Ստեֆան Տուրչակ

խորհրդային, ուկրաինացի դիրիժոր, մանկավարժ

Ստեպան (Ստեֆան) Վասիլևիչ Տուրչակ (ուկրաիներեն՝ Степан (Стефан) Васильович Турчак, փետրվարի 28, 1938(1938-02-28), Մացկովիչի, Q11825709?, Լվովի վոեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - հոկտեմբերի 23, 1988(1988-10-23), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, ուկրաինացի դիրիժոր, մանկավարժ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1988)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1977)։ Ուկրաինական ԽՍՀ Շևչենկոյի անվան պետական մրցանակի (1980) և Վրացական ԽՍՀ Զ. Պալիաշվիլի անվան պետական մրցանակի դափնեկիր (1973)։

Ստեֆան Տուրչակ
Բնօրինակ անունլեհ.՝ Stefan Turczak
Ծնվել էփետրվարի 28, 1938(1938-02-28)
Մացկովիչի, Q11825709?, Լվովի վոեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 23, 1988(1988-10-23) (50 տարեկան)
Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունդիրիժոր և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրԼվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ​​ակադեմիա
ԿրթությունԼվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ​​ակադեմիա
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ստեֆան Տուրչակը ծնվել է 1938 թվականի փետրվարի 28-ին Պերեմիշլի մոտ գտնվող Մացկովիչի գյուղում (այժմ՝ Լեհաստանի Պոդկարպատիե վոևոդության Պերեմիշլի գավառի Ժուրավիցա համայնքում)։ Մանկությունն ու երիտասարդությունն անցել են Դուբլյանիում։ 1955 թվականին ավարտել է Լվովի Ֆիլարետ Կոլեսսայի անվան երաժշտա-մանկավարժական ուսումնարանը։ Ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել է Սոկալի մանկավարժական ուսումնարանում որպես երաժշտության և երգեցողության ուսուցիչ։ 1957 թվականին ընդունվել է Լվովի Նիկոլայ Լիսենկոյի անվան կոնսերվատորիա (այժմ՝ Լվովի Նիկոլայ Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ակադեմիա) Նիկոլայ Կոլեսսայի դիրիժորական դասարան, որն ավարտել է 1962 թվականին։ Ուսման տարիներին՝ 1960-1962 թվականներին, եղել է Լվովի Ի. Ֆրանկոյի անվան օպերային թատրոնի դիրիժոր։ 1962 թվականին տեղափոխվել է Կիև։ 1963-1967 թվականներին և 1973-1977 թվականներին եղել է Ուկրաինական ԽՍՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Նվագախմբի երգացանկում կարևոր տեղ է հատկացվել Նիկոլայ Լիսենկոյի, Բորիս Լյատոշինսկու, Ստանիսլավ Լյուդկևիչի, Լև Ռևուցկու ուկրաինական երաժշտությանը, ինչպես նաև խորհրդային կոմպոզիտորներ՝ Դմիտրի Շոստակովիչի (7-րդ, 8-րդ, 15-րդ սիմֆոնիաներ), Սերգեյ Պրոկոֆևի (5-րդ սիմֆոնիա), Տիխոն Խրեննիկովի, Արամ Խաչատրյանի, Անդրեյ Շտոգարենկոյի և մյուսների ստեղծագործություններին։ 1967-1973 թվականներին և 1977 թվականից եղել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը։ Թատրոնում աշխատանքի տարիների ընթացքում նրա նախաձեռնությամբ բեմադրվել են շուրջ երկու տասնյակ օպերային ու բալետային նոր ներկայացումներ։ Հատկանշական է նրա դիրիժորական եռանդուն խառնվածքը։ Նա մեծ ուշադրություն է դարձրել ինչպես դասական երաժշտությանը, այնպես էլ իր ժամանակակիցների, հատկապես ուկրաինացի հեղինակների ստեղծագործություններին[1]։

1966 թվականից եղել է Կիևի կոնսերվատորիայի (այժմ՝ Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա) սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար և օպերային ու սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի վարիչ (1973 թվականից՝ դոցենտ, 1986 թվականից՝ պրոֆեսոր)։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում (Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Իտալիա, Բուլղարիա, Լեհաստան, Հունգարիա, Իսպանիա)[2]։

Մահացել է 1988 թվականի հոկտեմբերի 23-ին (այլ տվյալներով՝ նոյեմբերի 23[3]) Կիևում՝ գլխուղեղի քաղցկեղից։ Թաղված է Բայկովո գերեզմանատուն։

Ընտանիք խմբագրել

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1988)
  • Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964)
  • Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1977)
  • Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակ (1980)՝ Մ. Ի. Գլինկայի «Իվան Սուսանին», Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա», Գ. Ի. Մայբորոդի «Միլանա» օպերային ներկայացումների դիրիժորության համար։
  • Վրացական ԽՍՀ Զ. Պ. Պալիաշվիլիի անվան Պետական մրցանակ (1973) - Կիևում Զ. Պալիաշվիլիի «Աբիսողոմ և Էթերի» օպերայի բեմադրության համար։
  • Ուկրաինական ԽՍՀ Լենինյան կոմերիտմիության Ն. Ա. Օստրովսկու անվան մրցանակ (1968)
  • Լենինի շքանշան (1988)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • «Կիևի 1500-ամյակի» մեդալ
  • Մեդալներ

Ստեղծագործություններ խմբագրել

Օպերային ներկայացումներ խմբագրել

Բալետային ներկայացումներ խմբագրել

Հիշատակ խմբագրել

  • Կիևում հուշատախտակ է տեղադրվել այն տան վրա, որտեղ ապրել է Ս. Վ. Տուրչակը։
  • 1994 թվականից Կիևում 4 տարին մեկ անցկացվում է Ս. Տուրչակի անվան դիրիժորների ազգային մրցույթը։ 2006 թվականից անցկացվում է որպես միջազգային մրցույթ։
  • Կիևում գործում է արվեստի մանկական դպրոց, որը կոչվում է դիրիժորի անունով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Музыкальная энциклопедия / Гл. ред. Ю.В. Келдыш. — «Советская энциклопедия», 1981. — С. 653. — 1056 с.
  2. ТУРЧАК в энциклопедии музыки
  3. Герой Соц. Труда Турчак Стефан Васильевич :: Герои страны

Արտաքին հղումներ խմբագրել