Սրբոց Առաքելոց եկեղեցի (Շենգավիթ)
Սրբոց Առաքելոց եկեղեցի, կրոնական կառույց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ թաղամասում։ Պատկանում է Արարատյան հայրապետական թեմին։ Օծվել է 2019թ․ նոյեմբերի 30-ին` Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալնների տոնի օրը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ[1]։ Եկեղեցին սկզբնական շրջանում անվանակոչվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակին, իսկ հետագայում վերափոխվել և անվանակոչվել է Սրբոց Առաքելոց։
Սրբոց Առաքելոց եկեղեցի | |
---|---|
Սրբոց Առաքելոց եկեղեցին Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Վերին Շենգավիթ 2-րդ փողոց |
Տարածաշրջան | Վերին Շենգավիթ |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Օծման թվական | 2019 թվական |
Հիմնական ամսաթվերը | 2019 |
Ներկա վիճակ | կանգուն |
Ճարտարապետ | Հակոբ Բաբախանյան |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 2019 |
Հիմնադրված | 2019 |
Գմբեթ | 1 |
Holy Apostles Church, Yerevan Վիքիպահեստում |
Եկեղեցին կառուցվել է 3 ամսվա ընթացքում[2]։ Եկեղեցին կառուցվել է բնակիչների և բարերար Աղվան Ավագյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ։
Ճարտարապետություն խմբագրել
Կառուցված է կարմիր տուֆից։ Ճարտարապետը Հակոբ Բաբախանյանն է։ Ս․ Առաքելոց Եկեղեցին կենտրոնագմբեթ, խաչաձև հիմքով կառույց է, որին 2020թ.-ին ավելացել է նաև գավիթ[1]։
Եկեղեցու բակը զարդարում է խաչքարերի պուրակ-ճեմուղին, որտեղ համայնքի ու բարերաների ջանքերով տեղադրվել են բազմաթիվ խաչքարեր[1]։
Եկեղեցու ճարտարապետական համալիրի մեջ են մտնում խաչքարների պուրակը, հանգստի գոտին, մոմավառության սրահը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Qahana.am | ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ». www.qahana.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Երևանի Շենգավիթ համայնքում նոր եկեղեցի կգործի». news.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սրբոց Առաքելոց եկեղեցի (Շենգավիթ) կատեգորիայում։ |