Ստրկությունը գոյություն է ունեցել Կորեայում դարեր շարունակ։ Այն դադարեցվել է XIX դարի վերջերին, բայց նույնիսկ XXI դարում Հարավային, ինչպես նաև Հյուսիսային Կորեայում հանդիպում են հարկադրական աշխատանքի դեպքեր։

Պատմություն խմբագրել

Ստրկությունը գոյություն ունի Կորեայում դեռևս Սիլլայի ժամանակաշրջանից (2000 տարի առաջ)[1][2][3]։ X դարում ստրուկների թիվը սկսել է աստիճանաբար նվազել, միայն թե Գորյոյի ժամանակաշրջանում ստրուկների մի քանի ապստամբություններ նպաստեցին դրանց թվաքանակի ավելացմանը[1]։ Ստրուկները, ովքեր հայտնի էին նոբի (կոր.՝ 노비, 奴婢, ինչպես նաև կոչվում էին ճորտատիրական)[4], ներկայացնում էին խոշոր սոցիալական խումբ. 1690 թվականին նոբիների թվաքանակը գնահատվում էր ամբողջ բնակչության 37 %[5] (միայն թե այլ դարերում նրանց տոկոսները նվազում էին մինչև 10-ի[1]). ստրկության համալսարանը համարվում է «շատ կարևոր» միջնադարյան Կորեայի համար, «գուցե, Կորեայի համար ստրկությունը ավելի կարևոր էր, քան մյուս արևելասիական երկրների համար»[6]։ Բնակչության աճը[6], փախուստները[1] և փոփոխությունները գյուղատնտեսությունում և տնտեսությունում հանգեցրին նոբիների թվաքանակի կրճատմանը մինչև 1,5 % 1858 թվականին[5]։ Ընդհանուր Էմանսիպացիայի քաղաքականությունը սկսվել է 1775 թվականին[6], իսկ 1801 թվականից պետությունը սկսել է ազատեր իր ստրուկներին[1]։ Նոբի կոչման ժառանգական փոխանցումը վերացել է 1886-1887 թվականներին[1][5], ստրկությունը անօրինական է ճանաչվել Կաբոյի բարեփոխումների (1894-1895) ժամանակ[1][7], իսկ նրա ամբողջական անհետացումը տեղի ունեցավ միայն 1930-ական թվականներին՝ ճապոնական օկուպացիայից հետո[2][8]։

Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը որոշ կորեացիների ստիպել են աշխատել ճապոնական իշխանությունների համար, ուշադրություն դարձնելով աշխատանքի պայմանները, այս պրակտիկան հաճախ համեմատվում է ստրկության հետ[8][9], մասնավորապես, կանանց, որոնց ստիպում էին զբաղվել մարմնավաճառությամբ զբաղվել ճապոնական բանակի համար՝ եղել են ստրուկների դիրքում[8][9]։

Հարկադրական աշխատանքը ժամանակակից Կորեայում խմբագրել

Չնայած դե յուրե ստրկությունը անօրինական է ամբողջ աշխարհում[10][11], փաստացիորեն գոյություն ունեն ստրկության ժամանակակից տեսակներ[12][13][14][15]։

Ստրկությունը Հյուսիսային Կորեայում խմբագրել

ՄԱԿ-ի հաշվետվությունը նշում է ստրկությունը ԿԺԴՀ-ում տեղի ունեցած մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների մեջ[16]։

ПՀարկադրական աշխատանքով զբաղվող մարդկանց թվով Հյուսիսային Կորեան զբաղեցնում է 63-րդ տեղը (108 200)[17]։

Ստրկությունը Հարավային Կորեայում խմբագրել

Աշխատավորների որոշ իրավունքների խախտումը համեմատվում է ստրկության հետ, հատկապես անդամալույծների իրավիճակը հարավկորեական աղի ֆերմաներում[18][19][20]։

Հարկադրական աշխատանքով զբաղվող մարդկանց թվով Հարավային Կորեան 2014 թվականին զբաղեցրել է 128-րդ տեղը աշխարհում (Global Slavery Index), գնահատականը՝ մոտ 93 700[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Junius P. Rodriguez (1997 թ․ հունվարի 1). The Historical Encyclopedia of World Slavery. ABC-CLIO. էջեր 392–393. ISBN 978-0-87436-885-7.
  2. 2,0 2,1 Prem Sunder (2010 թ․ օգոստոսի 10). Caste,Class and Society. Pinnacle Technology. էջ 66. ISBN 978-1-61820-051-8.(չաշխատող հղում)
  3. Andrea L. Stanton; Edward Ramsamy; Peter J. Seybolt; Carolyn M. Elliott (2012 թ․ հունվարի 5). Cultural Sociology of the Middle East, Asia, and Africa: An Encyclopedia. SAGE Publications. էջ 73. ISBN 978-1-4522-6662-6.
  4. Bok Rae Kim (2004 թ․ նոյեմբերի 23). «Nobi: A Korean System of Slavery». In Gwyn Campbell (ed.). Structure of Slavery in Indian Ocean Africa and Asia. Routledge. էջ 153. ISBN 978-1-135-75917-9.
  5. 5,0 5,1 5,2 Bok Rae Kim (2004 թ․ նոյեմբերի 23). «Nobi: A Korean System of Slavery». In Gwyn Campbell (ed.). Structure of Slavery in Indian Ocean Africa and Asia. Routledge. էջ 163. ISBN 978-1-135-75917-9.
  6. 6,0 6,1 6,2 Martin A. Klein (2014 թ․ սեպտեմբերի 4). Historical Dictionary of Slavery and Abolition. Rowman & Littlefield Publishers. էջ 13. ISBN 978-0-8108-7528-9.
  7. Korean History: Discovery of Its Characteristics and Developments. Hollym. 2004 թ․ հունվարի 1. էջ 14. ISBN 978-1-56591-177-2.
  8. 8,0 8,1 8,2 Junius P. Rodriguez (1997 թ․ հունվարի 1). The Historical Encyclopedia of World Slavery. ABC-CLIO. էջ 393. ISBN 978-0-87436-885-7.
  9. 9,0 9,1 Helen Tierney (1999 թ․ հունվարի 1). Women's Studies Encyclopedia. Greenwood Publishing Group. էջ 277. ISBN 978-0-313-31071-3.
  10. Kevin Bales (2004). New Slavery: A Reference Handbook. ABC-CLIO. էջ 4. ISBN 978-1-85109-815-6.
  11. Shelley K. White; Jonathan M. White; Kathleen Odell Korgen (2014 թ․ մայիսի 27). Sociologists in Action on Inequalities: Race, Class, Gender, and Sexuality. SAGE Publications. էջ 43. ISBN 978-1-4833-1147-0.
  12. Smith, Alexander (2013 թ․ հոկտեմբերի 17). «30 million people still live in slavery, human rights group says». NBC News. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
  13. Kelly, Annie (2013 թ․ ապրիլի 3). «Modern-day slavery: an explainer». The Guardian. Guardian News and Media Limited. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
  14. «Ethics – Slavery: Modern Slavery». BBC. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
  15. Aziz, Omer; Hussain, Murtaza (2014 թ․ հունվարի 5). «Qatar's Showcase of Shame». The New York Times. The New York Times Company. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
  16. «UN uncovers torture, rape and slavery in North Korea». The Times. 2014 թ․ փետրվարի 15.
  17. 17,0 17,1 «Korea ranks 49th in Global Slavery Index». Korea Herald. 2014 թ․ նոյեմբերի 20.
  18. «The islands of abuse: Inside South Korea's slave farms for the disabled». The Independent. 2015 թ․ հունվարի 2.
  19. «Former South Korean Salt Slave Describes 'Living Hell' He Endured Before His Escape». Business Insider. 2015 թ․ հունվարի 2.
  20. Foster Klug, Associated Press (2015 թ․ հունվարի 2). «Modern day slavery alive in salt farms on small islands off South Korea». National Post.

Լրացուցիչ գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել