Ստեֆան Ջեյմս

կանադացի դերասան

Ստեֆան Ջեյմս (անգլ.՝ Stephan James, դեկտեմբերի 16, 1993(1993-12-16)[1], Տորոնտո, Կանադա), կանադացի հայտնի դերասան, հաղթել է «Canadian Screen Awards» մրցանակաբաշխությունում՝ «Մրցավազք» ֆիլմում լավագույն դերի համար։ Ֆիլմում նա մարմնավորել է ամերիկացի վազորդ Ջեսսի Օուենսին։

Ստեֆան Ջեյմս
Ծնվել էդեկտեմբերի 16, 1993(1993-12-16)[1] (30 տարեկան)
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
ԿրթությունJarvis Collegiate Institute?
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստատեսային դերասան, մանկական դերասան և դերասան

Կենսագրություն խմբագրել

Ստեֆանը ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում (Կանադա)։ Սովորել է «Ջարվիս» քոլեջում «Jarvis Collegiate Institute», որն ավարտել է 2011 թվականին[2]։ Նա Շամյեր Անդերսոնի կրտսեր եղբայրն է։ Նրանց ընտանիքը Ճամայկայից է[3]։

Ջեյմսն իր կարիերան սկսել է՝ նկարահանվելով կանադական «Degrassi. հաջորդ սերունդը» երիտասարդական հեռուստասերիալում։ «Degrassi» հեռուստասերիալի ավարտից հետո Ջեյմսը նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում։ 2011 թվականին «Ինչպես լինել հնդկացի», «Իմ դայակը վամպիր է», 2012 թվականին՝ «Լսողը» հեռուստասերիալներում։ 2011-ին նկարահանվեց «Սուրբ Ծննդյան 12 ամսաթվերը» ֆիլմում[4]։ Առաջին գեղարվեստական ֆիլմը, որտեղ նկարահանվել է Ջեյմսը, «Կրկին տուն» ֆիլմն էր, 2012 թվականին։ Նա մարմնավորել է ճամայկացի աքսորյալ Էվերթոն Քլերին[5]։ Ֆիլմում նրա խաղընկերներն էին Տատյանա Ալին և Ֆեդե Դոբսոնը։ Ֆիլմն արժանացել է բազում քննադատությունների։ «The Globe and Mail» կանադական շաբաթաթերթը Ջեյմսին դրական գնահատական է տվել, նրա դերը անվանելով «հուզիչ»։ Ջեյմսը նոմինացվել է «Canadian Screen Award» մրցանակաբաշխությանը՝ լավագույն դերասան անվանակարգում։ Սակայն մրցանակին արժանացել է կոնգոցի դերասան Սերժ Քանինդան։

2013 թվականին Ջոյմսը նկարահանվել է «Սելմա» ֆիլմում՝ ակտիվիստ Ջոն Լևիսի դերում։ Ֆիլմը նոմինացվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ լավագույն ֆիլմ անվանակարգում[6]։ 2015 թվականին Ջեյմսը նկարահանվել է «Սևամորթների գիրքը» հեռուստասերիալում։ Ֆիլմն էկրանավորվել է կանադացի հեղինակ Լոուրենս Հիլլի համանուն վեպի հիման վրա[7]։ «Սևամորթների պատմության ամիս» տոնակատարության ժամանակ «CBC» Ջեյմսը ճանաչվել է կանադական վեց սևամորթ մարդկանցից մեկը, որոնք ազդել են կանադական մշակույթի վրա։ Ջեյմսը Օփրա Ուինֆրիի անվանակոչեց իր վրա ամենամեծ ազդեցություն թողած մարդը։

2016 թվականին Ջեյմսը հաղթել է «Canadian Screen Award» մրցանակաբաշխությունում՝ «Մրցավազք» ֆիլմում իր կատարած դերի համար։ 2017 թվականին հաղթել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Race actor Stephan James on the fast track to fame». The Toronto Star. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  3. «Q&A with 'Race' Star Stephan James - Essence». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. «Stephan James». IMDb. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  5. DeMara, Bruce (2013 թ․ մարտի 22). «Home Again, by writer/director Sudz Sutherland, portrays the lives of three deportees to Jamaica, a place they haven't seen since childhood». The Toronto Star. ISSN 0319-0781. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  6. Child, Ben. «David Oyelowo: Selma's Oscars snub 'bothers me'». the Guardian. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. «5 Questions with Stephan James of Selma». Scene Creek. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Ջեյմս» հոդվածին։