Ստրուգացկի եղբայրներ (ռուս.՝ Братья Стругацкие), Արկադի (1925 թ. օգոստոսի 28, Բաթում - 1991 թ. հոկտեմբերի 12, Մոսկվա) և Բորիս Նաթանովիչ (1933 թ. ապրիլի 15, Լենինգրադ - 2012 թ. նոյեմբերի 19, Սանկտ-Պետերբուրգ), խորհրդային գրողներ, համահեղինակներ, սցենարիստներ, ժամանակակից գիտական և սոցիալական ֆանտաստիկայի դասականներ։

Ստրուգացկիները 1980-ականներին

Արկադի Ստրուգացկին ավարտել է Բերդիչևի հետևակային ուսումնարանը, այնուհետև գործուղվել է Օտար լեզուների ռազմական ինստիտուտ, որն էլ ավարտել է 1949 թվականին՝ «անգլերեն և ճապոներեն լեզուների թարգմանիչ» որակավորմամբ։ Բորիս Ստրուգացկին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի Մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը՝ «աստղագետ» որակավորմամբ (1955)։ Ստրուգացկիներների առաջին իսկ գիտաֆանտաստիկ պատմվածքներին ու վիպակներին («Բոսորագույն ամպերի երկիրը», 1959, և այլն) հատուկ են եղել ուշադրությունը հերոսների ներաշխարհի նկատմամբ, մանրամասների «ռեալիստականությունը», հումորը։ Մշակելով առավելապես սոցիալֆիլմերի ֆանտաստիկայի ժանրը («Վերադարձ», 1962, նովելների շարք, «Փախուստի Փորձ», 1962, «Հեռավոր Ծիածան», 1964, «Դարի գիշատիչ իրերը», 1965, «Մարդաբնակ կղզին», 1971, վիպակներ), որը Ստրուգացկիների ստեղծագործությունում հաճախ ձեռք է բերում երգիծական գրոտեսկի գծեր («Մարսեցիների երկրորդ արշավանքը», 1967), հեղինակները պաշտպանում են առաջընթացի մարդասիրական իդեալը, նախազգուշացնում ոգեզուրկ «բարօրությունից», հանդես գալիս ստրկացման ամեն մի ձևի դեմ, խորհրդածում հասարակության մեջ անհատի դերի, ապագայի հանդեպ պատասխանատվության մասին։ Նրանց որոշ գործեր («Խունջը թեքության վրա», 1966—1968 թվականներին, վիպակ) վիճաբանություններ են հարուցել մամուլում։ Ստրուգացկիների ստեղծագործությունները թարգմանվել են օտար լեզուներով։

Հիմնական ստեղծագործությունները խմբագրել

  • Բոսորագույն ամպերի երկիրը (1959, Страна багровых туч), թարգմանվել է հայերեն[1]
  • Դրսից (1960, Извне)
  • Ճանապարհ դեպի Ամալտեա (1960, Путь на Амальтею)
  • Կեսօր, XXII դար (1962, Полдень, XXII век)
  • Ստաժյորներ (1962, Стажёры)
  • Փախուստի փորձ (1962, Попытка к бегству)
  • Հեռավոր ծիածան (1963, Далёкая Радуга)
  • Դժվար է Աստված լինել (1964, Трудно быть богом), թարգմանվել է հայերեն[2]
  • Երկուշաբթին սկսվում է Շաբաթ օրը (1965, Понедельник начинается в субботу)
  • Դարի գիշատիչ իրերը (1965 год, Хищные вещи века)
  • Խխունջը լանջին (1966 - 1968, Улитка на склоне (գրվել է 1965 թ; ԽՍՀՄ-ում առաջին անգամ լույս է տեսել 1988 թ.))
  • Գարշելի կարապներ (1972, Гадкие лебеди (գրվել են 1967 թ, ԽՍՀՄ-ում առաջին անգամ լույս են տեսել 1987 թ)
  • Մարսիանցիների երկրորդ գալուստը (1968, Второе нашествие марсиан)
  • Հեքիաթ Եռյակի մասին (1968, Сказка о Тройке)
  • Բնակելի կղզի (1969, Обитаемый остров)
  • Հյուրանոց «Զոհված լեռնագնացի մոտ» (1970, Отель «У Погибшего Альпиниста»)
  • Պստիկը (1971, Малыш)
  • Խնջույք ճամփեզրին (1972, Пикник на обочине)
  • Դատապարտված քաղաք (1988 - 1989, Град обреченный (գրվել է 1972 թ.))
  • Դժոխքից տղան (1974, Парень из преисподней)
  • Աշխարհի կործանումից միլիարդ տարի առաջ 1976 - 1977 годы, За миллиард лет до конца света), թարգմանվել է հայերեն
  • Վիպակ ընկերության և չընկերության մասին (1980, Повесть о дружбе и недружбе)
  • Բզեզը մրջնաբույնում (1979 - 1980, Жук в муравейнике)
  • Կաղ ճակատագիր (1986, Хромая судьба (գրվել է 1982 թ.))
  • Ալիքները հանգցնում են քամին (1985 - 1986, Волны гасят ветер)
  • Չարով ծանրաբեռնվածները կամ Քառասուն տարի անց (1988, Отягощённые злом, или Сорок лет спустя)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բոսորագույն ամպերի երկիրը։ [Վեպ] / Ա. Ստրուգացկի, Բ. Ստրուգացկի; Թարգմ.՝ Էմին Հ. Ճանճապանյան; Խմբ.՝ Ջ.Մ. Ղազարյան; Վերջաբ.՝ Վ. Յուրկովսկի. - Երևան։ Սովետական գրող, 1977. - 333 էջ
  2. Աշխարհի կործանումից միլիարդ տարի առաջ։ Վիպակներ / Ա. Ստրուգացկի, Բ. Ստրուգացկի; Ռուս. թարգմ.՝ Ջ. Ղազարյան; Խմբ.՝ Շ.Ա. Գրիգորյան. - Երևան։ Արևիկ , 1988. - 543 էջ