Ստեփան Ներսիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Սարգսի Ներսիսյան (սեպտեմբերի 20, 1892[1], Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 20, 1965[1]), հայ խորհրդային պատմաբան, մանկավարժ։ Դոցենտ 1930։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1946)։
Ստեփան Ներսիսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1892[1] |
Ծննդավայր | Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 20, 1965[1] (72 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1918)[1] |
Կոչում | դոցենտ[1] |
Մասնագիտություն | պատմաբան և դասախոս |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետը (1918)։ 1921-1922 թվականներին եղել է ՀԽՍՀ ժողկոմսովետին կից անգրագիտության վերացման կենտրոնական հանձնաժողովի նախագահ։ 1924 թվականին հրավիրվել է Երևանի համալսարան։ 1938-1952 թվականներին եղել է հին աշխարհի պատմության ամբիոնի վարիչ։ Դասավանդել է Հին Հունաստանի, Հին Հռոմի, միջին դարերի, Ռուսաստանի պատմություն, աղբյուրագիտություն ու պատմագրություն։ ՀԽՍՀ 3 գումարման Գերագույն խորհուրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Ներսիսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 260)։ |