Ստեփան Տեր-Իսրայելյան

գրահրատարակիչ

Ստեփան Պետրոսի Տեր-Իսրայելյան (1848 - 1922, Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն), հայ գրահրատարակիչ, գրավաճառ[1]։

Ստեփան Տեր-Իսրայելյան
Ծնվել է1848
Մահացել է1922
Մահվան վայրԹիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն
Մասնագիտությունհրատարակիչ

Կենսագրություն խմբագրել

Ստեփան Տեր-Իսրայելյանը ծնվել է 1848 թվականին Բանանց գյուղում (Գանձակի գավառ, այժմ՝ Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում)։ Սովորել է Յաղուլովի դպրոցում (Թիֆլիս)։ 1866 թվականին հիմնադրել է Թիֆլիսի կենտրոնական գրավաճառանոցը, որը խոշորագույնն էր Կովկասում։ Հրատարակել է հայերեն և ռուսերեն գրքեր, հայկական դպրոցների համար դասագրքեր, բառարաններ, հայերենի ինքնուսույց (ռուսերեն), հայ և այլազգի հեղինակների երկեր (Եղիշեի «Վասն Վարդանայ...», Ջիվանու «Երգերի» առաջին հրատարակությունը, Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» և այլն)։ Լույս է ընծայել նաև վաճառվող գրքերի և իր հրատարակությունների 10-ից ավելի ուղեցույց-գրացուցակներ։

1921 թվականին՝ Վրաստանի խորհրդայնացումից հետո, գրավաճառանոցի հիմքի վրա ստեղծվել է «Սախելգամի» հրատարակչությունը։

Ստեփան Տեր-Իսրայելյանը մահացել է 1922 թվականին Թիֆլիսում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։