Ստեֆանիա Լիբերակակիս

հույն-հոլանդացի երգչուհի, դերասանուհի

Ստեֆանիա Լիբերակակիս (հուն․՝ Στεφανία Λυμπερακάκη, Stefanía Lymperakáki, դեկտեմբերի 17, 2002(2002-12-17)[1], Ուտրեխտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ[2][3]), հայտնի է որպես Ստեֆանիա, հույն-հոլանդացի երգչուհի, դերասանուհի և Յութուբեր։ Kisses խմբի նախկին անդամ, խումբը ներկայացրել է Նիդերլանդները Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ 2016ում։ 2020 թվականին ներքին ընտրությամբ ընտրվել է Հունաստանի ներկայացուցիչ Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում «Supergirl» երգով, բայց մրցույթը չեղարկվել է՝ COVID-19 համավարակի պատճառով[4][5]։ Հունական ERT հեռուստաալիքը որոշել է, որ Լիբերակակիսը Հունաստանը կներկայացնի 2021 թվականի մրցույթում[6][7]։

Ստեֆանիա Լիբերակակիս
Բնօրինակ անունհուն․՝ Στεφανία Λυμπερακάκη
Ի ծնե անունհուն․՝ Στεφανία Λυμπερακάκη և հոլ.՝ Stefania Liberakakis
Ծնվել էդեկտեմբերի 17, 2002(2002-12-17)[1] (21 տարեկան)
Ուտրեխտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ[2][3]
Երկիր Նիդերլանդների Թագավորություն[3] և  Հունաստան[3]
Ժանրերփոփ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, յություբեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Գործիքներվոկալ
ԱնդամակցությունKisses?
Կայքstefaniamusic.eu
 Stefania Liberakakis Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Վաղ գործունեություն խմբագրել

2013 թվականին Լիբերակակիսը Նիդերլանդներում մասնակցել է The Voice Kids-ի երրորդ եթերաշրջանին։ Կույր լսումներ փուլից հետո միացել է Բորսատոյի թիմին, սակայն մենամարտ փուլից դուրս է մնացել նախագծից։ Այնուհետև միացել է Kinderen voor Kinderen մանկական երգչախմբին, որից հեռացել է երկու տարի անց[8]։

The Voice Kids ելույթներ և արդյունքներ
Ելույթ Երգ Բնօրինակ նկարիչ Արդյունք
Կույր լսումներ «Ոչ ոք» Ալիշա Քիզ Միացել է թիմին՝ Մարկո Բորսատոյին
Մենամարտ «Hoe» (ինչպես) Նիելսոն և Miss Montreal Դուրս է մնացել

2016: Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ խմբագրել

 
Kisses խմբի ելույթը Մանկական Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում, Լիբերակակիսը (կենտրոնում)

2016 թվականին Լիբերակակիսը ընտրվել է որպես Նիդերլանդների ներկայացուցիչ Kisses խմբի կազմում։ Խումբը կատարել է «Kisses and Dancin» երգը և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը[9]։

2017-2019: Մենակատար կարիերա և դերասանական գործունեություն խմբագրել

2018 թվականին Լիբերակակիսը թողարկել է իր առաջին սինգլը՝ «Stupid Reasons» վերնագրով։ 2019 թվականին թողարկել է ևս երեք սինգլ՝ «Wonder», «I'm Sorry (Whoops!)» և «Turn Around»: 2019 թվականի հունիսին MAD Video Music Awards-ի ժամանակ կատարել է «Con Calma» երգը (Կոննի Մետաքսայի և Իլենիա Ուիլյամսի հետ միասին), որը հեռարձակել է հունական հեռուստատեսությամբ[8]։

2018 թվականից սկսած՝ նկարահանվում է «Brugklas» հեռուստասերիալում Ֆեննայի կերպարում։ Նկարաանվել է նաև հոլանդական Brugklas: De tijd van m'n leven, De Club van Lelijke Kinderen (որպես երգչուհի) և 100% Coco New York (որպես Լիլի) հեռուստասերիալում[10]։

Եվրատեսիլ 2020 և 2021 երգի մրցույթներ խմբագրել

2020 թվականի փետրվարի 3-ին, ERT հեռուստաալիքը հայտարարել է Հունաստանը Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում ներկայացնելու է Ստեֆանիա[11][12]։ Ստեֆանիան պետք է կատարեր «Supergirl» երգը երկրորդ կիսաեզրափակչում, 2020 թվականի մայիսի 14-ին[12]։ Այնուամենայնիվ, մարտի 18-ին, ԵՀՄ-ն հայտարարել է մրցույթը չեղյալ հայտարարելու մասին՝ COVID-19 համավարակի պատճառով[13]։ Նույն օրը ERT-ը հայտարարել է, որ Հունաստանը կմասնակցի Եվրատեսիլ 2021 երգի մրցույթին և Հունաստանը Եվրատեսիլ 2021-ին կներկայացնի Ստեֆանիան[14]։

Անձնական կյանք խմբագրել

Ստեֆանիայի ընտանիքը ծագումով Սոֆիկոյից է, Հունաստանի Դիդիմոտեյհո քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղերից[15]։ Ստեֆանիան 2018 թվականի աշնանից մինչև 2021 թվականի ապրիլը հարաբերությունների մեջ է եղել հոլանդացի երգիչ Յանես Հոյվելմանսի հետ, որը ներկայացրել է Նիդերլանդները Մանկական Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում FOURCE խմբի կազմում։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

Վերնագիր Տարի Բարձրագույն դիրքը չարթում Ալբոմ
GRE
(Dig.)

[16]
«Muziek laat je dromen» 2014 - «Feest»
(vol. 35)
«Wereldplan»
«Nu het feestje voorbij is»
«Waarom moet ik gaan?» 2015 «Raar maar waar»
(vol. 36)
«Eventjes alleen»
«Leef met elkaar»
«Stupid Reasons» 2018 Ոչ ալբոմային սինգլներ
«All I Want For Christmas Is You» L'esprit de Noël (ժող.)
«Wonder» 2019 Ոչ ալբոմային սինգլներ
«I'm Sorry (Whoops!)»
«Over and Over Again»
«Turn Around»
«Supergirl» 2020 19
«Friday»

Kisses խմբի կազմում խմբագրել

Վերնագիր Տարի Ալբոմ
«Kisses and Dancin» 2016 Ոչ ալբոմային սինգլներ

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստասերիալ խմբագրել

Տարի(ներ) Վերնագիր Կերպար Նշում
2018–2020 «Brugklas» Ֆեննա և Ստեֆանիա 7 և 8 եթերաշրջան

Ֆիլմ խմբագրել

Տարի Վերնագիր Կերպար
2019 «Brugklas: De tijd van m'n leven» Ֆեննա
«Wonder Park» Ջեյն
«100% Coco New York» Լիլի
«De Club van Lelijke Kinderen»
«Trouble» Զոյի Բելլ
2020 «Dolittle» Լեդի Ռոզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.eurovision.de/teilnehmer/ESC-2021-Stefania-singt-Last-Dance-fuer-Griechenland,griechenland1450.html
  2. 2,0 2,1 2,2 https://www.eurovision.de/teilnehmer/ESC-2021-Stefania-singt-Last-Dance-fuer-Griechenland,griechenland1450.html (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Chen S., Hurley C., Karim J. ՅուԹյուբ (նիդերլ.) — 2020.
  4. «Stefania to sing 'SUPERG!RL' for Greece at Eurovision 2020». Eurovision.tv. 2020 թ․ փետրվարի 3. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  5. «Eurovision 2020 cancelled».
  6. «🇬🇷 ΕΛΛΑΔΑ: Η ΕΡΤ θέλει τη Στεφανία και για τη Eurovision 2021!». OGAE Greece (հունարեն). 2020 թ․ մարտի 18. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
  7. Herbert, Emily (2020 թ․ մարտի 18). «Greece: Stefania Will Represent Greece at Eurovision 2021». Eurovoix. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  8. 8,0 8,1 «Stefania». EGO Company (հոլանդերեն). Վերցված է Հունվարի 18 2020-ին.
  9. «Stefania». EGO Company (հոլանդերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  10. «Stefania». EGO Company (հոլանդերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  11. Kevorkian, Krikor (2019 թ․ դեկտեմբերի 28). «🇬🇷 ΕΛΛΑΔΑ: Σχεδόν επίσημο: Η Stefania στο Rotterdam με pop κομμάτι!». OGAE Greece (հունարեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  12. 12,0 12,1 «Stefania to sing 'SUPERG!RL' for Greece at Eurovision 2020». Eurovision.tv. 2020 թ․ փետրվարի 3. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  13. «Eurovision 2020 cancelled».
  14. «🇬🇷 ΕΛΛΑΔΑ: Η ΕΡΤ θέλει τη Στεφανία και για τη Eurovision 2021!». OGAE Greece (հունարեն). 2020 թ․ մարտի 18. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
  15. «Eurovision 2020: H Στεφανία Λυμπερακάκη με καταγωγή από τον Έβρο θα εκπροσωπήσει την Ελλάδα». e-evros.gr (հունարեն). 2020 թ․ փետրվարի 4. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
  16. «Official IFPI Charts-Digital Singles Chart» (Greek). IFPI.gr. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանիա Լիբերակակիս» հոդվածին։