Ստիմփալոսյան թռչուններ
Ստիմփալոսյան թռչուններ (հին հունարեն՝ Στυμφαλίδες ὄρνιθες), հին հունական դիցաբանական գիշատիչ թռչուններ, որոնք ապրում էին Արկադիայի Ստիմփալոս քաղաքում։ Նրանց կերակրում էր Արեսը, ունեին պղնձե ճանկեր և կտուցներ, իսկ փետուրները բրոնզից էին։ Թռչունները հարձակվում էին և՛ մարդկանց, և՛ կենդանիների վրա։ Նրանց ամենաահեղ գործիքներն իրենց փետուրներն էին, որոնք թռչունները նետերի պես թափում էին գետնին։ Նրանք ուտում էին շրջապատի բերքը, և ըստ ավանդության, նաև` մարդկանց։
Ստիմփալոսյան թռչուններ | |
---|---|
«Ստիմփալոսյան թռչուններ» | |
Տեսակ | group of mythical creatures? |
Ենթատեսակ | առասպելական էակ |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Կյանքի ժամանակաշրջան | Հերոսների դարաշրջան |
Անվանված է | Stymphalos? |
Stymphalian birds Վիքիպահեստում |
Հերակլեսի 3-րդ սխրանքը խմբագրել
Էվրիսթևսի հանձնարարությամբ Հերակլեսը պետք է հաղթեր Ստիմփալյան թռչուններին, որոնք գրեթե ամայացրել էին Արկադիայի Ստիմփալոս քաղաքի շրջակայքը։ Այդ դժվարին հանձնարարությունը կատարելու գործում Հերակլեսին օգնության է հասնում Աթենասը։ Նա Հերակլեսին երկու պղնձե ծնծղա է տալիս և հրամայում կանգնել բարձր լեռան վրա ու հարվածել ծնծղաներին, իսկ երբ հայտնվեին թռչունները՝ նետահարել նրանց։ Դյուցազն իր մահաբեր նետերով նետահարում է թռչուններին և կոտորում նրանց[1][2]։ Ողջ մնացած թռչունները հեռանում են դեպի Էվքիսյան Պոնտոս և այլևս չեն վերադառնում։
Պիսանդրոսի համաձայն, Հերակլեսը նրանց չի կոտորել, այլ ցրել է կրոտալների (ճչանակ) ձայնով։ Հերակլեսի հետ կռվում կենդանի մնացած թռչուններ թողնում են Հունաստանը` հեռանալով դեպի Սև ծովի ափերը։
Արգոնավորդներ խմբագրել
Թռչունները թռել են Պոնտոսի Արետիադու կղզի (Կերասունի մոտ) և հարձակվել արգոնավորդների վրա[3]։ Երբ արգոնավորդները ժամանել են Դիյու կղզի, թռչունները սկսել են նետել իրենց փետուրները։ Ֆինեոսի խորհրդով, նրանք վերցրել են վահաններն ու նիզակները և կուրիտեսների նման իրենց աղմուկով քշել նրանց[4]։ Ենթադրաբար բախումը տեղի է ունեցել Արեյա կղզում[5]։
Ֆենտեզի խմբագրել
Ստիմփալոսյան թռչունները Բորիս Արկադևիչի «Աստվածային աշխարհ» գրքում ներկայացված են որպես արծվառյուծ մուտանտներ, որոնք ժամանել են պատմական այլընտրանքային տիեզերքից։
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստիմփալոսյան թռչուններ» հոդվածին։ |