Ստեֆան Յովետիչ (նոյեմբերի 2, 1989(1989-11-02)[1][2][3], Պոդգորիցա, Չեռնոգորիա), չեռնոգորացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս «Սևիլյայի» և Չեռնոգորիայի ազգային հավաքականում։

Ստեֆան Յովետիչ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 2, 1989(1989-11-02)[1][2][3] (34 տարեկան)
ԾննդավայրՊոդգորիցա, Չեռնոգորիա
Քաղաքացիություն Չեռնոգորիա
Մասնագիտությունֆուտբոլիստ
Կայքsjovetic.com
 Stevan Jovetić Վիքիպահեստում
Ստեֆան Յովետիչ

Կարիերա խմբագրել

 
Ստեֆան Յովետիչը Չեռնոգորիայի հավաքականում

Ստեֆանը սկսեց իր կարիերան 2000 թվականին, իր ֆուտբոլային առաջին տարիներից էլ նա համարվում էր տաղանդավոր ֆուտբոլիստ։2003 թվականին Յովետիչը տեղափոխվեց «Պարտիզան», և իր դեբյուտը նշեց ապրիլի 8-ին։ 2007 թվականին իր հոր ուղեկցությամբ կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Նույն տարում նա իր դեբյուտն է նշում նաև իրերկրի երիտասարդական հավաքականում և շատ արագ դառնում թիմի ավագը։ Իսկ ահա մի քանի ամսից նա հրավիրվում է Չեռնոգորիայի ազգային հավաքական։2008 թվականի օգոստոսի 31-ին «Ֆիորենտինան» պաշտոնապես հայտարարում է Յովետիչին գնելու մասին։ Յովետիչի համար «Ֆիորենտինան» վճարել է 8 միլիոն եվրո։ Նոր ակումբի կազմում իր դեբյուտը նշել է 2009 թվականի ապրիլի 5-ին «Յուվենտուսի» հետ խաղում։ Իսկ «Ֆիորենտինայի» կազմում առաջին գնդակն ուղարկում է «Ատալանտայի» դարպասը։ Առաջին մրցաշրջանում Ա Սերիայում մասնակցել է 34 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ։2010 թվականի օգոստոսի 3-ին վնասել է շունկը և դուրս մնացել շարքից 6 ամսով։Հոկտեմբերի 6-ին վիրահատվել է։2011 թվականի հոկտեմբերի 15-ին երկարաձգել է իր պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ։2013 թվականի ամռանը Ստեֆանով հետաքրքրվում էր «Յուվենտուսը» սակայն ֆուտբոլիստը կատարեց այլ ընտրություն։2013 թվականի հունիսի 19-ին տեղափոխվել է Մանչեսթեր Սիթի 25 միլիոն եվրոի դիմաց։Սեպտեմբերի 24-ին խփում է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում «Ուիգան Ատլետիկի» դարպասը։Հոկտեմբերի 30-ին ստացավ վնասվածք և դուրս մնաց շարքից 2,5 ամսով։ Շուտով իր առաջին գոլը խփեց Պրեմիեր Լիգայի կազմում «Տոտենհեմի» դարապասը(5։1)։

Տիտղոսներ խմբագրել

Պարտիզան խմբագրել

  • Սերբիայի չեմպիոն 2008
  • Սերբիայի գավաթակիր 2008

Մանչեսթեր Սիթի խմբագրել

  • Պրեմիեր Լիգայի հաղթող 2014
  • Անգլիայի Լիգայի գավաթակիր 2014

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Յովետիչ» հոդվածին։