Սրբուհի Գալյան (մայիսի 5, 1992(1992-05-05), Երևան, Հայաստան), հայ իրավագետ, 2020 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ[1][2]։ 2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը[3]։

Սրբուհի Գալյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 5, 1992(1992-05-05) (32 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունիրավագետ

Կենսագրություն խմբագրել

Սրբուհի Գալյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 5-ին, Երևանում։ 2008-2012 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։ 2012-2014 թվականներին սովորել է նույն ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 2014-2018 թվականներին էլ սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան[4]։ 2016-2017 թվականներին սովորել է նաև ՀՀ փաստաբանական դպրոցում[5]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2012-2013 թվականներին «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության իրավաբանական վարչությունում աշխատել է որպես փորձնակ, այնուհետև՝ 2014-2015 թվականներին նույն վարչության կրտսեր իրավաբան։ 2014-2015 թվականներին եղել է «Ռոդ Կուրտման Լեգալ» ՍՊԸ գործընկեր, իսկ 2015-2018 թվականներին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման, կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնի գլխավոր մասնագետ, այնուհետև՝ ծառայության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ[5]։ 2015 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում[6], 2016 թվականից էլ ՀՀ արդարադատության ակադեմիայում դասընթացավար է։ 2018-2019 թվականներին եղել է հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ, իսկ 2019 թվականի մարտ-հուլիս ամիսներին՝ Քննչական ծառայության իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ։

2019 թվականի հուլիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ[4], իսկ արդեն 2020 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը։

Տիրապետում է hայերենին, անգլերենին, ռուսերենին։ Անկուսակցական է։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի 1 դուստր։

Անդամակցություն խմբագրել

  • ՀՀ փաստաբանական պալատի անդամ (2017 թվականից)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դատախազության ապօրինի գույքի բռնագանձման հարցերով զբաղվող դատախազների ունեցվածքը». Hetq.am. 2020 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
  2. «Սրբուհի Գալյանը նշանակվել է գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող...». Hetq.am. 2020 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
  3. «Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության փոխնախարար». Hetq.am. 2019 թ․ հուլիսի 17. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
  4. 4,0 4,1 Սրբուհի Գալյանի մասին moj.am կայքում
  5. 5,0 5,1 «Հայաստանի Հանրապետության Դատախազություն». prosecutor.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
  6. «Սրբուհի Հովհաննեսի Գալյան | YSU». www.ysu.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.