Ստորոգելի, բաղադրյալ ստորոգյալի այն բաղադրիչը, որի միջոցով արտահայտվում է նախադասության ենթակային ստորոգվող-վերագրվող որակը (հատկանիշ կամ առարկա)[1]։ Օրինակ՝ Ի՜նչ տխուր են զանգերը, քո՛ւյր, մայրամուտի։ Նա ոսկի է, երկինք նետած մի կտոր ոսկի։

Ստորոգելին կարող է արտահայտվել՝

  1. գոյականով՝ Ասում են՝ ուռին Աղջիկ էր ինձ պես։
  2. ածականով՝ Քո՛ւյր, վայրկյանը սրբազան է։
  3. դերանունով՝ Ես էլ դու եմ, ես չկամ։
  4. անկախ դերբայով՝ Դա կարդալ չէ (անորոշ դերբայ)։ Այդ ջուրը խմելու չէ(անորոշ դերբայ, սեռ. հոլ.)։ Նա արտ հնձած չկա (հարակատար դերբայ)։ Թաթուլն ասմունքող է (ենթակայական դերբայ)։
  5. մակբայով՝ Կառքի ընթացքը չափազանց արագ էր։
  6. փոխանվանաբար գործածված բառով՝ Նրանք երկուսն էին։ Վահանը մեր կուրսի ամենահամեստ տղան է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գ. Խաչատրյան, Հայոց լեզվի ոլորաններում, Վանաձոր, 1994, էջ 103-104։