բրավո
ՍցենարիստԲեթ Դեյվիդ և Էստեբան Բրավո
ՀնչյունավորումՆիկոլաս Ջ. Էյնսուորթ և Քելլի Դոնոխյու
ՊրոդյուսերԲեթ Դեյվիդ և Էստեբան Բրավո
ԵրաժշտությունArturo Cardelús?
ԽմբագիրՄայքլ Քան
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունRingling College of Art and Design?
ԴիստրիբյուտորՅուԹյուբ
Տևողություն4 րոպե
Թվականհուլիսի 31, 2017

Սյուժե խմբագրել

Շերվինը ամաչկոտ, խարտյաշ տղա է, վազում է դպրոց, սպասելով գեղեցկաեմ Ջոնաթանի գալուն։ Շերվինը թաքնվում է ծառի սաղարթում և հիանում է Ջոնաթանով, որն անցնում էր իր կողքով՝ գիրք կարդալով և խնձոր ուտելով։ Հանկարծակի Շերվինի սիրտը սկսում է կատաղիորեն խփել, հետո այն մարդկայնանում է և, թռչելով տղայի կրծքից, սկսում հետևել Ջոնաթանին։ Խարտյաշը փորձում է բռնել և թաքցնել իր սիրտը, որը հանգեցնում է տարատեսակ անհարմար բախումների Ջոնաթանի հետ։ Վերջապես Շերվինը, հետապնդելով իր սրտին դպրոցում, բռնում է նրան, բայց հետո ամուր բռնում է Ջոնաթանի ձեռքը։ Դրությունը դառնում է անհարմար, երբ մյուս աշակերտները լուռ տարակուսանքով հետևում են նրանց։ Սիրտը բաժանվում է երկու կտորի և Շերվինը փախչում է իր մեկ կտորով։ Նա ընկճված նստում է դպրոցի բակի կանաչին, որտեղ նրան գտնում է Ջոնաթանը։ Նա միացնում է խարտյաշի սրտի կեսը և այն ուրախությամբ կենդանանում է։ Ջոնաթանը նստում է նրա կողքին։ Տեսարանն ավարտվում է, թողնելով միայն Շերվինի և Ջոնաթանի փայլող սրտերը, որոնք դառնում են մեկ ամբողջություն։

Դերերը կրկնօրինակեցին խմբագրել

  • Նիկոլաս Ջ․ Էյնսուորթ
  • Քելի Դոնոհյու

Ստեղծման պատմություն խմբագրել

Մուլտֆիլմը ստեղծվել է 24-ամյա Էստեբան Բրավոյի և 21-ամյա Բեթ Դևիդի կողմից, ովքեր Ռինգլինգյան կերպարվեստի և դիզայնի քոլեջի ուսանողներ էին։ Ծրագրի գումարները հավաքվել են Kickstarter կայքի շնորհիվ[2]։

Տեսանյութը հրապարակվել է Youtube-ում հուլիսի 31-ին և առաջին շաբաթվա ընթացքում ստացել է ավելի քան 20 միլիոն դիտում[3]։

Քննադատություն և գնահատականներ խմբագրել

Նպատակը`պայքարել հոմոֆոբիայի և անհանդուրժողականության դրսևորումների դեմ, րավոյի և Դևիդի մուլտֆիլմն ամբողջ աշխարհում հավանության արժանացավ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների և նրա աջակիցների շրջանում[4][5]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 2017 Animation Shorts Film Festival՝ պաշտոնական մրցույթ
  • 2017 ASIFA-SOUTH Animation Conference and Festival՝ պաշտոնական մրցույթ
  • 2017 Lake View International Film Festival ՝ժյուրիի մրցանակ
  • 2017 North Carolina Gay and Lesbian Film Festival ՝ ժյուրիի մրցանակ
  • 2017 Trinity Film Festival ՝ Alumni Choice Award
  • TAIS Animation Showcase 2017՝ պաշտոնական մրցույթ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Busch, A. ‘In A Heartbeat,’ Animated Short About LGBT Love Taking Internet By Storm — Who’s Behind It? : [арх. 14 Օգոստոսի 2017] // Deadline. — 2017. — 14 August.(Ստուգված է 14 Օգոստոսի 2017)
  2. Animated Short Film by Beth + Esteban : [арх. 21 Նոյեմբերի 2016] // Kickstarter.(Ստուգված է 14 Օգոստոսի 2017)
  3. Буданов, Д. Популярный ЛГБТ-мультфильм был отобран для участия в студенческом «Оскаре» : [арх. 15 Օգոստոսի 2017] // Сutinsight. — 2017. — 11 августа.(Ստուգված է 14 Օգոստոսի 2017)
  4. «Горбатая гора» на школьном дворе : как мультик против гомофобии покорил мир : [арх. 15 Օգոստոսի 2017] // Дождь. — 2017. — 9 августа.(Ստուգված է 14 Օգոստոսի 2017)
  5. Shepherd, J. In a Heartbeat : The animated short film warming the Internet's heart : [арх. 2 Օգոստոսի 2017] // Independent. — 2017. — 2 August.(Ստուգված է 14 Օգոստոսի 2017)

Արտաքին հղումներ խմբագրել