Սրբուհի Արոյան

հայ բանաստեղծուհի, արձակագիր

Սրբուհի Աբգարի Արոյան (ծնվ. Ջիգրաշեն), հայ բանաստեղծուհի, արձակագիր։ Եղել է «Ջավախք» գրական միավորման նախագահը։

Սրբուհի Արոյան
ԾննդավայրՋիգրաշեն
Մասնագիտությունբանաստեղծուհի
Քաղաքացիություն Վրաստան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղում։ Ապրում և ստեղծագործում է Ախալքալաքում։ Երկար տարիներ աշխատել է մանկապարտեզում որպես դաստիարակչուհի։ 2009 թվականի տվյալներով՝ հրատարակել է վեց ժողովածու։ Հրատարակվել է ինրպես Երևանում, այնպես էլ Երևանում[1]։

Երկեր խմբագրել

  • Վեց քնար (ժողովածուում տեղ են գտել նաև Սրբուհի Արոյանի բանաստեղծությունները), Թբիլիսի, Մերանի, 1987, 158 էջ։
  • Կիսված խնձոր (բանաստեղծություններ), Թբիլիսի, Մերանի, 1992, 103 էջ։
  • Սիրո շնչառություն, Ե., Նաիրի, 1998, 135 էջ։ ISBN 5-550-01072-0
  • Գրագետ Չալոն (մանկական բանաստեղծություններ), Ե., Վան Արյան, 2001, 63 էջ։

Մամուլ խմբագրել

  • «Խրթին այս կյանքի խաչմերուկներում...», «Իմ ծննդավայր, իմ չքնաղ աշխարհ...», «Նորից, նորից ինձ հմայիր...», Հայրենիքիս, Արտագաղթ։ Կամուրջ, Թբիլիսի, Վրաստանի գրողների ստեղծագործական միություն, 2009, էջ 40-42։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կամուրջ, Թբիլիսի, Վրաստանի գրողների ստեղծագործական միություն, 2009, էջ 40։