Ստեփան Մացոյան
Ստեփան Գրիգորի Մացոյան (մարտի 16, 1923, Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 26, 2010, Երևան, Հայաստան), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1966 թ.), պրոֆեսոր (1967 թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982 թ.), թղթակից անդամ (1974 թ.)։ Գերմանիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ[1]։
Ստեփան Մացոյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1923 Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 26, 2010 (87 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | քիմիկոս |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1948) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1966) և պրոֆեսոր (1967) |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1948 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1951 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտում, 1959 թվականից՝ մոնոմերների և պոլիմերների քիմիայի լաբորատորիայի վարիչ, 1967 -1988 թվականներին՝ տնօրեն, 1988 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի խորհրդատու։
Գիտական աշխատանքները վերաբերում են բարձրամոլեկուլային միացությունների քիմիային և օրգանական սինթեզին։ Ցիկլոպոլիմերման ռեակցիայի առաջին ուսումնասիրողներից է։ Բացահայտել է «ոչ դասական» մոնոմերներից (չզուգորդված դիենային, տրիենային և այլն) գլխավոր շղթայում ցիկլային խմբեր պարունակող պոլիմերների առաջացման օրինաչափությունները։ Առաջինն է մշակել շղթայում միան երկցիկլային օղակներ պարունակող մի շարք պոլիմերների սինթեզի եղանակները։ Ցիկլոպոլիմերման ռեակցիայի միջոցով հնարավոր դարձավ դժվարամատչելի պոլիվինիլացետալների և կետալների, ինչպես նաև մակրոցիկլային պոլիմերների ստացումը։ Մացոյանը հեղինակ է հետերոցիկլային միացությունների (պիրոզոլիններ, պիրազոլներ, ֆտալաններ են) սինթեզի սկզբունքորեն նոր եղանակների։ Նրա մշակած վինիլացետատի սուսպենզային պոլիմերման և օլիգովինիլացետատների ստացման եղանակները ներդրված են Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանում։
Շուրջ 500 գիտական հրատարակումների, հեղինակային իրավունքների և 3 մենագրությունների հեղինակ է։
Պարգևներ խմբագրել
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- Անանիա Շիրակացու մեդալ, 2003 թ.
Աշխատություններ խմբագրել
- Олигомеры, Ереван, 1987, 278 с.(խմբ․)
- Политриазины, Ереван, 1987, 615 с.[2]
Մամուլ խմբագրել
- Հոդվածների մատենագիտություն[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ստեփան Մացոյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 363)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Մացոյան» հոդվածին։ |