Սրտային վիրաբուժությունը Հայաստանում

Սրտային վիրաբուժության բնագավառում Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում նոր տեսանկյունով լուսաբանվել են սրտի աորտային արատների, ձախնախասիրտ-փորոքային բացվածքի նեղացման վիրաբուժական մշակման հարցերը (Ալեքսանդր ՄիքայելյանՍփյուռքահայության ակտիվ աջակցությամբ 1992-1993 թվականներին Վիրաբուժության ինստիտուտում առաջին անգամ կատարվել են սրտի բնածին բարդ արատների վիրահատություններ (Հ. Հովակիմյան)։ Առաջ են քաշվել նորագույն մոտեցումներ, որոնք հնարավորություն են տվել օգտագործելու ախտորոշման միջամտական եղանակներ, արյան արհեստ, շրջանառության կիրառմամբ կատարել բարդագույն միջամտություններ՝ անկախ երեխաների տարիքից ու քաշից։

Սրտի կառուցվածքը

Մանկական սրտաբանական կենտրոն խմբագրել

Վիրաբուժական արմատների շտկմամբ են վերացվել որոշ արատներ՝ խոշոր գլխավոր անոթների տրանսպոզիցիան, Ֆալլոյի տետրադան, նախասիրտ-փորոքային հաղորդակցությունը, միափորոք սիրտը։ ԱՄՆ-ի կառավարության և «Բժշկական օգնություն Հայաստանին» բարեգործ, կազմակերպության անմիջական մասնակցությամբ (Ա. Հալվաջյան) ստեղծվել է Հայաստանի մանկական սրտաբանական կենտրոնը, որտեղ ախտորոշվում են սրտի բնածին արատները, կատարվում են դիսպանսեր հսկողություն և վիրահատական բուժում։ Հայաստանի բժիշկները մասնագիտացել ու կատարելագործվել են ամերիկացի բարձրակարգ մասնագետների անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ (Հ. Հովակիմյան, Հ. Գարաբեդյան, Ք. Ձակա)։ Սրտի բնածին արատների բուժման նպատակով օգտագործվել է ներանոթային միջամտական եղանակը։ Հաջողություններ են ձեռք բերվել սրտի վիրաբուժության հարակից ծառայությունների՝ պերֆուզիոլոգիայի, սրտաանգգայացման (կարդիոանեսթեզիա), սրտավերակենդանացման (կարդիոռեանիմացիա) ոլորտներում։

 
Սրտի վիրաբուժություն

Մեծահասակների սրտային հիվանդություններ խմբագրել

Միաժամանակ ակտիվացել են մեծահասակների սրտի հիվանդությունների միջամտական ախտորոշումը և բուժումը։ Կիրառվել է սրտի իշեմիկ հիվանդության ներանոթային բուժման (բալոնային դիլատացում, ստենտավորում) եղանակը (Շ. Խաչատրյան)։ Սրտի իշեմիկ հիվանդության վիրահատական բուժման ժամանակ կաևոր տեղ է տրվել զարկերակային շունտերի օգտագործմանը, ներքին կրծքային զարկերակներին զուգահեռ սկսվել է ճաճանչային զարկերակի օգտագործումը։ Սրտի փականային հիվանդությունների վիրահատական բուժման նպատակով ներդրվել են փականապահպանողական և վերակառուցողական վիրահատություններ։ Բակտերիային էնդոկարդիտի վիրահատական բուժման համար հաջողությամբ կիրառվել են կենսաբանական նյութից ստեղծված սրտի արհեստական փականներ, անոթային պրոթեզներ։ Բժշկական ուսուցման շրջանակներում մի շարք երիտասարդ բժիշկներ մասնագիտացել են արտերկրի (ԱՍՆ, Գերմանիա, Սինգապուր, Ավստրալիա, Ֆրանսիա, Ավստրիա) լավագույն կլինիկաներում։ Կիրառվել են վիրահատական միջամտություններ՝ մարմնի ջերմաստիճանը կառավարող արյան արհեստական շրջանառությամբ, արյան շրջանառության ամբողջական և մասնակի կանգի եղանակներով։ Հետվիրահատական շրջանում սրտային անբավարարության դեմ պայքարի համար կիրառել են օժանդակ միջամտություններ, օրինակ՝ ներանոթային բալոնային կոնտրպուլսացիան, սրտի աջ, ձախ և ամբողջական օժանդակ շրջանառությունները, արտամարմևային թաղանթային թթվածնավորումը (ECMO)։ Ապացուցող, բժշկության, միջազգային փորձի, կատարված գիտական ծրագրերի արդյունքների կիրառումը հնարավորություն է տվել սրտի վիրահատությունների արդյունավետության ցուցանիշները համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին։ Գործել է ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող՝ սրտի ռիթմի խանգարումներով զբաղվող ծառայությունը (Ս. Ջամալյան)։ Սրտի ռիթմի խանգարումների ավանդական ախտորոշմանը զուգընթաց հնարավոր են դարձել նաև միջամտական ախտորոշումը (էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն) և բուժումը (աբլյացիա, նոր սերնդի ռիթմավարների օգտագործում, կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների կիրառում)։ Սրտային անբավարարության համար առաջարկվել և կիրառվել է վերահամաժամանակացման (ռեսինխրոնիզացիա) եղանակը (Հ. Հովակիմյան, Վ. Մանուկյան, Ա. Անանյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։