Սրվանեսի ամրոց կամ Սուրբ Հովհաննեսի ամրոց, ռազմական կառույց Հայաստանի Տավուշի մարզում, Թմբադիր ամրոցից 3 կմ հյուսիս-արևմուտք, քարքարոտ բլրի վրա, զբաղեցնում է մոտ երկու հեկտար տարածություն։

Սրվանեսի ամրոց
Տեսակամրոց
Վարչական միավորՏավուշի մարզ
Երկիր Հայաստան

Ճարտարապետություն խմբագրել

Աչաջրցիները կոչում են նաև սուրբ Հովհաննես։ Բլրի արևմտյան լանջերը ունեն մեծ թեքություն, այդ պատճառով էլ չեն ամրացվել, իսկ արևելյանը ամրացվել է մեկ մինչև 2 մետր հաստությամբ և 1 մետր բարձրությամբ պարսպապատով։ Ամրոցի հյուսիսային անկյունում պահպանվել է սուրբ Հովհաննես մատուռը, որի անունով էլ կոչվում է ամրոցը և տեղանքը։ Հավանական է, որ ամրոցի այդ մասում էլ եղել է մուտքը։ Այս ոչ մեծ ամրոցը ունեցել է պաշտպանական նշանակություն, այստեղ թաքցվել են անասունները, երբ զավթիչները հարձակվում էին բնակիչների վրա։

Գրականություն խմբագրել

  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 37-38, էջեր 37-38 — 154 էջ։